La Dolce Vita / 👯♀️ GIRLS ONLY!
Աղջիկնե՛ր, ժամանակն է թողնել ամեն ինչ ու մեկնել հեքիաթային Իտալիա: Պատկերացրեք՝ առավոտյան խմում ենք իտալական կապուչինո Հռոմի Tratsevere թաղամասում, ցերեկը լողում ենք Կապրիի փիրուզագույն ջրերում, իսկ երեկոյան Պոզիտանոյում վայելում ենք Aperol Spritz ու քննարկում ամեն ինչ։
Տևողությունը: 6 գիշեր (հունիսից սկսած ամեն ամիս) / 10.06-15.06
Երթուղի: Երեվան → Հռոմ → Սալերնո → Կապրի → Պոզիտանո → Ամալֆի → Նեապոլ → Երեվան
Ի՞նչ է ձեզ սպասվում.
Տեղերը սահմանափակ են (մինչև 18 հոգի)։
Ինչո՞ւ գալ մեզ հետ.


09։30 | Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում
12:45 | Մեկնում Երևանից։
15:00 | Վայրէջք Հռոմում (Fiumicino — FCO), անձնագրային ստուգում։
16:00 – 16:45 | Տրանսֆեր դեպի հյուրանոց։
17:00 | Check-in հյուրանոցում (Տերմինի կայարանի հարևանությամբ՝ 4* հյուրանոց)։
18:30 | Հռոմի առաջին էսթետիկան (Երեկոյան քայլարշավ).
Գնում ենք դեպի Fontana di Trevi: Երեկոյան լուսավորության տակ այն ավելի շքեղ է։ Մետաղադրամ ենք նետում ու անում առաջին «իտալական» նկարները։
Քայլում ենք դեպի Piazza di Spagna: Իսպանական աստիճանների մոտ վայելում ենք երեկոյան Հռոմի շունչը։
20:30 | Ընթրիք կենտրոնի կոլորիտային տրատորիաներից մեկում։
Գիշերակաց Հռոմում։
09:00 | Նախաճաշ հյուրանոցում։
10:00 – 14:00 | Կայսերական Հռոմ.
Քայլարշավ դեպի Colosseo և Foro Romano, Saint Peter’s Basilica: Նկարվում ենք դրսից (լավագույն դիտակետերից), զգում ենք կայսրության հզորությունը և հիանում Սուրբ Պետրոսի տաճարի շքեղությամբ:
Պատրաստվե՛ք ժամանակի միջով ճամփորդությանը դեպի Հին Հռոմի սիրտը։ Կոլիզեյը՝ աշխարհի ամենահայտնի ամֆիթատրոնը, իր հզոր պատերով ու կամարներով կստիպի ձեզ զգալ կայսերական շքեղությունը (իսկ մեր գաղտնի դիտակետերից դուք կունենաք Հռոմի ամենաթանկարժեք լուսանկարները։
Իսկ հարևանությամբ գտնվող Հռոմեական ֆորումը իսկական բացօթյա թանգարան է։ Զբոսնելով հնագույն սպիտակ մարմարե սյուների ու տաճարների ավերակների արանքով՝ դուք կքայլեք այն նույն ճանապարհներով, որտեղ ժամանակին որոշվել է աշխարհի ճակատագիրը։ Սա այն վայրն է, որտեղ ամեն քար պատմություն է շնչում, իսկ մայրամուտի ոսկեգույն լույսի տակ Ֆորումը դառնում է ուղղակի կախարդական։
Սա աշխարհի ամենամեծ և ամենաշքեղ քրիստոնեական տաճարն է, որտեղ յուրաքանչյուր մարմարե սյուն և ոսկեզօծ զարդանախշ շնչում է պատմությամբ: Այստեղ դուք կտեսնեք Միքելանջելոյի հանճարեղ «Պիետան» և կզգաք Վատիկանի ողջ վեհությունը: Իսկ ամենահուզիչ պահը սպասվում է տաճարի գմբեթին (Cupola). հաղթահարելով աստիճանները՝ ձեր առջև կբացվի Հռոմի ամենահայտնի ու կախարդական տեսարանը, որն ուղղակի պարտադիր է ձեր լուսանկարների հավաքածուի համար
14:00 – 15:00 | Լանչ Pantheon-ի հարևանությամբ գտնվող փոքրիկ փողոցներում։
15:00 – 18:00 | Ազատ ժամանակ
19:00 | Մայրամուտը Pincio Terrace-ում (Villa Borghese), որտեղից երևում է ողջ Հռոմը։
20:30 | Ընթրիք Trastevere թաղամասում՝ Հռոմի ամենաէսթետիկ թաղամասերից մեկում։
Գիշերակաց հյուրանոցում։

07։30 Նախաճաշ
08:30 – Ելք հյուրանոցից
09:00 | Մեկնում: Գնացքով դեպի Սալերնո (մոտ 2.5 ժամ)։
12:30 | Տեղավորում հյուրանոցում՝ Mediterranea Hotel & Convention Center 4★ (կամ նմանատիպ)
13:00 | Մեկնում դեպի Ամալֆի արագընթաց նավով։
Ի՞նչ ենք տեսնելու
Duomo di Amalfi: Սուրբ Անդրեասի տաճարը։ Բարձրանալու ենք 62 աստիճաններով՝ լավագույն լուսանկարի համար։
Atrani: Ամալֆիից ընդամենը 10 րոպե քայլելու հեռավորության վրա գտնվող փոքրիկ քաղաք, որն Իտալիայի ամենափոքր համայնքն է և շատ «կինոյի» տեսք ունի։
Ազատ ժամանակ
21:00 | Վերադարձ Սալերնո անհատական տրանսֆերով և ազատ երեկո։
Գիշերակաց հյուրանոցում։

09:00 Նախաճաշ
10:00 – Ելք հյուրանոցից
10:40 | Քայլարշավ Սալերնոյում. 7-10 րոպե մինչև Piazza della Concordia նավահանգիստ։
11:00| Մեկնում դեպի Կապրի արագընթաց նավով։
12:00 – 16:30 | Կապրիի բացահայտում. Ի՞նչ ենք տեսնելու․
Monte Solaro (Anacapri): Վերելակով (chairlift) բարձրանում եք ամպերից վեր։ Լավագույն 360° տեսարանը։
Villa San Michele: Առանձնատուն-թանգարան Անակապրիում՝ հրաշալի այգիներով և «Սֆինքսով», որը նայում է ծովին։
Giardini di Augusto: Օգոստոսի այգիները, որտեղից երևում են հայտնի Faraglioni ժայռերը։
Via Krupp: Ժայռերի արանքով անցնող ոլորապտույտ ճանապարհ (դիտակետից նկարվելու համար)։
Piazzetta di Capri: Կղզու գլխավոր հրապարակը՝ «աշխարհի հյուրասենյակը», որտեղ կարելի է սուրճ խմել ու մարդկանց դիտել։
Ազատ ժամանակ
17:30 | Վերադարձ Սալերնո և ազատ երեկո։
Գիշերակաց հյուրանոցում։

09:00 Նախաճաշ
10:00 – Ելք հյուրանոցից
10:30 | Ծովային ուղևորություն Սալերնոյից դեպի Պոզիտանո։ Սա լավագույն միջոցն է տեսնելու ափի գեղեցկությունը։
11:00 – 16:30 | Ի՞նչ ենք տեսնելու․
Spiaggia Grande: Գլխավոր լողափը։ Այստեղից է արվում Պոզիտանոյի այն ամենահայտնի նկարը, որտեղ տները սարի վրա են։
Chiesa di Santa Maria Assunta: Եկեղեցի՝ ոսկեզօծ գմբեթով, որը երևում է քաղաքի ցանկացած կետից։
Via Pasitea: Գլխավոր զբոսաշրջային փողոցը՝ լի արտ-գալերեաներով և կերամիկայի խանութներով։
Fornillo Beach: Ավելի հանգիստ ու քիչ տուրիստական լողափ, որտեղ տանում է գեղեցիկ ծովափնյա արահետը։
Franco’s Bar (դիտակետ): Մտնելը պարտադիր չէ, բայց դիմացի հարթակից բացվում է քաղաքի ամենաշքեղ տեսարանը մայրամուտին։
Ազատ ժամանակ։
18:30 | Վերադարձ Սալերնո նավով։
Գիշերակաց հյուրանոցում։

Գիշերային տրանսֆեր: 01:35 | Մասնավոր տրանսֆեր դեպի Նեապոլի օդանավակայան
03:15 – Ժամանում օդանավակայան
06:00 | Թռիչք Նեապոլից դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան
20:55 – Ժամանում Երևան
Մոռացեք կազմակերպչական հարցերի մասին. մենք հոգացել ենք տրանսֆերների, լավագույն լոկացիաների և ձեր ժամանցի մասին։ Ձեզ մնում է միայն վերցնել ձեր ամենասիրուն զգեստները։
B&B HOTEL Roma San Lorenzo Termini 4★
Գտնվելու վայրը․ Roma San Lorenzo Termini «Bed and Breakfast» հյուրանոցը գտնվում է Հռոմում՝ Տերմինի երկաթուղային կայարանից 15 րոպե քայլելու հեռավորության վրա: Հյուրանոցի ամբողջ տարածքում հասանելի է անվճար Wi-Fi: Այն գտնվում է Սան Լորենցո թաղամասում՝ Պորտա Մաջորե (Porta Maggiore) հնագույն դարպասներից 15 րոպե քայլելու հեռավորության վրա:
Հյուրանոցի յուրաքանչյուր սենյակում տեղադրված է գրասեղան: Անհատական լոգարանն ունի բիդե, վարսահարդարիչ և անվճար հիգիենիկ պարագաներ: Ուղիղ հյուրանոցի առջև կանգնում է №3 տրամվայը, որով կարող եք հասնել Կոլիզեյ, Մեծ կրկես (Circo Massimo) և Տրաստևերե աշխույժ թաղամաս: Հեռավորությունը Հռոմի Չամպինո օդանավակայանից 15 կմ է:
Հյուրանոցի հարմարություններ:
Սենյակի հարմարություններ:
Բնակեցում/Ելք:






Montestella 4★
Montestella հյուրանոցը գտնվում է Սալերնո քաղաքի գլխավոր փողոցում՝ Corso Vittorio Emanuele հետիոտնային գոտում, երկաթուղային կայարանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա: Այս ընտանեկան հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է օդորակիչով և անվճար Wi-Fi կապով համալրված սենյակներ:
Ժամանակակից ոճով ձևավորված սենյակներն ունեն մանրահատակ հատակ: Հարմարությունների թվում են LCD հեռուստացույցը, գրասեղանը, մինի-բարը և անհատական լոգարանը:
Ամեն առավոտ Montestella հյուրանոցում մատուցվում է «շվեդական սեղան» ձևաչափով նախաճաշ՝ բաղկացած տարբեր նախուտեստներից և քաղցրավենիքից:
Հյուրանոցի հարմարություններ:
Սենյակի հարմարություններ:
Բնակեցում/Ելք:
Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ €200-ի չափով։
Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։