Պրահա •Դրեզդեն• Վիեննա • Բուդապեշտ
4 քաղաք, անթիվ լուսանկարներ և շքեզ տեսարաններ
Տևողությունը` 5 գիշեր, 6օր
04.11-09.11
Երթուղի: Երեվան → Պրահա → Դրեզդեն → Վիեննա → Բուդապեշտ → Երեվան
Ինչո՞ւ ընտրել հենց այս տուրը
Սա պարզապես ճամփորդություն չէ․ սա Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքների մթնոլորտը զգալու, վայելելու և հիշարժան պահեր հավաքելու ճանապարհորդություն է։
Մենք ընտրել ենք 4 յուրահատուկ քաղաքներ՝ Պրահա → Դրեզդեն → Վիեննա → Բուդապեշտ, որտեղ պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունն ու ժամանակակից եվրոպական շունչը միավորվում են՝ ստեղծելով անմոռանալի ճանապարհորդություն։
🚆 Հարմարավետ ճանապարհորդություն
Մոռացե՛ք երկար ու հոգնեցնող ճանապարհների մասին։ Քաղաքից քաղաք տեղափոխվելու ենք հարմարավետ սպրինտերներով ճանապարհը նույնպես դարձնելով ճամփորդության հաճելի մասը։ Իսկ պատուհանից բացվող եվրոպական բնապատկերները պարզապես կլրացնեն այդ տպավորությունները։
⏳ Ժամանակի ճիշտ կառավարում
Ծրագիրը կազմված է հավասարակշռված կերպով․ հետաքրքիր էքսկուրսիաները համադրվում են ազատ ժամանակի հետ, որպեսզի հասցնեք բացահայտել քաղաքի ամենակարևոր վայրերը և միևնույն ժամանակ վայելել այն ձեր սեփական ռիթմով։
🏨 Կենտրոնական և ոճային հյուրանոցներ
Մենք ընտրել ենք հարմարավետ 4 եվ 5աստղանի հյուրանոցներ քաղաքի կենտրոնական հատվածներում, որպեսզի հիմնական տեսարժան վայրերը, գեղեցիկ փողոցներն ու քաղաքի ամենահետաքրքիր անկյունները լինեն հնարավորինս հասանելի։
📸 Լուսանկարների իսկական դրախտ
Պրահան՝ իր հեքիաթային փողոցներով, Դրեզդենը՝ նրբագեղ ճարտարապետությամբ, Վիեննան՝ կայսերական շքեղությամբ, իսկ Բուդապեշտը՝ Դանուբի անկրկնելի տեսարաններով։ Յուրաքանչյուր քաղաք ունի իր յուրահատուկ կադրերը, որոնք պարզապես պետք է պահպանել ձեր ֆոտոարխիվում։
✨ 4 քաղաք, 1 ամբողջական եվրոպական պատմություն
Չորս քաղաք՝ չորս տարբեր տրամադրություն, մշակույթ ու գեղեցկություն։
Պրահա → Դրեզդեն → Վիեննա → Բուդապեշտ
Մեկ ճանապարհորդություն, որը կլցնի ձեր օրերը նոր տպավորություններով, գեղեցիկ վայրերով ու անմոռանալի հիշողություններով։


02։30 | Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում
05:50 | Մեկնում Երևանից։
06:45 | Վայրէջք Պրահայում, անձնագրային ստուգում։
08։00 – 09։30 | Ժամանում և տրանսֆեր. Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։
10։30 Իրերը թողնում ենք հյուրանոցում և գնում նախաճաշելու մոտակա սրճարաններից մեկում։
12։00 | Պրոֆեսիոնալ գիդի հետ էքսկուրիսոն ծրագիր (մոտ 4 ժամ).
16:00 |Վերադարձ հյուրանոց, check in և ազատ ժամանակ

08։00 -09։00 Նախաճաշ
09:30 – Ելք հյուրանոցից
09։30-11։30 Հարմարավետ Sprinter-ով ուղևորվում ենք դեպի Պրահայի ամրոց՝ քաղաքի ամենահայտնի պատմամշակութային վայրերից մեկը։ Այստեղ մեզ սպասում են հինավուրց ճարտարապետություն, տպավորիչ պալատներ ու տաճարներ և Պրահայի գեղեցիկ համայնապատկերները
11։30 — Նույն հարմարավետ մեքենայով ուղևորվում ենք դեպի Դրեզդեն։ Մեզ սպասում է շուրջ 4-ժամյա հետաքրքիր էքսկուրսիոն ծրագիր՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ։ Կբացահայտենք Դրեզդենի պատմական կենտրոնը, քաղաքի տպավորիչ ճարտարապետությունն ու ամենահայտնի տեսարժան վայրերը։
17։30 Էքսկուրսիայի ավարտից հետո նույն մեքենայով վերադառնում ենք Պրահա։
19։30 | Վերադարձ հյուրանոց և ազատ ժամանակ։

08։30 Նախաճաշ
09:30 – Ելք հյուրանոցից
10։30 -14։50 Պրահա➔ Վիեննա հարմարավետ սպրինտերով
14:30 | Ժամանում հյուրանոց և Check-in. Իրերը թողնում ենք, հանգստանում և սկսում առաջին ծանոթությունը Վիեննայի հետ։
18:00 | Շյոնբրունի պալատ և Սուրբ Ծննդյան տոնավաճառ
Այցելություն Վիեննայի խորհրդանիշներից մեկին՝ շքեղ Շյոնբրունի պալատ, որտեղ հենց այդ օրը նախատեսվում է Սուրբ Ծննդյան տոնավաճառի (Christmas Market) բացումը։ 🎄
Տոնական լույսեր, զարդարված տաղավարներ, ամանորյա երաժշտություն և յուրահատուկ մթնոլորտ։ Երեկոյի ընթացքում նախատեսվում է նաև լուսային էֆեկտներով շոու-ծրագիր, որը Շյոնբրունի տարածքը կվերածի իսկական ամանորյա հեքիաթի։
Մոտ 2–3 ժամ ազատ ժամանակ՝ տոնավաճառը վայելելու, զբոսնելու, լուսանկարվելու և տոնական Վիեննայի մթնոլորտը զգալու համար։
20:30 Բարձրակարգ սպրինտերով վերադարձ հյուրանոց և հանգիստ։

08։30 Նախաճաշ
09:30-10:00 – Ելք հյուրանոցից
10:00 Մեկնում հյուրանոցից և տրանսֆեր հարմարավետ սպրինտեր մեքենայով դեպի Վիեննայի Մխիթարյան Միաբանություն՝ Եվրոպայում հայկական հոգևոր, մշակութային և գիտական ժառանգության կարևորագույն կենտրոններից մեկը։
Մոտ 1,5 ժամ տևողությամբ շրջայցի ընթացքում կծանոթանանք Միաբանության պատմությանը, դարերի ընթացքում այստեղ պահպանված հայկական հարուստ ժառանգությանը, գրադարանին և մշակութային արժեքներին։
Այցելությունն առավել առանձնահատուկ կլինի մեր խմբի համար․ հայ մասնակիցներին սպասվում է նաև հատուկ հյուրասիրություն Միաբանությունում՝ հայկական ջերմ մթնոլորտում։
Այցելության ավարտից հետո նույն հարմարավետ սպրինտեր մեքենայով կշարունակենք մեր ծրագիրը Վիեննայում։
Մեզ սպասվում է մոտ 1,5 ժամ տևողությամբ բացառիկ այցելություն, որի ընթացքում կծանոթանանք միաբանության հարուստ պատմությանը, հայկական մշակութային և կրթական գործունեությանը, ինչպես նաև կայցելենք միաբանության կարևոր հատվածները՝ բացահայտելով դարերի ընթացքում պահպանված հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը։
Այնուհետև վերադառնում ենք քաղաքային ծրագրին՝ շարունակելու Վիեննայի տեսարժան վայրերի բացահայտումը։
12:00 – 16:00 | Պրոֆեսիոնալ տուր գիդի հետ (4 ժամ).
Քաղաքային շրջայցն իրականացվում է մեր խմբի համար նախատեսված անհատական հարմարավետ սպրինտերով՝ ռուսախոս գիդի ուղեկցությամբ։ Տեսարժան վայրերի միջև տեղաշարժվում ենք սպրինտերով՝ հնարավորինս մոտենալով յուրաքանչյուր լոկացիային։ Այս ձևաչափը թույլ է տալիս բացահայտել Վիեննայի գլխավոր տեսարժան վայրերը առանց երկար ու հոգնեցնող քայլելու և առանց հասարակական տրանսպորտից օգտվելու։
📍 Karlskirche & Vienna State Opera
Տեսնում ենք Վիեննայի ամենագեղեցիկ բարոկկո եկեղեցիներից մեկը՝ Karlskirche-ը, և աշխարհահռչակ Վիեննայի պետական օպերայի շենքը։
📍 Վիեննայի քաղաքապետարան (Rathaus) & Ավստրիայի խորհրդարան
Շարունակում ենք դեպի տպավորիչ նեոգոթական Վիեննայի քաղաքապետարան, այնուհետև տեսնում ենք Ավստրիայի խորհրդարանի պատմական շենքը։
📍 Maria-Theresien-Platz
Այցելում ենք Վիեննայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը՝ Մարիա Թերեզիայի հրապարակը, որը շրջապատված է քաղաքի կարևորագույն թանգարաններով։
📍 Hofburg Palace & Austrian National Library
Բացահայտում ենք Հաբսբուրգների նախկին կայսերական նստավայրը՝ Հոֆբուրգը, ծանոթանում Սիսի կայսրուհու պատմությանը և տեսնում Ավստրիայի ազգային գրադարանը։
📍 Graben & Kohlmarkt
Քայլում ենք Վիեննայի ամենահայտնի պատմական փողոցներով՝ Graben և Kohlmarkt, շքեղ խանութների և հայտնի Demel հրուշակեղենի տան կողքով։
📍 Peterskirche & Stephansdom
Տեսնում ենք բարոկկո ոճի Սուրբ Պետրոսի եկեղեցին, ապա հասնում Վիեննայի գլխավոր խորհրդանիշներից մեկին՝ Սուրբ Ստեփանոսի տաճար։ Գիդը կպատմի տաճարի պատմության և նրա հետաքրքիր խորհրդանիշների մասին։
📍 Ankeruhr
Շրջայցն ավարտում ենք հայտնի Anker ժամացույցի մոտ՝ Վիեննայի պատմական կենտրոնի ամենայուրօրինակ տեսարժան վայրերից մեկում։
📍 Upper Belvedere. Մտնում ենք տեսնելու Կլիմտի հայտնի «Համբույրը» (The Kiss)։
14:30 — Վերադարձ հյուրանոց և ազատ ժամանակ։
19:00 | Երեկոյան ծրագիր (ըստ ցանկության).
Vienna State Opera. Ցանկության դեպքում կարող ենք գնել տոմսեր ներկայացման համար կամ պարզապես այցելել երեկոյան համերգի (Kursalon-ում հաճախ լինում են Շտրաուսի և Մոցարտի երեկոներ, որոնք ավելի թեթև են ու հաճելի )։
Գիշերակաց հյուրանոցում


09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։
10։00 Ուղևորվում ենք Բուդապեշտ բարձրակարգ սպրինտեր մեքենայով։
12։30 Ժամանում և տեղափոխում հյուրանոց։ Ճամպրուկները թողնում ենք reception-ում և հարմարավետ մեքենայով սկսում մեր տուրը պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ։ (տևողությունը 4 ժամ)
Շրջում ենք հետևյալ կետերով, որոնք Բուդապեշտի «այցեքարտերն» են.
Heroes’ Square (Hősök tere): Սկսում ենք քաղաքի ամենամեծ հրապարակից, որտեղ տեղադրված են հունգարական 7 ցեղերի առաջնորդների արձանները։
Andrássy Avenue: Այս պողոտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն է։ Անցնում ենք Օպերային թատրոնի մոտով։Stephen’s Basilica: Քաղաքի ամենամեծ տաճարը, որտեղ պահվում է Սուրբ Ստեփանոսի աջ ձեռքը։ Շատ սիրուն հրապարակ է նկարվելու համար։
Liberty Square (Szabadság tér): Տեսնում ենք ամենահակասական հուշարձանները և ամերիկյան դեսպանատան շենքը։
Hungarian Parliament Building (Országház): Գիդը մեզ կպատմի այս հսկայական գոթական շենքի գաղտնիքները դրսից (ամենալավ կադրերը հենց այստեղ են)։
Shoes on the Danube Bank: հուշարձան Դանուբի ափին՝ նվիրված Հոլոքոստի զոհերին։
Fisherman’s Bastion (Halászbástya): Բարձրանում ենք Բուդա բլուր։ Սա այն սպիտակ հեքիաթային ամրոցն է, որտեղից բացվում է Բուդապեշտի ամենաճանաչված տեսարանը։
Matthias Church: Գունավոր կղմինդրներով տաճարը, որտեղ թագադրվել են հունգարական թագավորները։
17։30 | Վերադարձ հյուրանոց
Հանգստանում ենք հյուրանոցում և պատրաստվում երեկոյան նավարկության։
19:30 – 21:00 | Sunset Cruise.
Մենյու: Շամպայն կամ հունգարական գինիներ
Տեսարան: Ջրի վրայից կտեսնենք Խորհրդարանի շենքը (Országház), Շղթայակապ կամուրջը (Chain Bridge) և Բուդա ամրոցը։
21:00 | Վերադարձ հյուրանոց։

03։30 – Ելք հյուրանոցից
03։30 | Տրանսֆեր դեպի օդանավակայան։
07։55 | Թռիչք դեպի Երևան
14։10 Ժամանում Զվարթնոց օդանավակայան
Մոռացեք կազմակերպչական հարցերի մասին. մենք հոգացել ենք տրանսֆերների, լավագույն լոկացիաների և ձեր ժամանցի մասին։
Արժեքը չի ներառում.
Ամրագրումը կարող եք կատարել մեր բոլոր գործընկեր տուրիստական ընկերություններից։
Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ €200-ի չափով։
Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։
Եթե մասնակիցը չեղարկում է տուրը, ապա սահմանվում է տուգանք․
* Մեկնումից 15 օր առաջ չեղարկման դեպքում` €200-ի չափով
* Մեկնումից 14 — 8 օր առաջ` տուրի ամբողջական վճարի 50%-ը
* Մեկնումից 7 և պակաս օր առաջ` տուրի ամբողջական վճարի 100%-ը
Եթե մասնակիցը շենգեն վիզա չի ստանում․
*Մեկնումից 15 օր առաջ` պահումներ չկան
*Մեկնումից 14 — 8 օր առաջ, սահմանվում է տուգանք` €100 հմժ դրամի չափով
*Մեկնումից 7 — 4 օր առաջ սահմանվում է տուգանք ` €200 հմժ դրամի չափով
*Մեկնումից 3 օր առաջ սահմանվում է տուգանք ` տուրի ընդհանուր գումարի 50%-ի չափով
* Մեկնումից 1 օր առաջ սահմանվում է տուգանք ` տուրի ընդհանուր գումարի 100%-ի չափով
