6 Երկիր • Մեկ Շքեղ Պատմություն

  • Սկզբի ամսաթիվը:12.11.2026
  • Ավարտի ամսաթիվ:25.11.2026
  • Departure:Զվարթնոց միջազգային օդանավակայան
  • Destination:Երևան-Դոհա-Պեկին-Հոնկոնգ-Մակաո-Սինգապուր-Բալի-Դոհա-Երևան
  • Contract Single
  • Status:Publish
  • Group Type:Խմբային տուր
  • Durations: 12 oր 10 գիշեր

Tour Շրջագայության մասին

Պատրաստվեք մի ճանապարհորդության, որը գերազանցում է սովորական տուրի բոլոր պատկերացումները։ Մեկ բացառիկ ծրագրի շրջանակում դուք կայցելեք Ասիայի ամենատպավորիչ ուղղությունները՝

🇨🇳 Չինաստան

🇭🇰 Հոնկոնգ

🇲🇴 Մակաո

🇸🇬 Սինգապուր

🇮🇩 Բալի

🇶🇦 Քաթար։

Ձեզ սպասում են հնագույն կայսրությունների շունչը, ապագայի քաղաքների շքեղությունը, համաշխարհային ճանաչում ունեցող տեսարժան վայրերը, կախարդական բնությունը, արևադարձային լողափերը, բազմազան մշակույթներն ու անմոռանալի զգացողությունները։ Յուրաքանչյուր կանգառ նոր աշխարհ է՝ իր պատմությամբ, ճարտարապետությամբ, համերով և անկրկնելի մթնոլորտով։

Սա պարզապես ճանապարհորդություն չէ․ սա շքեղ բացահայտումների մեծ արկած է, որտեղ յուրաքանչյուր օր ավելի տպավորիչ է, քան նախորդը։ Բարձրակարգ կազմակերպում, մանրակրկիտ մշակված երթուղի և բացառիկ փորձառություններ՝ ստեղծված նրանց համար, ովքեր ընտրում են լավագույնը։

6 երկիր • Անթիվ տպավորություններ • Մեկ ճանապարհորդություն, որը կմնա Ձեր կյանքի ամենավառ հիշողություններից մեկը։

  • Նոյեմբերի 12 
  • Ժամը 00։00 հանդիպում են Զվարթնոց օդանավակայանում․
  • 03:00 Երևան-Դոհա
  • 05:00 Դոհա
  • 02։05 Դոհա-Պեկին
  • 14:45 /13.11/ Պեկին

  • 05։00 Վայրեջք Դոհայում
  • Առավոտյան մեզ սպասվում է անմոռանալի շրջայց Դոհայով։ Կբացահայտենք քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերը, կհիանանք ժամանակակից ճարտարապետության գլուխգործոցներով և կզգանք Արևելքի այս շքեղ մայրաքաղաքի հեքիաթային մթնոլորտն ու անկրկնելի հմայքը։
  • Վառ տպավորություններով և անմոռանալի պահերով լի շրջայցից հետո կվերադառնանք օդանավակայան։ Մինչև թռիչքը ժամանակ կանցկացնենք Դոհայի ոչ պակաս շքեղ ու հեքիաթային Համադ միջազգային օդանավակայանում։ Իսկ գիշերը՝ ժամը 02։05-ին, կմեկնենք դեպի մեր հաջորդ կանգառը՝ խորհրդավոր ու տպավորիչ Պեկին։

  •  14:45 վայրեջք Պեկինում
  • Դիմավորում Պեկինի օդանավակայանում տեղափոխում դեպի հյուրանոցԲնակեցում հյուրանոցում
  • Պեկինում կայցելենք մի շարք պատմամշակույթային վայրեր, երեկոյան կայցելենք 
  • Տիանանմեն հրապարա

Նոյեմբերի 14-ին շարունակում ենք բացահայտել Պեկինի ամենահայտնի տեսարժան վայրերն ու մշակութային գանձերը։

  • Արգելված քաղաք

  • Հուտոնգների հին թաղամաս

Նոյեմբերի 15 ին կիրականանա ամենասպասված իրադարձությունը, կայցելենք Չինական մեծ պատը։
  • Չինական Մեծ պատ։
  • Կայցելենք Չինական Մեծ պատի Juyong Pass կոչվող հատվածը

  • Վիկտորիա պիկ՝ Հոնկոնգի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, որտեղից բացվում է քաղաքի երկնաքերերի, Վիկտորիա նավահանգստի և շրջակա կղզիների շունչը կտրող համայնապատկերը։
  • Աբերդին՝ Հոնկոնգի ավանդական ձկնորսական դիմագիծը պահպանած յուրահատուկ թաղամաս։ Այստեղ ժամանակակից երկնաքերերը միահյուսվում են ջրի վրա ընթացող առօրյային։ Ցանկության դեպքում հնարավոր է զբոսնել ավանդական սամպան նավակով և բացահայտել Աբերդինի ինքնատիպ մթնոլորտը։
  • Ռիփալս Բեյ (Repulse Bay)՝ Հոնկոնգի ամենագեղեցիկ և հեղինակավոր ծովափնյա շրջաններից մեկը՝ ոսկեգույն ավազով, խաղաղ ծովածոցով և տպավորիչ բնապատկերներով։ Այստեղ կայցելենք նաև չինական մշակույթի գունեղ խորհրդանիշներով ու արձաններով հայտնի ծովափնյա տաճարը։
  • Աբերդինում, ցանկության դեպքում, կարող ենք մասնակցել ավանդական սամպան նավակով զբոսանքին՝ բացահայտելով ձկնորսական թաղամասի ինքնատիպ մթնոլորտն ու ջրի վրա ձևավորված կենցաղը։
    Արժեքը՝ 20 ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։
  • Վիկտորիա պիկում հնարավորություն կունենանք այցելելու Հոնկոնգի ամենահայտնի դիտահարթակը և ֆունիկուլյորով բարձրանալու քաղաքի ամենատպավորիչ բարձունքներից մեկը։ Այստեղից բացվում է երկնաքերերի, Վիկտորիա նավահանգստի և շրջակա կղզիների շունչը կտրող համայնապատկերը։
    Ֆունիկուլյորի և դիտահարթակի արժեքը՝ 20 ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։

  • Սուրբ Պողոս տաճարի ավերակներ՝ Մակաոյի գլխավոր խորհրդանիշներից և ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։ Տաճարի տպավորիչ ճակատը հիշեցնում է քաղաքի պատմական անցյալի և եվրոպական ու ասիական մշակույթների յուրահատուկ միաձուլման մասին։
  • Մոնտե հին ամրոց (Monte Fort)՝ Մակաոյի կարևորագույն պատմական հուշարձաններից մեկը, որի բարձունքից բացվում է քաղաքի հին թաղամասերի և ժամանակակից երկնաքերերի հիասքանչ համայնապատկերը։
  • Սենադոյի հրապարակ՝ Մակաոյի պատմական կենտրոնում գտնվող գունեղ և աշխույժ հրապարակ՝ պորտուգալական ճարտարապետությամբ, գեղեցիկ գաղութային շինություններով և հայտնի ալիքաձև սալահատակով։
  • Ա-Մա տաճար՝ Մակաոյի ամենահին և առավել նշանակալի տաճարներից մեկը։ Այն նվիրված է ծովագնացների ու ձկնորսների հովանավոր Մացու աստվածուհուն և առանձնանում է իր խորհրդավոր մթնոլորտով ու ավանդական չինական ճարտարապետությամբ։
  • Լրացուցիչ, ցանկության դեպքում, հնարավոր է այցելել Մակաոյի հայտնի խաղատներից մեկը։Կարող ենք նաև այցելել Մակաոյի աշտարակ և բարձրանալ դիտահարթակ, որտեղից բացվում է քաղաքի, ծովածոցի և շրջակա տարածքների տպավորիչ համայնապատկերը։
  • Մակաոյի աշտարակի դիտահարթակի այցելություն՝ առանց ճաշի38 ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։
  • Մակաոյի աշտարակի այցելություն՝ ներառյալ ճաշը65 ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար

Սինգապուրում մեզ սպասվում է անմոռանալի քաղաքային շրջայց․ կբացահայտենք աշխարհի ամենատպավորիչ մեգապոլիսներից մեկի գլխավոր խորհրդանիշներն ու ամենահայտնի տեսարժան վայրերը՝ զգալով ապագայի քաղաքի շունչը, հզոր էներգիան և արևելյան մշակույթի ու գերժամանակակից ճարտարապետության զարմանալի ներդաշնակությունը։

  • Նոյեմբերի 19-ը Սինգապուրում ազատ օր է։ Այս օրը կարող ենք ամբողջությամբ նվիրել ինքներս մեզ՝ զբոսնել քաղաքի գունեղ փողոցներով, զբաղվել շոփինգով կամ պարզապես վայելել ու համտեսել տեղական բազմազան խոհանոցը։

  • Ցանկության դեպքում հնարավոր է միանալ առաջարկվող վճարովի շրջագայություններին։ Օրինակ՝ ընտրել «Երեկոյան Սինգապուր» տպավորիչ ծրագիրը, որը ներառում է՝

  • նավակով հաճելի զբոսանք,

  • բարձրացում հանրահայտ Marina Bay Sands համալիրի դիտահարթակ,

  • Spectra լուսային, երաժշտական և շատրվանների երեկոյան շոու։

  • Ամբողջ ծրագրի արժեքը՝ 127 ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։

   Նոյեմբերի 20-ին կմեկնենք դրախտային Բալի, որտեղ մեզ սպասվում է կատարյալ հանգիստ օվկիանոսի ափին։ Կվայելենք արևադարձային ջերմությունը, անծայրածիր օվկիանոսի և սաղարթախիտ ջունգլիների կախարդական միաձուլումը, հիասքանչ մայրամուտներն ու կղզու խաղաղ մթնոլորտը։ Բալիում յուրաքանչյուր պահ կդառնա ներդաշնակության, գեղեցկության և անմոռանալի զգացողությունների իսկական վայելք։

Նոյեմբերի 21․ Բալիի կախարդական բացահայտումը

Նոյեմբերի 21-ին մեզ սպասվում է անմոռանալի և տպավորություններով հագեցած էքսկուրսիա, որի ընթացքում կբացահայտենք Բալիի գեղատեսիլ բնությունը, հոգևոր մշակույթն ու ամենահայտնի տեսարժան վայրերը։
  • Բատուր հրաբուխ՝ դիտահարթակից կվայելենք Բալիի ամենատպավորիչ համայնապատկերներից մեկը։ Մեր առջև կբացվեն վեհաշուք հրաբուխը, նրա ստորոտում փռված համանուն լիճը և արևադարձային բնության անսահման գեղեցկությունը։
  • Սուրճի պլանտացիա՝ կայցելենք փարթամ կանաչապատ պլանտացիա, որտեղ կծանոթանանք բալինյան սուրճի աճեցման, մշակման և պատրաստման ավանդույթներին։ Կբացահայտենք նաև աշխարհահռչակ «Լուվակ» սուրճի ստեղծման յուրահատուկ գործընթացը։
  • Սուրբ ջրերի տաճար՝ կայցելենք Բալիի ամենախորհրդավոր և նշանակալի հոգևոր սրբավայրերից մեկը։ Տաճարը հայտնի է իր սրբազան աղբյուրներով, որոնց ջրերը, տեղացիների հավատալիքների համաձայն, ունեն հոգևոր մաքրագործման և ներքին ներդաշնակություն պարգևելու ուժ։
  • Արևադարձային ջրվեժ՝ փարթամ ջունգլիների խորքում կբացահայտենք Բալիի գեղատեսիլ ջրվեժներից մեկը, որտեղ ջրի հզոր հոսքը, արևադարձային կանաչապատումն ու բնության խաղաղ ձայները ստեղծում են իսկապես կախարդական մթնոլորտ։
  • Աստիճանաձև բրնձի դաշտեր՝ կվայելենք Բալիի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ զմրուխտագույն բրնձի տեռասները։ Լեռների լանջերին տարածվող կանաչ աստիճաններն ու արմավենիները ձևավորում են կղզու ամենագեղեցիկ և լուսանկարչական համայնապատկերներից մեկը։
Այս օրը կդառնա Բալիի բնության, մշակույթի և հոգևոր աշխարհի հետ մեր ամենավառ ու անմոռանալի հանդիպումներից մեկը։

Այսօր կրկին ամբողջությամբ կնվիրվենք օվկիանոսի ափին հանգստին։ Չէ՞ որ Բալին պարզապես արևադարձային կղզի չէ․ այն ներքին խաղաղության, հոգևոր վերալիցքավորման և մտքի ու մարմնի ներդաշնակության յուրահատուկ աշխարհ է։

Օվկիանոսի մեղմ ալիքների ներքո կդանդաղեցնենք առօրյայի արագ ընթացքը, մի պահ կմոռանանք հոգսերի մասին և պարզապես կապրենք ներկան։ Այս օրը մեզ հնարավորություն կտա ազատվել կուտակված հոգնածությունից, վերականգնել ներքին հավասարակշռությունն ու նոր ուժերով լիցքավորվել։ Երբեմն լիարժեք հանգիստը ոչ թե ոչինչ չանելն է, այլ սեփական անձին լսելու և ներքին խաղաղությանը վերադառնալու արվեստը։

Այսօր, ցանկության դեպքում, կարող ենք մեկնել անմոռանալի էքսկուրսիայի դեպի դրախտային Նուսա Պենիդա կղզի։ Մեզ սպասվում են տպավորիչ ժայռեր, փիրուզագույն ծովախորշեր, հեքիաթային լողափեր և կղզու վայրի բնության անկրկնելի տեսարանները։

Էքսկուրսիայի արժեքը՝ 105 ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։

Արժեքը ներառում է՝

  • տրանսֆեր հյուրանոցից դեպի նավահանգիստ և վերադարձ,

  • արագընթաց նավի երկկողմանի տոմսեր,

  • Նուսա Պենիդա կղզում ավտոմեքենայով տեղափոխություն,

  • տեսարժան վայրերի մուտքի տոմսեր։

Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք՝

  • Angel’s Billabong՝ ժայռերի միջև ձևավորված բնական ավազան՝ օվկիանոսի հիասքանչ տեսարանով,

  • Kelingking Beach՝ կղզու ամենահայտնի խորհրդանիշը՝ հսկայական ժայռերով և փիրուզագույն ծովածոցով,

  • Broken Beach՝ բնության կողմից ստեղծված տպավորիչ ժայռե կամարով եզակի ծովախորշ,

  • Crystal Bay՝ բյուրեղյա մաքուր ջրերով գեղեցիկ լողափ, որտեղ ժամանակ կունենանք լողալու և վայելելու արևադարձային հանգիստը։

Նոյեմբերի 24-ը Բալիում մեր վերջին երեկոն է։ Այս օրը կնվիրենք լիարժեք հանգստին՝ վայելելով օվկիանոսի խաղաղ շունչը, արևադարձային ջերմությունն ու կղզու կախարդական մայրամուտը։ Կփորձենք պահպանել յուրաքանչյուր զգացողություն, յուրաքանչյուր տեսարան ու պահ՝ մեր մեջ ամփոփելով Բալիի հանգստությունն ու ներդաշնակությունը։ Կլիցքաթափվենք, կվերականգնենք ուժերն ու պարզապես կվայելենք մեր հեքիաթային ճանապարհորդության վերջին ակնթարթները, քանի որ շուտով այս արևադարձային հեքիաթից կվերադառնանք իրականություն՝ մեզ հետ տանելով անմոռանալի հիշողություններ։

00։35 կկայանա մեր թռիչքը Բալիյից դեպի Դոհա

  • Բնակեցում 4* և 5* հյուրանոցներում
  • Բոլոր էքսկուրսիաները մեր ռուսախոս լիցենզավորված տեղաբնակ գիդերով
  • Բոլոր տրանսֆերները մեր անձնական տրանսպորտով
  • Դիմաորում օդանավակայանում և ճանապարհում
  • Հայ խմբի ղեկավարի ուղեկցություն և աջակցություն ամբողջ տուրի ընթացքում
  • Հիմնական չվերթներ՝ Qatar Airways •
  • Հոնկոնգ-Մակաո-Հոնկոնգ նավի տոմսեր
  • Ներքին չվերթներ
  • Շրջագայություններ և էքսկուրսիաներ
  • Ուղեբեռ՝ • 23 կգ (հիմնական չվերթներ) • 20 կգ (ներքին չվերթներ) • 7 կգ ձեռքի ուղեբեռ՝ բոլոր չվերթների համար
  • Սնունդ՝ նախաճաշ
  • Երկկողմանի ավիատոմս
  • Պեկին-Հոնկոնգ թռիչքի տոմսեր
  • Հոնկոնգ-Սինգապուր թռիչքի տոմսեր
  • Սինգապուր-Բալի թռիչքի տոմսեր
  • Դիմաորում օդանավակայանում և ճանապարհում
  • Հիմանական և ձեռքի ուղեբեռեր
  • Տրանսֆերներ
  • Բնակեցում 4* և 5* հյուրանոցներում
  • Սնունդ՝ նախաճաշ
  • Էքսկուրսիաներ
  • Պրոֆեսիոնալ ռուսախոս գիդեր
  • Հայ ուղեկցորդ ամբողջ ճանապարհորդության ընթացքում
  • Հոնկոնգ-Մակաո-Հոնկոնգ նավի տոմսեր
  • Բալիյի մուտքի վիզա 35 եվրո
  • Թեյավճարներ գիդերի և ավտոբուսի վարորդներին
  • Ծրագրից դուրս առաջարկվող վճարովի տուռերը տուռերը
  • Ճանապարհորդական ապահովագրություն

    Անձանց քանակ