Երեք կայսերական մայրաքաղաք՝ մեկ տուրի ընթացքում | Բուդապեշտ — Վիեննա — Պրահա

€1390
1
Գնեք տուրիստական գործակալությունից
Դուք կարող եք ամրագրել ձեր տեղը մեր գործընկեր տուրիստական ​​գործակալությունների միջոցով
2
Կատարաման երաշխիք
Երաշխավորված, կազմակերպված և անվտանգ ճամփորդություն:
Խմբի ղեկավար
Փորձառու խմբի ղեկավարը կուղեկցի խմբին ամբողջ ուղևորության ընթացքում
Խմբի չափ
8-16
Արժեք
€1390
Հասանելի են մի քանի կացության տարբերակներ։
Սկիզբ
17.06.2026
Ավարտ
22.06.2026
Տևողություն
6 oր 5 գիշեր
Երթուղի
Երեվան - Բուդապեշտ - Վիեննա - Պրահա - Երեվան

Շրջագայության մասին

Բուդապեշտ • Վիեննա • Պրահա

Երեք կայսերական մայրաքաղաք, անթիվ լուսանկարներ և շքեզ տեսարաններ։

Տևողությունը` 5 գիշեր, 6 օր
17.06-22.06

Երթուղի: Երեվան → Բուդապեշտ  → Վիեննա → Պրահա → Երեվան

 

Ինչո՞ւ ընտրել հենց այս տուրը.

    • Սա ոչ թե ուղղակի ճամփորդություն է, այլ էսթետիկ վայելք. Մենք ընտրել ենք ոչ թե պարզապես քաղաքներ, այլ Եվրոպայի ամենաշքեղ մայրաքաղաքները, որտեղ պատմությունը միախառնվում է ժամանակակից կոմֆորտին։

    • Հարմարավետ տրանսֆերներ Մոռացե՛ք երկար ու հոգնեցնող ավտոբուսային տրանսֆերների մասին։ Քաղաքից քաղաք մենք տեղափոխվում ենք Railjet բարձրակարգ գնացքներով՝ վայելելով եվրոպական բնությունը պատուհանից։

    • Ժամանակի ճիշտ կառավարում. Մեր ծրագիրը հավասարակշռված է. էքսկուրսիաները հաջորդում են ազատ ժամանակին, որպեսզի դուք կարողանաք թե՛ բացահայտել, թե՛ պարզապես վայելել քաղաքը ձեր ռիթմով։

    • Կենտրոնական և էսթետիկ հյուրանոցներ. Մենք ընտրել ենք հյուրանոցներ, որտեղից ամենուր կարելի է հասնել ոտքով, և որոնց ինտերիերը ինքնին արվեստի գործ է։
    • Լուսանկարների դրախտ. Յուրաքանչյուր կանգառ ընտրված է այնպես, որ ձեր ֆոտոարխիվը լինի կատարյալ։

 

     

02։30 | Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում

05:30 | Մեկնում Երևանից։

07:00 | Վայրէջք Բուդապեշտում, անձնագրային ստուգում։

08:00 – 09:00 | Ժամանում և տրանսֆեր. Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։ Ճամպրուկները թողնում ենք reception-ում։

10:00 – 12:00 Թեթև նախաճաշ (ըստ ցանկության)

12:30 – 15:30 | Զբոսանք․ Քայլում ենք դեպի Erzsébet Square, տեսնում ենք Բուդապեշտի «աչքը» (հսկա սատանայական անիվը)

16:00 | Check-in & Recharge. Հանգստանում ենք հյուրանոցում և պատրաստվում երեկոյան նավարկության (Dress code: Chic/Elegant)։

19:00 – 20:30 |  Sunset Cruise.

Մենյու: Շամպայն կամ հունգարական գինիներ

Տեսարան: Ջրի վրայից կտեսնենք Խորհրդարանի շենքը (Országház), Շղթայակապ կամուրջը (Chain Bridge) և Բուդա ամրոցը։

20:45 – 22:00 | Ազատ ժամանակ

22:00 | Վերադարձ հյուրանոց։

     

 

  09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։

11:00 – 14:00 | Պրոֆեսիոնալ Տուր Գիդի հետ. (Մանրամասն երթուղին ստորև)

 ԳԻԴԻ ՀԵՏ ՏՈՒՐԻ ԲԱՑՎԱԾՔԸ (մոտ 3 ԺԱՄ)

Գիդի հետ շրջում ենք հետևյալ կետերով, որոնք Բուդապեշտի «այցեքարտերն» են.

Heroes’ Square (Hősök tere): Սկսում ենք քաղաքի ամենամեծ հրապարակից, որտեղ տեղադրված են հունգարական 7 ցեղերի առաջնորդների արձանները։

Andrássy Avenue: Այս պողոտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն է։ Անցնում ենք Օպերային թատրոնի մոտով։Stephen’s Basilica: Քաղաքի ամենամեծ տաճարը, որտեղ պահվում է Սուրբ Ստեփանոսի աջ ձեռքը։ Շատ սիրուն հրապարակ է նկարվելու համար։

Liberty Square (Szabadság tér): Տեսնում ենք ամենահակասական հուշարձանները և ամերիկյան դեսպանատան շենքը։

Hungarian Parliament Building (Országház): Գիդը մեզ կպատմի այս հսկայական գոթական շենքի գաղտնիքները դրսից (ամենալավ կադրերը հենց այստեղ են)։

Shoes on the Danube Bank: հուշարձան Դանուբի ափին՝ նվիրված Հոլոքոստի զոհերին։

Fisherman’s Bastion (Halászbástya): Բարձրանում ենք Բուդա բլուր։ Սա այն սպիտակ հեքիաթային ամրոցն է, որտեղից բացվում է Բուդապեշտի ամենաճանաչված տեսարանը։

Matthias Church: Գունավոր կղմինդրներով տաճարը, որտեղ թագադրվել են հունգարական թագավորները։

14:00 – 16:30 | Late Lunch. Great Market Hall – այստեղ կարող ենք համտեսել իսկական Lángos կամ գնել տեղական համեղ հուշանվերներ։ (ըստ ցանկության)

16:30 – 20:30 | Fashion Street & Váci utca. Ազատ ժամանակ շոփինգի համար։ Այստեղ են բոլոր թոփ բրենդները և հունգարական դիզայներների խանութները։

  22:00 | Վերադարձ  հյուրանոց

                     

07։30  Նախաճաշ

08:30 – Ելք հյուրանոցից

09:10 – 11:50 | Railjet Train. Բուդապեշտ ➔ Վիեննա

12:00 – 12:45 | Ժամանում և Check-in. Տրանսֆեր հյուրանոց, իրերը թողնում ենք և սկսում քայլարշավը։

13:30 – 16:30 | Պրոֆեսիոնալ տուր գիդի հետ (մոտ 3 ժամ).

  1. Karlskirche & Opera. Սկսում ենք հյուրանոցի մոտից։ Տեսնում ենք Վիեննայի ամենագեղեցիկ բարոկկո եկեղեցին և Օպերային թատրոնը։
  2. The Royal Route. Քայլում ենք Kärntner Straße-ով դեպի Stephen’s Cathedral: Գիդը կպատմի տաճարի թաքնված խորհրդանիշների մասին։
  3. Graben & Kohlmarkt. Անցնում ենք շքեղ խանութների ու հայտնի Demel հրուշակեղենի տան կողքով։
  4. Hofburg Palace (Մուտքի տոմսը ներառված է). Մտնում ենք պալատական համալիր։ Գիդի ուղեկցությամբ բացահայտում ենք կայսերական գանձարանը (Imperial Treasury) և Սիսի կայսրուհու պատմությունը։

17:30 – 19:30 | Ազատ ժամանակ կամ թեթև շոփինգ կենտրոնում։

22:30 | Վերադարձ հյուրանոց

     

  09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։

10:00 – 13:00 | Ազատ ժամանակ կամ զբոսանք հետեվյալ երթուղիով․

  • Հյուրանոցից քայլում ենք հակառակ ուղղությամբ՝ Maria-Theresien-Platz: Այստեղ են գտնվում Արվեստի պատմության թանգարանը (Kunsthistorisches) և Բնագիտական թանգարանը։

  • Նույն գծի վրա են Parliament-ը և Rathaus-ը (Քաղաքապետարան)։ Շատ հարմար է լուսանկարների համար։

15:00 – 17:00 | Upper Belvedere. Մտնում ենք տեսնելու Կլիմտի հայտնի «Համբույրը» (The Kiss)։

17:30 – 19:00 | Ազատ ժամանակ. Հանգիստ կամ թեթև շոփինգ։

20:00 | Երեկոյան ծրագիր (ըստ ցանկության).

Vienna State Opera. Ցանկության դեպքում  կարող ենք գնել տոմսեր ներկայացման համար կամ պարզապես այցելել երեկոյան համերգի (Kursalon-ում հաճախ լինում են Շտրաուսի և Մոցարտի երեկոներ, որոնք ավելի թեթև են ու հաճելի )։

          

  07:00 – 07:45 | Նախաճաշ հյուրանոցում և Check-out։

08:30 – 12:30 | Railjet Train. Վիեննա ➔ Պրահա։ 4 ժամյա հանգիստ գնացքում, սուրճ և նախապատրաստում Պրահային։

12:30 – 13:15 | Ժամանում և Check-in. Տրանսֆեր հյուրանոց։ Իրերը թողնում ենք և գնում լանչի։ (ըստ ցանկության)

14:00 – 17:00 | Պրոֆեսիոնալ տուր գիդի հետ (մոտ 3 ժամ).

  1. Wenceslas Square. Քաղաքի գլխավոր հրապարակը և հյուրանոցի հարևանությունը։
  2. Old Town Square. Աստղագիտական ժամացույցի (Orloj) լեգենդար ներկայացումը։
  3. Jewish Quarter. Էլեգանտ Josefov թաղամասի ճարտարապետությունը։
  4. Charles Bridge. Զբոսանք կամուրջով՝ լսելով Պրահայի ամենահին լեգենդները։

17:00 – 19:30 | Ազատ ժամանակ շոփինգի համար Na Příkopě փողոցում։

19:45 – 21:00 | Հրաժեշտի ընթրիք

22։00 | Վերադարձ հյուրանոց

    

10:00 – Ելք հյուրանոցից

09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։

10:30 – 15:00 | Զբոսանք Պրահայի կենտրոնով ևվերջին գնումները

15։00 | Վերադարձ հյուրանոց․ հավաքում ենք իրերը

16:20 | Տրանսֆեր դեպի օդանավակայան։

20:20 | Թռիչք դեպի Երևան։

Ինչ է ներառված արժեքի մեջ
  • Երկկողմանի ավիատոմսեր՝ Երեվան - Բուդապեշտ, Պրահա - Երեվան (8կգ ձեռքի ուղեբեռով)
  •  VIP տրանսֆեր օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ,
  • Գնացքի տոմսեր․ Բուդապեշտ - Վիեննա, Վիեննա - Պրահա
  • Տրանսֆերներ՝ Բուդապեշտի հյուրանոցից դեպի կայարան, կայարանից Վիեննայի հյուրանոց
  • Տրանսֆեր՝ Վիեննայի հյուրանոցից դեպի Պրահայի կայարան, Պրահայի կայարանից դեպի հյուրանոց
  • Մեկ ժամյա կրուիզ՝ Բուդապեշտում
  • Պրոֆեսիոնալ գիդի հետ ճանաչողական զբոսանքներ՝ Բուդապեշտում, Վիեննայում և Պրահայում
  • Հրաժեշտի ընթրիք Պրահայում
  • 4* և 5*  հյուրանոցներ քաղաքի կենտրոնում
  • Դեսպանատան փաստաթղթերի հավաքագրում
  • Հայ զբոսավարի ծառայություն՝ ողջ տուրի ընթացքում
  • Տուրի ամբողջական ուղեկցում
 

Մոռացեք կազմակերպչական հարցերի մասին. մենք հոգացել ենք տրանսֆերների, լավագույն լոկացիաների և ձեր ժամանցի մասին։

 

Արժեքը չի ներառում.

  • Վիզա կենտրոնում օրվա ամրագրում և Վիզա կենտրոնի վճար (անձամբ վճարելու եք վիզա կենտրոնում)

 

Alta Moda Hotel by Mellow Mood Hotels-ը գտնվում է Բուդապեշտի կենտրոնում՝ Կենտրոնական շուկայից և M4 մետրոյի «Fővám tér» կայարանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա: Հյուրերը կարող են օգտվել հյուրանոցի տարածքում գործող բարից և անվճար WiFi կապից՝ ամբողջ շենքում:

Յուրաքանչյուր օդորակվող սենյակ ունի առանձին սանհանգույց՝ անվճար հիգիենայի պարագաներով և վարսահարդարիչով: Սենյակները համալրված են նաև հարթէկրան հեռուստացույցով՝ արբանյակային ալիքներով: Ըստ հարցման՝ կարող են տրամադրվել մանկական պարագաներ, ինչպիսիք են մանկական մահճակալը կամ տակդիրը փոխելու սեղանը:

Հյուրանոցն առաջարկում է շուրջօրյա ընդունարանի ծառայություններ, որտեղ անձնակազմը պատրաստ է օգնել հյուրերին տուրերի և տոմսերի ամրագրման հարցում:

Բուդա կողմում գտնվող Gellért ջերմուկային բաղնիքները Alta Moda Hotel-ից ընդամենը 5 րոպե քայլելու հեռավորության վրա են: Բուդապեշտի Լիստ Ֆերենցի անվան միջազգային օդանավակայանը գտնվում է 17 կմ հեռավորության վրա:

Hotel Am Schubertring-ը գտնվում է Շվարցենբերգ հրապարակի հարևանությամբ՝ հանրահայտ Ռինգշտրասե (Ringstraße) բուլվարի վրա։ Պետական օպերային թատրոնը և Քերնթներ շտրասե (Kärntner Straße) առևտրային փողոցը գտնվում են ընդամենը 5 րոպե քայլքի հեռավորության վրա։ Բոլոր սենյակները հագեցած են օդորակիչներով և անվճար WiFi կապով։

Hotel Am Schubertring-ի էլեգանտ սենյակները ձևավորված են երաժշտական թեմատիկայով և ներառում են հարթ էկրանով կաբելային հեռուստատեսություն, մինի-բար, ինչպես նաև թեյի և սուրճի պատրաստման հնարավորություն։ Ստուդիո և «սյուիթ» կարգի սենյակներում առկա են Nespresso սուրճի մեքենաներ (սահմանափակ քանակությամբ անվճար պարկուճներով)։

Ամեն առավոտ հյուրերի համար մատուցվում է բազմազան ուտեստներով հարուստ նախաճաշ («շվեդական սեղան»):

Հյուրանոցը զբաղեցնում է շենքի 6-րդ հարկը: Ընդունարանը և նախասրահը (lobby) գտնվում են առաջին հարկում։ Բոլոր սենյակները, ինչպես նաև նկուղային հարկում գտնվող նախաճաշի սրահը հասանելի են վերելակով։

Schwarzenbergplatz տրամվայի կանգառը գտնվում է հենց շենքի դիմաց, իսկ Stadtpark և Karlsplatz մետրոյի կայարանները՝ 500 մետր շառավղով։

Grandium Hotel Prague-ը գտնվում է Պրահայի սրտում՝ Վացլավի հրապարակի անմիջապես հարևանությամբ։ Հյուրանոցի ոճային և ժամանակակից բոլոր սենյակները հագեցած են օդորակիչներով և շքեղ լողասենյակներով։

Հյուրերը կարող են օգտվել բոլոր սենյակներում առկա անվճար լարային ինտերնետից։ Սենյակներում տեղադրված են նաև հարթ էկրանով արբանյակային հեռուստատեսություն, աշխատասեղան և մինի-բար։ Անվճար Wi-Fi կապը հասանելի է հյուրանոցի ամբողջ տարածքում։ Բոլոր սենյակները չծխողների համար են։

Grandium Hotel Prague-ի ռեստորանն ու սրճարանը մատուցում են միջազգային և ազգային խոհանոցի համեղ ուտեստներ։ Հյուրերը կարող են վայելել իրենց ճաշը ճաշասրահի շքեղ միջավայրում կամ ամառային այգում՝ հաճելի եղանակի դեպքում։

Հյուրանոցն առաջարկում է շուրջօրյա սպասարկող ընդունարան։ Տեղում առկա են նաև լվացքատան ծառայություններ։

Հասարակական տրանսպորտը գտնվում է հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Պրահայի ազգային թանգարանը և Բեթղեհեմի մատուռը հեռու են ընդամենը 300-ից 600 մետր։ Հավելավճարի դիմաց հյուրանոցի տարածքում հասանելի է նաև մասնավոր ավտոտնակ-կայանատեղի։

Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ €200-ի չափով։

  • Մեկնումից մեկ ամիս առաջ վճարվում է տուրի ամբողջական վճարի 50%-ը:
  • Մեկնումից 15 օր առաջ վճարվում է տուրի ամբողջական վճարի 100%-ը:

Ամրագրումը կարող եք կատարել մեր բոլոր գործընկեր տուրիստական ընկերություններից։

Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։

Եթե մասնակիցը չեղարկում է տուրը, ապա սահմանվում է տուգանք․

* Մեկնումից 15 օր առաջ չեղարկման դեպքում` €200-ի չափով

* ⁠Մեկնումից 14 — 8 օր առաջ` տուրի ամբողջական վճարի 50%-ը

* ⁠Մեկնումից 7 և պակաս օր առաջ` տուրի ամբողջական վճարի 100%-ը

 

Եթե մասնակիցը շենգեն վիզա չի ստանում․

*Մեկնումից 15 օր առաջ` պահումներ չկան

*Մեկնումից 14 — 8 օր առաջ, սահմանվում է տուգանք` €100 հմժ դրամի չափով

*Մեկնումից 7 — 4 օր առաջ սահմանվում է տուգանք ` €200 հմժ դրամի չափով

*Մեկնումից 3 օր առաջ սահմանվում է տուգանք ` տուրի ընդհանուր գումարի 50%-ի չափով

* Մեկնումից 1 օր առաջ սահմանվում է տուգանք ` տուրի ընդհանուր գումարի 100%-ի չափով

 

 

    Անձանց քանակ