Հազար ու մի գիշերվա հետքերով. Ճամփորդություն դեպի Մարոկկո

1950 €
1
Գնեք տուրիստական գործակալությունից
Դուք կարող եք ամրագրել ձեր տեղը մեր գործընկեր տուրիստական ​​գործակալությունների միջոցով
2
Կատարաման երաշխիք
Երաշխավորված, կազմակերպված և անվտանգ ճամփորդություն:
Խմբի ղեկավար
Փորձառու խմբի ղեկավարը կուղեկցի խմբին ամբողջ ուղևորության ընթացքում
Խմբի չափ
18 հոգի
Հարմարավետ և ընկերական միջավայր՝ առանց մեծ խմբերի:
Տարիք
5-75
Երթուղին հարմար է ընտանիքների և տարբեր տարիքի զբոսաշրջիկների համար
Արժեք
1950 €
Հասանելի են մի քանի կացության տարբերակներ։
Սկիզբ
06.10.2026
Ավարտ
14.10.2026
Տևողություն
9 oր 8 գիշեր
Երթուղի
Երևան-Փարիզ-Մարաքեշ-Ռաբաթ-Փարիզ-Երևան

Շրջագայության մասին

Պատրաստվեք տեղափոխվել մի աշխարհ, որտեղ իրականությունն ու լեգենդը միախառնվում են: Սա պարզապես տուր չէ, սա ուղևորություն է դեպի Շեհերազադեի հեքիաթների ժամանակները:

Ի՞նչ է սպասվում մեզ այս կախարդական 9 օրերի ընթացքում՝

Մարաքեշի էներգիան
Ջեմաա-էլ-Ֆնա հրապարակի կենդանի ռիթմը, համեմունքների բույրերը, գունեղ շուկաներն ու Իվ Սեն Լորանի այգիների յուրահատուկ գեղեցկությունը։

Կասաբլանկայի վեհությունը
Ատլանտյան օվկիանոսի ափին վեր խոյացող Հասան II-ի հոյակերտ մզկիթը և ժամանակակից քաղաքի ռիթմը, որտեղ միահյուսվում են ավանդույթն ու նորարարությունը։

Տանժերի լեգենդներն ու երկու ջրերը

Մարոկկոյի կոսմոպոլիտ դարպասը, որտեղ հանդիպում են Ատլանտյան օվկիանոսն ու Միջերկրական ծովը։ Այստեղ մեզ սպասվում են Սպարտել հրվանդանի զով քամիները, Հերկուլեսի առասպելական քարանձավներն ու Կասբայի հնամենի պատմությունը, որոնք դարեր շարունակ ներշնչել են աշխարհի մեծագույն արվեստագետներին։

Շեֆշաուենի կապույտ երազը
Քաղաք, որտեղ յուրաքանչյուր անկյուն կարծես ստեղծված է լուսանկարների համար, իսկ ժամանակը դանդաղում է՝ թողնելով միայն գեղեցիկ պահերը։

Ֆեսի լաբիրինթոսները
Հազարամյա պատմություն, նեղ փողոցներ, հնագույն ներկատներ և ձեռագործ արվեստի աշխարհ, որտեղ քայլում ես իրական պատմության միջով։

Ռաբաթի հանգիստ շքեղությունը
Թագավորական մայրաքաղաք՝ օվկիանոսի տեսարաններով, պատմական կոթողներով և ներդաշնակ հանգստությամբ։

Ագաֆայ անապատի կախարդանքը
Անմոռանալի երեկո անապատում՝
ուղտերով զբոսանք մայրամուտին
ընթրիք բաց երկնքի տակ՝ մոմերի լույսի ներքո
խարույկ, կենդանի երաժշտություն և արևելյան մթնոլորտ

Այս ճամփորդության ընթացքում մենք ընտրել ենք ամենաէսթետիկ և տպավորիչ վայրերը, որպեսզի դուք ձեզ զգաք իրական արևելյան հեքիաթի մեջ։

 

🕒 06:00 – հանդիպում Զվարթնոց միջազգային օդանավակայանում

✈️ 08:40 – մեկնում Երևանից դեպի Փարիզ (Air France ավիաընկերությամբ)
Տևողությունը՝ 4 ժամ 15 րոպե

🕛 11:55 – ժամանում Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայան

Տրանզիտ՝ 3 ժամ 35 րոպե

✈️ 15:30 – մեկնում Փարիզից դեպի Մարաքեշ
Տևողությունը՝ 3 ժամ 20 րոպե

🕔 17:50 – ժամանում Մարաքեշ

Մեր մարոկկյան արկածը սկսվում է կախարդական Մարաքեշից՝ քաղաքի, որտեղ արևելյան հեքիաթները կենդանանում են յուրաքանչյուր փողոցում։ Վարդագույն քաղաքի հնագույն պատերը, արմավենիներով շրջապատված պողոտաները և գունեղ շուկաները առաջին իսկ պահից կստեղծեն Մարոկկոյի յուրահատուկ մթնոլորտը։

Օդանավակայանում մեզ կդիմավորեն, որից հետո հարմարավետ տրանսֆերով կուղևորվենք դեպի հյուրանոց։

🏨 Տեղավորում հյուրանոցում և հանգիստ

Ազատ ժամանակ՝ ճանապարհից հետո հանգստանալու, թարմանալու և Մարաքեշի կախարդական մթնոլորտը վայելելու համար։

🍽️ Բարի գալուստի ընթրիք

Երեկոյան միասին կվայելենք առաջին մարոկկյան ընթրիքը՝ ծանոթանալով երկրի հարուստ խոհանոցին, արևելյան համեմունքներին և հյուրընկալության ավանդույթներին։

                                          

Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ պատրաստվելով գունեղ և ոճային բացահայտումներին։

Մեդինայի լաբիրինթոսներ և սուկեր (Souks)
Կեսօրից հետո տեղափոխվում ենք քաղաքի ամենակենդանի հատվածը՝ հին մեդինա։
Կմոլորվենք նեղ փողոցներում, կբացահայտենք գունեղ շուկաները, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ ձեռագործ գորգերից մինչև կաշվե իրեր և արևելյան համեմունքներ։

Իդեալական վայր է վառ, գունեղ և իսկապես յուրահատուկ ինստագրամյան լուսանկարներ ստանալու համար։

Ազատ ժամանակ — հանգիստ և վայելք
Օրվա առաջին հատվածը ամբողջությամբ տրամադրվում է ձեզ։
Կկարողանաք վայելել ձեր հանգիստը Grand Mogador Menara & Spa 5*  հյուրանոցում՝ օգտվելով լողավազանից, հանգստի գոտիներից կամ պարզապես վայելելով խաղաղ մթնոլորտը։

Ցանկության դեպքում կարող եք նաև դուրս գալ քաղաք՝ վերջին գնումներն անելու կամ Մարաքեշի մթնոլորտը ևս մեկ անգամ զգալու համար։

Ուղևորություն դեպի Ագաֆայ անապատ
Երեկոյան, երբ քաղաքը սկսում է պատվել ոսկեգույն լույսերով, մեկնում ենք Մարաքեշից ընդամենը 30–40 րոպե հեռավորության վրա գտնվող քարքարոտ Ագաֆայ անապատ։

Ուղտերով զբոսանք
Մայրամուտի և աստղազարդ երկնքի ներքո կկատարենք ուղտերով զբոսանք՝ զգալով անապատի լռությունն ու կախարդանքը։

Ընթրիք բաց երկնքի տակ
Մեզ սպասվում է յուրահատուկ ընթրիք բերբերական վրանների մթնոլորտում։
Հարյուրավոր մոմերի լույսը, խարույկը և անապատի օդը ստեղծում են իսկապես անմոռանալի միջավայր։

Արաբական երաժշտություն և աստղային գիշեր
Վայելում ենք կենդանի ավանդական մեղեդիները, ջերմ մթնոլորտը և Մարոկկոյի աստղերով լի երկինքը։

 Այս երեկոն դառնում է ամբողջ ճամփորդության ամենաէմոցիոնալ և հիշարժան պահերից մեկը։

Վերադարձ Մարաքեշ
Ուշ երեկոյան վերադառնում ենք հյուրանոց՝ լի վառ տպավորություններով և յուրահատուկ զգացողություններով։

Գիշերակաց Մարաքեշում

                                                       

Այսօր ուղևորվում ենք դեպի թագավորական մայրաքաղաք՝ Ռաբաթ։

Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ պատրաստվելով հագեցած բացահայտումներին։

Ժարդեն Մաժորել (Jardin Majorelle)
Առավոտյան այցելում ենք Մարաքեշի ամենահայտնի և էկզոտիկ այգիներից մեկը։
Կապույտի և կանաչի յուրահատուկ համադրությունը ստեղծում է իրական հեքիաթային մթնոլորտ։ Այգին ստեղծվել է ֆրանսիացի նկարիչ Ժակ Մաժորելի կողմից և հետագայում վերականգնվել է Իվ Սեն Լորանի կողմից։

Սա Մարաքեշի ամենաինստագրամյան վայրերից մեկն է՝ վառ գույներով, արմավենիներով և յուրահատուկ դիզայնով։

YSL թանգարան (Yves Saint Laurent Museum)
Նորաձևության սիրահարների համար սա իսկական «must visit» վայր է։
Այստեղ կծանոթանանք լեգենդար դիզայների աշխատանքներին և կհասկանանք, թե ինչպես է Մարաքեշի գունային աշխարհը ոգեշնչել բարձր նորաձևությունը։

Մարաքեշ → Ռաբաթ (կանգառներով)
Հեռավորություն՝ 318 կմ
Տևողություն՝ 3 ժամ 30 րոպե

Ժամանում Ռաբաթ
Օրվա վերջում կհասնենք Մարոկկոյի խաղաղ և էլեգանտ մայրաքաղաք։

Ազատ ժամանակ
Հնարավորություն՝ հանգստանալու կամ ինքնուրույն բացահայտելու քաղաքի մթնոլորտը։

Գիշերակաց Ռաբաթում

      

          

Այս օրը սկսում ենք Մարոկկոյի թագավորական մայրաքաղաքում՝ Ռաբաթում, և ավարտում գունեղ Ֆեսում։

Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ պատրաստվելով նոր բացահայտումներին։

Քաղաքային էքսկուրսիա Ռաբաթում
Բացահայտում ենք քաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերը։

Հասան աշտարակ (Hassan Tower)
Մեր առաջին կանգառը Ռաբաթի խորհրդանիշներից մեկն է։
Այս հզոր կառույցը նախատեսված էր դառնալ աշխարհի ամենաբարձր մինարեթներից մեկը և մինչ օրս տպավորում է իր մասշտաբով ու պատմությամբ։

Մոհամմեդ V-ի դամբարան (Mausoleum of Mohammed V)
Աշտարակի հարևանությամբ գտնվում է նրբաճաշակ ճարտարապետությամբ այս դամբարանը, որտեղ հանգչում են Մարոկկոյի թագավորները։ Այն համարվում է մարոկկյան ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։

Ուդայա կասբա (Kasbah of the Udayas)
Այցելում ենք հին ամրոցը՝ իր սպիտակ-կապույտ տներով, նեղ փողոցներով և Ատլանտյան օվկիանոսի հիասքանչ տեսարաններով։
Այստեղ տիրում է յուրահատուկ խաղաղ ու ռոմանտիկ մթնոլորտ։

Իդեալական վայր է գեղեցիկ և հիշարժան լուսանկարներ անելու համար՝ օվկիանոսի և հին քաղաքի ֆոնին։

Ռաբաթ → Ֆես
Հեռավորություն՝ 200 կմ
Տևողություն՝ 3 ժամ 30 րոպե
Տպավորություններով լի առավոտից հետո ճանապարհ ենք ընկնում դեպի Ֆես։

Ժամանում Ֆես

Ժամանում և առաջին ծանոթություն Ֆեսի հետ
Ֆեսը Մարոկկոյի ամենահին կայսերական քաղաքներից է, որտեղ պահպանվել է միջնադարյան իսլամական աշխարհի իրական շունչը։
Ժամանումից հետո կսկսենք մեր առաջին զբոսանքը՝ զգալու քաղաքի յուրահատուկ մթնոլորտը։

Գիշերակաց Ֆեսում
Օրը կավարտենք հանգիստ գիշերակացով՝ պատրաստվելով հաջորդ օրվա նոր բացահայտումներին։

    

                    

Այս օրը նվիրված է Մարոկկոյի ամենախորհրդավոր քաղաքներից մեկին՝ Ֆեսին, որտեղ յուրաքանչյուր քայլը պատմություն է, իսկ հետո ուղևորվում ենք դեպի կապույտ քաղաք Շեֆշաուեն։

Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ պատրաստվելով հագեցած բացահայտումներին։

«Կապույտ դարպասներ» (Bab Boujloud)
Մեր ծանոթությունը Ֆեսի հետ սկսվում է նրա խորհրդանիշից՝ գեղեցիկ խճանկարներով զարդարված դարպասներից, որոնք հանդիսանում են հին քաղաքի՝ Մեդինայի գլխավոր մուտքը։

Ֆես էլ-Բալի լաբիրինթոսներ
Ֆեսի մեդինան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն է և աշխարհի ամենամեծ հետիոտնային գոտին։
Ավելի քան 9000 նեղ փողոցներով այս լաբիրինթոսում մեքենաներ չկան, իսկ միակ «տրանսպորտը» ավանակներն են։ Այստեղ դուք կզգաք միջնադարյան քաղաքի իրական շունչը։

 Այս հատվածում կունենաք բազմաթիվ հնարավորություններ ստեղծելու յուրահատուկ, ինստագրամյան ֆոտոներ՝ գունեղ դռների, շուկաների և հին քաղաքի մթնոլորտային փողոցների ֆոնին։

Շուարա ներկատներ (Chouara Tannery)
Ֆեսի ամենահայտնի և տպավորիչ վայրերից մեկը։
Կբարձրանանք տեռասաներ, որտեղից կտեսնենք դարերով պահպանված գործընթացը՝ ինչպես են ձեռքով ներկում կաշին մեծ քարե ավազաններում։ Սա իսկապես յուրահատուկ և անմոռանալի տեսարան է։

Ճանապարհ դեպի կապույտ քաղաք

Հեռավորություն՝ 196 կմ
Տևողություն՝ 3-4 ժամ

Այսօր ուղևորվում ենք դեպի Մարոկկոյի ամենահմայիչ քաղաքներից մեկը՝ Շեֆշաուեն, որը հայտնի է որպես երկրի «կապույտ մարգարիտ»։ Ռիֆի լեռների գրկում տեղավորված այս յուրահատուկ քաղաքը գրավում է այցելուներին իր խաղաղ մթնոլորտով և կապույտի հազարավոր երանգներով պատված փողոցներով։

Մուտք Կապույտ քաղաք

Ժամանելուն պես կսկսենք ծանոթությունը Շեֆշաուենի կախարդական աշխարհին։ Քաղաքի Մեդինան հայտնի է իր երկնագույն պատերով, գունավոր դռներով և նեղ ոլորապտույտ փողոցներով, որտեղ յուրաքանչյուր անկյուն կարծես ստեղծված լինի բացիկի համար։

Ընթրիք հյուրանոցում

Գիշերակաց Շեֆշաուենում

Վայելում ենք կապույտ քաղաքի երեկոյան անդորրը և լեռների գրկում տիրող յուրահատուկ մթնոլորտը։

           

Այսօր հրաժեշտ ենք տալիս հեքիաթային կապույտ Շեֆշաուենին և ուղևորվում դեպի  Տանժեր։

Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ վայելելով լեռների խաղաղ մթնոլորտն ու քաղաքի յուրահատուկ հմայքը։

Շեֆշաուեն → Տանժեր

Հեռավորություն՝ մոտ 115 կմ

Տևողություն՝  2.5 ժամ
Ճանապարհ ենք ընկնում դեպի  Տանժեր։

Ճանապարհ ենք ընկնում դեպի Տանժեր՝ անցնելով Մարոկկոյի հյուսիսային հիասքանչ ափամերձ շրջաններով:

Այս օրը նվիրված է Մարոկկոյի ամենակախարդական և բազմամշակութային քաղաքներից մեկին՝ Տանժերին, որտեղ հանդիպում են Ատլանտյան օվկիանոսն ու Միջերկրական ծովը, իսկ յուրաքանչյուր փողոց շնչում է եվրոպական և արևելյան մշակույթների սինթեզով։

Ժամանում և առաջին ծանոթություն Տանժերի հետ

Տանժերը դարեր շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր աշխարհահռչակ գրողների, նկարիչների և ճանապարհորդների համար։ Այն հանդիսանում է Մարոկկոյի «դարպասը դեպի Եվրոպա»։ Ժամանումից հետո կսկսենք մեր առաջին զբոսանքը՝ զգալու քաղաքի յուրահատուկ, կոսմոպոլիտ մթնոլորտն ու ծովային զով քամին։

Գիշերակաց Տանժերում
Օրը կավարտենք հանգիստ գիշերակացով՝ պատրաստվելով հաջորդ օրվա նոր բացահայտումներին։

         

Այսօր բացահայտում ենք կախարդական Տանժերը. Օվկիանոսի ու պատմության խաչմերուկում

Նախաճաշ հյուրանոցում

Օրը սկսում ենք համեղ նախաճաշով և թարմ ծովային զեփյուռով՝ պատրաստվելով մի բացառիկ ճամփորդության, որտեղ միահյուսվում են հին հունական առասպելներն ու Տանժերի հարուստ պատմությունը։

Սպարտել հրվանդան և Փարոս (Cap Spartel)

Մեր առաջին կանգառը կլինի Մարոկկոյի ամենախորհրդանշական վայրերից մեկը՝ Սպարտել հրվանդանը։ Այստեղ, ծովի մակարդակից բարձր, վեր է խոյանում գեղեցիկ փարոսը, որը հպարտորեն հսկում է այն կետը, որտեղ պաշտոնապես հանդիպում են Ատլանտյան օվկիանոսի կապույտ ջրերն ու Միջերկրական ծովը։ Սա հիանալի վայր է անմոռանալի լուսանկարների և բնության հզորությունն զգալու համար։

Հերկուլեսի քարանձավներ (Les Grottes d’Hercule)

Այնուհետև կուղևորվենք դեպի առասպելական Հերկուլեսի քարանձավներ։ Ըստ ավանդույթի՝ հենց այս քարանձավում է հանգստացել հունական դիցաբանության հերոս Հերկուլեսը՝ իր 11-րդ սխրանքը կատարելուց առաջ։ Քարանձավի ամենատպավորիչ մասը դեպի օվկիանոս բացվող բնական ելքն է, որի ուրվագիծը զարմանալիորեն հիշեցնում է Աֆրիկա մայրցամաքի քարտեզը։

Կասբա թանգարան (Kasbah Museum)

Վերադառնալով քաղաքի սիրտ՝ կբարձրանանք Տանժերի հնագույն միջնաբերդ՝ Կասբա։ Այստեղ կայցելենք հանրահայտ Կասբա թանգարանը (տեղակայված սուլթանի նախկին պալատում՝ Dar el-Makhzen-ում)։ Թանգարանի շքեղ արևելյան բակերով ու սրահներով զբոսնելիս կծանոթանանք տարածաշրջանի հարուստ հնագիտական ու պատմական ժառանգությանը՝ փյունիկյան ժամանակներից մինչև իսլամական դարաշրջան, և կվայելենք Ջիբրալթարի նեղուցի հիասքանչ տեսարանը։

Գիշերակաց Տանժերում

Տպավորություններով հարուստ օրը կավարտենք երեկոյան հանգիստ զբոսանքով Մեդինայի նեղ ու կենդանի փողոցներով և գիշերակացով Տանժերի հարմարավետ հյուրանոցում։

Օգտակար խորհուրդ: Քանի որ այսօր սպասվում է ինչպես բնության գրկում, այնպես էլ քաղաքի պատմական բլուրներով զբոսանք, խորհուրդ է տրվում կրել հարմարավետ կոշիկներ և ունենալ թեթև բաճկոն՝ օվկիանոսի զով քամուց պաշտպանվելու համար։

                                                                               

Նախաճաշ հյուրանոցում

Օրը սկսում ենք հանգիստ և համեղ նախաճաշով հյուրանոցում՝ վայելելով Տանժերի առավոտյան զովությունն ու ծովային տեսարանները։

Ազատ ժամանակ Տանժերում

Նախաճաշից հետո կունենանք ազատ ժամանակ՝ քաղաքում սեփական տեմպով զբոսնելու համար։ Սա հրաշալի առիթ է Մեդինայի գունեղ շուկաներից վերջին հուշանվերները գնելու, տեղական հայտնի սրճարաններում մարոկկոյական անանուխով թեյ վայելելու կամ պարզապես ծովափնյա ծառուղով քայլելու և քաղաքի յուրահատուկ մթնոլորտը ևս մեկ անգամ զգալու համար։

Տանժեր → Ռաբաթ

Հեռավորություն՝ մոտ 250 կմ

Տևողություն՝ մոտ 2.5-3 ժամ

Կեսօրին հրաժեշտ ենք տալիս հյուրասեր Տանժերին և հարմարավետ տրանսպորտով ուղևորվում դեպի հարավ՝ Մարոկկոյի քաղաքական և վարչական սիրտը՝ Ռաբաթ։ Մեր ճանապարհն անցնելու է Ատլանտյան օվկիանոսի ափամերձ գեղեցիկ համայնապատկերներով և կանաչապատ բնապատկերներով։
Գիշերակաց Ռաբաթում։

                                                                   

Հրաժեշտ Մարոկկոյին և վերադարձ հայրենիք (Ռաբաթ — Փարիզ — Երևան)

Մեր հեքիաթային արկածը Մարոկկոյում մոտենում է իր ավարտին։ Այսօր հրաժեշտ ենք տալիս թագավորական Ռաբաթին և արևելյան համեմունքների ու օվկիանոսի զովության այս զարմանահրաշ երկրին՝ մեզ հետ տանելով անմոռանալի հուշեր ու վառ լուսանկարներ։

Նախաճաշ հյուրանոցում և ճանապարհում

Օրը սկսում ենք վերջին մարոկկյան նախաճաշով հյուրանոցում, ինչից հետո հարմարավետ տրանսֆերով կուղևորվենք դեպի Ռաբաթի միջազգային օդանավակայան՝ սկսելու մեր տունդարձի ճանապարհը։

🕒 9։00 Տրանսֆեր դեպի Ռաբաթի օդանավակայան
🕒 11։45 մեկնում Ռաբաթից դեպի Փարիզ (Air France ավիաընկերությամբ)

Տևողությունը՝ 3

🕕 15։50 – ժամանում Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայան

Տրանզիտ՝ 4 ժամ 15 րոպե (հիանալի առիթ հանգստանալու և օդանավակայանի Duty Free-ից ֆրանսիական գնումներ կատարելու համար)

✈️ 18։40 – մեկնում Փարիզից դեպի Երևան

Տևողությունը՝ 4 ժամ 15 րոպե

🕠 01։20 (+1 օր) – ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Բարի վերադարձ. Վերադառնում ենք Երևան՝ լիովին լիցքավորված Մարոկկոյի կախարդական էներգիայով և պատրաստ նոր երազանքների ու հաջորդ համատեղ ճամփորդությունների։

Արժեքի մեջ ներառված է՝

  • Ավիատոմս
  • Ուղեբեռ
  • Կացություն  Մարաքեշի, Ռաբաթ, Ֆես, Շեֆշաուենի, Տանժերի  4* և 5* բարձրակարգ հյուրանոցներում (8 գիշեր, սնունդ՝ նախաճաշ)
  • Քաղաքային հարկերը
  • Բարի գալուստի ընթրիք
  • Ընթրիք Ագաֆայ անապատում՝ աստղերի ներքո
  • Բոլոր տրանսֆերները՝ հարմարավետ, օդորակիչով կահավորված մեքենաներով
  • Ռուսախոս գիդի ծառայություն
  • Ծրագրում ներառված բոլոր թանգարանների և տեսարժան վայրերի մուտքավճարները
  • Մուտքի վիզա
  • Ճանապարհորդական ապահովագրություն
  • Ժամանակակից աուդիո սարքավորումներ բոլոր էքսկուրսիաների ընթացքում (որպեսզի չկորցնեք գիդի ոչ մի բառը)
  • Փորձառու հայ խմբավարի ուղեկցություն և աջակցություն ամբողջ ճանապարհի ընթացքում
  • Թեյավճարներ՝ վարորդների և գիդերի համար (լրացուցիչ ծախսերի մասին անհանգստանալու կարիք չկա)

Արժեքի մեջ ներառված չէ՝

Ճաշերը տուրի ընթացքում

2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ օրերի ընթրիքները

Մեկտեղանոց կացություն

Հավելյալ ուղեբեռ

🛏️ 🛏️  1 անձի արժեքը երկտեղանի կացության դեպքում՝ 1950 €
🛏️ 1 անձի արժեքը մեկտեղանի կացության դեպքում՝  +540 €

       

        

       

    

   

Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ 50%-ի չափով։

Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։

Ամրագրումը կարող եք կատարել բոլոր մեր գործընկեր տուրիստական ընկերություններից։

Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։

    Անձանց քանակ