Բալի • Սինգապուր • Մալազիա Ամանորյա էկզոտիկ ճանապարհորդություն

2900 $
  • Արժեք:2900 $
  • Սկզբի ամսաթիվը:28.12.2026
  • Ավարտի ամսաթիվ:08.01.2027
  • Շրջագայության երթուղի:Կուալա Լումպուր / Սինգապուր / Բալի
  • Departure:Զվարթնոց օդանավակայան
  • Destination:Բալի • Սինգապուր • Մալազիա
  • Contract Single
  • Group Type:Խմբային տուր
  • Durations: 12 oր 11 գիշեր

Tour Շրջագայության մասին

Դիմավորե՛ք Նոր տարին իսկապես յուրահատուկ ձևով՝ համատեղելով Բալիի արևադարձային բնությունը, Սինգապուրի ֆուտուրիստական շքեղությունն ու Կուալա Լումպուրի ասիական էներգիան։

Այս ճանապարհորդության ընթացքում մեզ սպասում են Բալիի տպավորիչ տաճարներն ու բրնձի դաշտերը, Ուբուդի կախարդական բնությունը, Հնդկական օվկիանոսի ափին հանգիստը, Սինգապուրի աշխարհահռչակ տեսարժան վայրերը և ժամանակակից Կուալա Լումպուրը։

 

 

  Հանդիպում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 03:00-ին մեկնում ենք Երևանից դեպի Դոհա։ Ժամանում Դոհա՝ 05:00-ին։ Օդանավակայանում կունենանք շուրջ 3 ժամ սպասում, որից հետո կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Բալի։ Ժամը 08:10-ին մեկնում ենք Դոհայից դեպի Բալի։ Ժամանում Բալի՝ 22:40-ին։ Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։ Գիշերակաց՝ Բալիում։

    Նախաճաշ հյուրանոցում։ Առավոտյան՝ ազատ ժամանակ հանգստի և հյուրանոցի տարածքը վայելելու համար։ Այնուհետև կմեկնենք էքսկուրսիայի՝ բացահայտելու Ուբուդի ամենահայտնի և տպավորիչ վայրերը։ Կծանոթանանք Բալիի յուրահատուկ բնությանը, մշակույթին և Ուբուդի խորհրդանշական տեսարժան վայրերին։ Երեկոյան վերադարձ հյուրանոց։ Ազատ ժամանակ։ Գիշերակաց՝ Ուբուդում։

      Նախաճաշ հյուրանոցում։ Ազատ օր Ուբուդում։ Այս օրը կարող եք անցկացնել հանգիստ մթնոլորտում՝ վայելելով Բալիի արևադարձային ջունգլիների գեղեցկությունը, հյուրանոցի հարմարությունները և Ուբուդի բացառիկ խաղաղ միջավայրը։ Հիանալի հնարավորություն է հանգստանալու, լիցքաթափվելու և վայելելու կղզու բնությունը։ Գիշերակաց՝ Ուբուդում։

     
  • Ամանորի դիմավորում
Նախաճաշ հյուրանոցում։ Առավոտյան՝ դուրսգրում հյուրանոցից և տեղափոխում դեպի Բալիի ծովափնյա հատված։ Ճանապարհին հնարավորություն կունենանք ևս մեկ անգամ վայելելու կղզու արևադարձային բնապատկերները։ Ժամանում և տեղավորում ծովափնյա հյուրանոցում։ Օրվա երկրորդ կեսին՝ ազատ ժամանակ հանգստի և ծովափը վայելելու համար։ Երեկոյան՝ պատրաստվում ենք դիմավորելու Նոր տարին արևադարձային Բալիում՝ տոնական և անմոռանալի մթնոլորտում։ Գիշերակաց՝ Բալիում։

                                                                                                                Նախաճաշ հյուրանոցում։ Ամանորի առաջին օրը կանցկացնենք հանգիստ մթնոլորտում՝ վայելելով Բալիի արևոտ եղանակը, գեղեցիկ լողափը և Հնդկական օվկիանոսի ափը։ Ազատ ժամանակ՝ ծովափնյա հանգստի, հյուրանոցի հարմարություններից օգտվելու և լիարժեք լիցքաթափվելու համար։ Գիշերակաց՝ Բալիում։

      Նախաճաշ հյուրանոցում։ Այսօր կմեկնենք էքսկուրսիայի՝ բացահայտելու Բալիի ամենահայտնի և տպավորիչ վայրերը։ Օրվա ընթացքում կծանոթանանք կղզու բնությանը, մշակույթին և յուրահատուկ մթնոլորտին՝ այցելելով Բալիի խորհրդանշական տեսարժան վայրերը։ Երեկոյան՝ վերադարձ հյուրանոց և ազատ ժամանակ։ Գիշերակաց՝ Բալիում։

     Նախաճաշ հյուրանոցում։ Ըստ ցանկության՝ հնարավորություն կլինի մեկնել Nusa Penida կղզի և բացահայտել նրա հայտնի բնական տեսարժան վայրերը, տպավորիչ ժայռերն ու օվկիանոսային բնապատկերները։ Այլընտրանքային տարբերակ՝ ազատ օր հյուրանոցում՝ ծովափնյա հանգստի և լիարժեք լիցքաթափվելու համար։ Գիշերակաց՝ Բալիում։

                                                                                                             Նախաճաշ հյուրանոցում։ Դուրսգրում հյուրանոցից և մեկնում դեպի օդանավակայան։ Թռիչք դեպի Սինգապուր։ Ժամանում Սինգապուր՝ մոտավորապես 13:00-ին, տեղափոխում և տեղավորում հյուրանոցում։ Կարճատև հանգստից հետո կմեկնենք բացահայտելու Սինգապուրի ամենատպավորիչ վայրերը։ Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք Helix Bridge, Marina Bay Sands, Gardens by the Bay, ինչպես նաև կվայելենք Marina Bay-ի գեղեցիկ տեսարանները։ Երեկոյան մեզ սպասվում է նաև նավարկություն և հայտնի Spectra Light & Water Show լուսաձայնային շոուն։ Էքսկուրսիայից հետո՝ վերադարձ հյուրանոց։ Գիշերակաց՝ Սինգապուրում։

    Նախաճաշ հյուրանոցում։ Այնուհետև կմեկնենք Սինգապուրի քաղաքային էքսկուրսիայի՝ բացահայտելու քաղաքի ամենահայտնի և տպավորիչ վայրերը։ Ծրագրի ընթացքում կայցելենք նաև Սինգապուրի հայկական ժառանգության կարևորագույն վայրերից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Օրվա ընթացքում կծանոթանանք քաղաքի ժամանակակից ճարտարապետությանը, մշակութային թաղամասերին և Սինգապուրի յուրահատուկ մթնոլորտին։ Էքսկուրսիայից հետո՝ վերադարձ հյուրանոց։ Երեկոյան՝ ազատ ժամանակ ինքնուրույն զբոսանքի, գնումների կամ քաղաքը վայելելու համար։ Գիշերակաց՝ Սինգապուրում։

        Նախաճաշ հյուրանոցում։ Առավոտյան հրաժեշտ կտանք Սինգապուրին և կմեկնենք դեպի մեր հաջորդ ուղղությունը՝ Կուալա Լումպուր։ Ժամանումից հետո կտեղավորվենք հյուրանոցում և կարճատև հանգստից հետո կմեկնենք քաղաքային շրջայցի։ Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք Կուալա Լումպուրի գլխավոր խորհրդանիշներից և տեսարժան վայրերից մի քանիսը՝ Petronas Twin Towers, re, Sultan Abdul Samad Building, National Mosque, ինչպես նաև քաղաքի ժամանակակից և պատմական թաղամասերը։ Կունենանք նաև գեղեցիկ կանգառներ լուսանկարների և քաղաքի տպավորիչ ճարտարապետությունը վայելելու համար։ Օրվա ավարտին՝ վերադարձ հյուրանոց և ազատ ժամանակ։ Գիշերակաց՝ Կուալա Լումպուրում։

    Նախաճաշ հյուրանոցում։ Այս օրը մեզ սպասվում է այցելություն դեպի ՝ Մալայզիայի ամենահայտնի և տպավորիչ տեսարժան վայրերից մեկը։ Կայցելենք քարանձավային տաճարային համալիրը, կտեսնենք հանրահայտ ոսկեգույն Lord Murugan արձանը և կբարձրանանք գունավոր աստիճաններով դեպի քարանձավներ, որտեղ բացվում է այս վայրի յուրահատուկ հոգևոր և մշակութային մթնոլորտը։ Էքսկուրսիայից հետո՝ վերադարձ քաղաք։ Ազատ ժամանակ հանգստի, զբոսանքի կամ գնումների համար։ Գիշերակաց՝ Կուալա Լումպուրում։

        Վաղ նախաճաշ հյուրանոցում։ Համարների հանձնում և տեղափոխում դեպի Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայան։ Ժամը 10:20-ին մեկնում Կուալա Լումպուրից դեպի Դոհա։ Ժամանում Դոհա՝ 13:00-ին։ Տրանզիտային սպասման ընթացքում ցանկացողները կարող են դուրս գալ օդանավակայանից և ինքնուրույն զբոսնել Դոհայում՝ բացահայտելով քաղաքի ժամանակակից տեսքն ու հայտնի վայրերը։ Ժամը 20:10-ին մեկնում Դոհայից դեպի Երևան։ Ժամանում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ 00:15-ին։ Մեր ամանորյա ճանապարհորդության ավարտը՝ գեղեցիկ հիշողություններով և վառ տպավորություններով։
  • Բնակեցում 4* և 5* հյուրանոցներում
  • Բոլոր էքսկուրսիաները մեր ռուսախոս լիցենզավորված տեղաբնակ գիդերով
  • Բոլոր տրանսֆերները մեր անձնական տրանսպորտով
  • Դիմաորում օդանավակայանում և ճանապարհում
  • Հայ խմբի ղեկավարի ուղեկցություն և աջակցություն ամբողջ տուրի ընթացքում
  • Հիմնական չվերթներ՝ Qatar Airways •
  • Հոնկոնգ-Մակաո-Հոնկոնգ նավի տոմսեր
  • Ներքին չվերթներ
  • Շրջագայություններ և էքսկուրսիաներ
  • Ուղեբեռ՝ • 23 կգ (հիմնական չվերթներ) • 20 կգ (ներքին չվերթներ) • 7 կգ ձեռքի ուղեբեռ՝ բոլոր չվերթների համար
  • Սնունդ՝ նախաճաշ

Արժեքի մեջ ներառված է՝

  • Ավիատոմս Qatar airways Ներքին Չվերթներ
  • Ուղեբեռ (23 կգ հիմնական չվերթներ, 20 կգ ներքին չվերթներ), 7 կգ ձեռքի ուղեբեռ՝ բոլոր չվերթների համար
  • Բնակեցում 4 և 5* հյուրանոցներում
  • (11 գիշեր, սնունդ՝ նախաճաշ)
  • Բոլոր տրանսֆերները՝ հարմարավետ, օդորակիչով կահավորված մեքենաներով
  • Շրջագայություններև և էքսկուրսիաներ
  • Ռուսախոս տեղաբնակ լիցոնզավորված գիդի ծառայություն
  • Դիմավորում օդանավակայանում և ճանապարհում
  • Ճանապարհորդական ապահովագրություն
  • Փորձառու հայ խմբավարի ուղեկցություն և աջակցություն ամբողջ ճանապարհի ընթացքում
  • Բալիյի մուտքի վիզա 35 եվրո
  • Թեյավճարներ գիդերի և ավտոբուսի վարորդներին
  • Ծրագրից դուրս առաջարկվող վճարովի տուռերը տուռերը
  • Ճանապարհորդական ապահովագրություն

Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ 50%-ի չափով։ Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։ Ամրագրումը կարող եք կատարել բոլոր մեր գործընկեր տուրիստական ընկերություններից։

Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։

    $
    Անձանց քանակ