🌊 Հարգելի Զբոսաշրջիկներ
📍 Մեզ սպասվում է անմոռանալի ճանապարհորդություն Միջերկրական ծովով
🛥️ Կսուզվենք Իտալիայի,Ֆրանսիայի և Իսպանիայի հիասքանչ քաղաքների մթնոլորտում, կվայելենք գեղեցիկ տեսարաններ և կծանոթանանք պատմական հուշարձաններին։ Այս գրագետ կազմված ճանապարհորդությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ 7 քաղաքների հետ և միաժամանակ վայելել բարձրակարգ հանգիստը։
📅 Տևողությունը՝ 10 օր (Հոկտեմբերի 20 — Հոկտեմբերի 29)
🚢 Նավ՝ MSC Grandiosa
✈️ Թռիչք՝ Երևան → Հռոմ → Երևան
⚓ Երթուղի՝ Երևան → Հռոմ → ծովում → Պալմա դե Մայորկա → Բարսելոնա → Մարսել → Ջենովա → Լա Սպեցիա → Հռոմ → Երևան
✨ Ժամանակակից կրուիզային նավի վրա կզգանք ջերմ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում և բազմազան զվարճանքներ։ Կվայելենք ամեն րոպեն և կստեղծենք անմոռանալի հիշողություններ։



08:30 – Նախաճաշ հյուրանոցում և սենյակների հանձնում (Check-out)
11:00 – Տեղափոխում Չիվիտավեկիայի նավահանգիստ
Ժամանում նավահանգիստ, գրանցում (Check-in) և ուղեբեռի հանձնում։
Բնակեցում MSC Grandiosa 5★ նավի վրա: MSC Grandiosa-ն MSC Cruises ընկերության Meraviglia-Plus դասի ամենաշքեղ, նորարարական և տեխնոլոգիապես հագեցած նավերից է։ Այն տպավորում է իր մասշտաբներով, 112 մետր երկարությամբ եզակի փակ զբոսապատշգամբով (Promenade), հսկայական LED գմբեթով և բարձրակարգ իտալական էլեգանտությամբ։
Ծանոթացում հանրանավի հետ՝ խմբի ղեկավարի ուղեկցությամբ
19:00 – հանրանավի մեկնում
Ընթրիք ռեստորանում, ծանոթացում խմբի մասնակիցների հետ
Ազատ երեկո
Գիշերակաց


Այս նավի վրա դուք կարող եք հանգստանալ շքեղ սպա կենտրոնում, սուզվել ջրային վայելքի մեջ՝ լողալով լողավազաններում, այցելել կենդանի երաժշտությամբ համերգների կամ թատրոն, կատարել հաճելի գնումներ նավի խանութներում, պահպանել մարզավիճակը ֆիթնես կենտրոնում, կարող եք փորձել ձեր հաջողությունը շքեղ կազինոյում, իսկ երեկոյան՝ պարել դիսկոտեկում կամ պարզապես զբոսնել նավի զբոսայգով և վայելել ծովային տեսարանների կախարդանքը։
Գիշերակաց


09:00 – Ժամանում Պալմա դե Մալյորկայի նավահանգիստ (կանգառ՝ 12 ժամ)
09:30 Նախաճաշ
10:00 – Հեղինակային էքսկուրսիա Պալմա դե Մալյորկայում և այցելություն գինեգործարան-թանգարան (ռուսախոս լիցենզավորված զբոսավար)
Մալյորկան Միջերկրական ծովի ամենաշքեղ և հմայիչ կղզիներից է, որտեղ միահյուսվում են հնագույն պատմությունը, արևոտ խաղողի այգիներն ու վեհաշուք ճարտարապետությունը։ Այսօր ձեզ սպասվում է բացառիկ հեղինակային ճամփորդություն, որը կբացահայտի կղզու թաքնված գանձերն ու իսկական համերը։
Զբոսանք հին քաղաքում և Մայր Տաճար (La Seu) Մենք կքայլենք կղզու մայրաքաղաքի հմայիչ հին փողոցներով և կայցելենք Պալմայի գլխավոր մարգարիտը՝ վեհաշուք Մայր Տաճարը։ Այստեղ ձեզ սպասվում է հատուկ հեղինակային բացահայտում. մենք կծանոթանանք «5 գլխավոր տարբերություններին, որոնցով Պալմայի Մայր Տաճարը տարբերվում է աշխարհի բոլոր մյուս տաճարներից»։
Գինեգործարան, համտես և յուրօրինակ Էթնո-թանգարան Էքսկուրսիայի հաջորդ կանգառը կլինի մի կոլորիտային, փոքրիկ գինեգործարան, որն արտադրում է բարձրորակ գինիների և կավայի (իսպանական փրփրուն գինի) սահմանափակ խմբաքանակներ։ Մեզ սպասվում է 3 տեսակի ընտիր գինիների համտես։ Այնուհետև կայցելենք տեղի յուրօրինակ էթնո-թանգարանը, որտեղ կզգանք կղզու իրական պատմությունն ու կենցաղը։
Գնումներ և տեղական նվերներ Տուրի ընթացքում հիանալի հնարավորություն կունենաք ձեռք բերելու և փորձելու Մալյորկայի իսկական ավանդական բարիքները, որոնք կդառնան լավագույն նվերները ձեր և ձեր հարազատների համար՝ տեղական հայտնի ծովային աղ, ավանդական երշիկեղեն (sobrassada), բարձրորակ ձիթապտղի յուղ, ընտիր գինի և այլն։
Էքսկուրսիան կտևի մոտ 4.5 ժամ։ Ազատ ժամանակ Էքսկուրսիայի ավարտից հետո կունենաք ազատ ժամանակ՝ ինքնուրույն զբոսնելու Պալմայի գեղեցիկ ծովափնյա փողոցներով, գնումներ (շոպինգ) անելու կամ տեղական սրճարաններում իսպանական տապասներ փորձելու համար։
Վերադարձ հանրանավ մինչև 20:00
21:00 – Հանրանավի մեկնում Ազատ երեկո, ընթրիք և շոու-ծրագիր
Գիշերակաց


08:00 – Ժամանում Բարսելոնայի նավահանգիստ (կանգառ՝ 9 ժամ)
08:30 Նախաճաշ
09:00 – Ընդարձակ տեսարժան էքսկուրսիա Բարսելոնայում (ռուսախոս լիցենզավորված զբոսավար)
10:00 – էքսկուրսիա Բարսելոնայում (ռուսախոս լիցենզավորված զբոսավար)
Բարսելոնան Իսպանիայի խոշոր քաղաք է, Կատալոնիայի ինքնավար մարզի
մայրաքաղաքը , որը գտնվում է Միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափին։ Այն կարևոր արդյունաբերական և առևտրային կենտրոն է և Եվրոպայի ամենաշատ այցելվող զբոսաշրջային քաղաքներից մեկը ։
Բարսելոնայի բնակչությունը կազմում է մոտ 1.6 միլիոն մարդ, իսկ մետրոպոլիտենային տարածքի բնակչությունը՝ ավելի քան 5 միլիոն։
Սկսում ենք մեր էքսկուրսիան Մոնժուիկ բլուրից (170 մ բարձրություն), որպեսզի հիանանք քաղաքի հիասքանչ համայնապատկերով, որը հատկապես կախարդական է առավոտյան։
Մոնժուիկ բլուրը Բարսելոնայի հիասքանչ լեռներից մեկն է, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ,գեղեցիկ այգիներով և տպավորիչ տեսարժան վայրերով ։
Այն կարևոր դեր է խաղացել քաղաքի պատմության մեջ՝ ծառայելով 1929 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի և 1992 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման վայր։ Բլրի անունը ենթադրաբար նշանակում է «հրեական լեռ» ։
Այնուհետև կայցելենք`
Կատալոնիայի ազգային արվեստի թանգարանը (MNAC) Բարսելոնայի ամենամեծ թանգարանն է, որը գտնվում է Մոնժուիկի պալատում, այն կառուցվել է 1929 թվականի միջազգային ցուցահանդեսի համար։ Թանգարանը հայտնի է կատալոնական արվեստի լայնածավալ հավաքածուով, որը ներառում է միջնադարյան գեղանկարչություն, մոդեռնիստական աշխատանքներ և լուսանկարչական հավաքածուներ։
1929 թվականի Բարսելոնայի համաշխարհային ցուցահանդեսի տաղավարները, մասնավորապես Լյուդվիգ Միս Վան Դեր Ռոեի կողմից նախագծված գերմանական տաղավարը, մոդեռնիստական ճարտարապետության հիմնական օրինակներ են։ Տաղավարը պարզապես ցուցասրահ չէր, այլ ճարտարապետական գաղափարների մանիֆեստ՝ մարմնավորված մինիմալիզմի, նոր նյութերի օգտագործման և բաց հատակագծի մեջ։
Բարսելոնայի Իսպանիայի հրապարակը քաղաքի ամենահայտնի և ամենամեծ հրապարակներից մեկն է, որը գտնվում է Մոնժուիկ լեռան ստորոտում։Այն կարևոր տրանսպորտային միջոց է և վայր, որտեղ կարելի է տեսնել Ազգային պալատը և Կախարդական շատրվանը։ Հրապարակը շրջանաձև է և շրջապատված է տպավորիչ շենքերով, այդ թվում՝ «Արենա Բարսելոնա» առևտրի կենտրոնով (նախկինում ցլամարտի ասպարեզ):
Սագրադա Ֆամիլիա, Իսպանիայի Բարսելոնա քաղաքի նշանավոր ճարտարապետական տեսարժան վայր է։ Անտոնիո Գաուդիի կողմից նախագծված այս տաճարը հայտնի է իր յուրօրինակ ոճով, որը համատեղում է գոթիկայի և մոդեռն ոճի տարրերը, և այն փաստով, որ դրա շինարարությունը դեռևս անավարտ է։
Իսպանացի մեծ ճարտարապետ Անտոնիո Գաուդին հարուստ ժառանգություն է թողել, հիմնականում Բարսելոնայում։ Նրա ամենահայտնի գործերն են այնպիսի բնակելի շենքեր, ինչպիսիք են Casa Batlló-ն, Casa Milà-ն (նաև հայտնի է որպես La Pedrera) և Casa Vicens-ը։ Նաև հիշատակության արժանի են Գուելի այգին և Սագրադա Ֆամիլիան, որոնք նրա աշխատանքի կարևոր օբյեկտներ են։
Բարսելոնայի Հաղթական կամարը, որը հայտնի է որպես (L’Arc de Triomf), կառուցվել է 1888 թվականին՝ որպես Պարկ դե լա Սյուտադելյայում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր մուտքը։ Ի տարբերություն ռազմական հաղթանակները նշելու համար կանգնեցված ավանդական հաղթական կամարների, Բարսելոնայի կամարը խորհրդանշում է խաղաղ առաջընթացը, գիտությունը, մշակույթը և տնտեսական զարգացումը։ Կամարը կառուցված է նեոմավրիտանական ոճով՝ կարմիր աղյուսից և հարուստ կերպով զարդարված է քանդակներով և բարձրաքանդակներով։
Parc de la Ciutadella (Ciutadella Park) կանաչ օազիս է, որը գտնվում է քաղաքի սրտում: Այն կառուցվել է 19-րդ դարի ընթացքում։ Այգում կա փոքրիկ լիճ, շատրվան և լայն մարգագետիններ, որտեղ կարող եք նստել, հանգստանալ և վայելել ձեր օրը։ Սյուտադելլա այգում է գտնվում նաև Կատալոնիայի խորհրդարանը։
Բարսելոնայի ֆրանսիական կայարանը, որը պաշտոնապես կոչվում է Estació de França, քաղաքի գլխավոր երկաթուղային կայարաններից մեկն է։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ, Բարսելոնետա շրջանում։Կայարանը հայտնի է իր ճարտարապետությամբ և նրանով որ նա վերգետնյա կայարան է՝ ի տարբերություն Բարսելոնայի մյուս կայարանների մեծ մասի, որոնք գտնվում են գետնի տակ։
Բարսելոնայի Հին նավահանգիստը (Port Vell) բացարձակ հին տեսք չունի։ Սա զարմանալի չէ, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այն լրջորեն վերակառուցվել է, գրեթե վերածնվել։ Նույն տեղում նախկինում նավահանգիստ է եղել (բնականաբար, դրա համար էլ այն կոչվում է Հին), բայց 20-րդ դարի մեծ մասի ընթացքում այն նավահանգստային տարածք էր, որը հիմնականում նախատեսված էր սպասարկման համար։
Էքսկուրսիան կտևի մոտ 5 ժամ։ Ազատ ժամանակ Տուրի ավարտին կունենաք ազատ ժամանակ՝ քաղաքում ինքնուրույն զբոսնելու, կատալոնական խոհանոցը վայելելու կամ հուշանվերներ գնելու համար։
Վերադարձ հանրանավ մինչև 16:00 17:00 – Հանրանավի մեկնում Ազատ երեկո, ընթրիք և շոու-ծրագիր Գիշերակաց


09:00 Ժամանում Մարսելի նավահանգիստ
09:00 Նախաճաշ հանրանավի վրա
Մարսելը Ֆրանսիայի ամենամեծ քաղաքներից մեկն է և Պրովանս—Ալպեր—Կոտ դ‘Ազուր տարածաշրջանի մայրաքաղաքը։
Այն Միջերկրական ծովի ամենամեծ նավահանգիստն է, որը գտնվում է երկրի հարավ—արևելյան մասում՝ Լիոնի ծոցի ափին։
Մարսելը Ֆրանսիայի ամենահին և ամենաբազմազգ քաղաքն է, որն ունի թափառական հարավային բնավորություն։
Մեր զբոսավարը մեզ կծանոթացնի Մարսելի հիմնադրման պատմությանը, ցույց կտա քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի պատմական հուշարձաններ և կպատմի դրանց մասին
Մենք կայցելենք քաղաքի կենտրոնը և զբոսանավերի նավահանգիստը։ Առավոտյան՝ մինչև ժամը 12:00, ափին կգործի տեղական ձկնաշուկան, որտեղ կվաճառվեն թարմ,նույնիսկ կենդանի ձկներ ու ծովամթերք։
Կայցելենք նաև Մարսելի խորհրդանշական վայրերը՝ կանգ կառնենք հիասքանչ քաղաքապետարանի շենքի մոտ, կտեսնենք քաղաքի ամենահին տունը (1535 թ.), և կշրջենք Պանիեի գեղատեսիլ թաղամասում։
Մենք նաև կայցելենք 17-րդ դարի Սուրբ Հովհաննեսի ամրոցը, որից հետո կկարողանանք հիանալ Թանգարանի բնօրինակ և շատ գեղեցիկ շենքով.
Այնուհետև մենք կնստենք քաղաքի տրամվայը, կզգանք մեզ ինչպես տեղացիներ, և կայցելենք նաև Լոնգշամի պալատը (19-րդ դարի քաղաքացիական ճարտարապետության գլուխգործոց).
Ազատ ժամանակ
Կունենաք ազատ ժամանակ՝ վայելելու ֆրանսիական սուրճ, տեղական քաղցրավենիք, գնումներ կատարելու կամ պարզապես հանգստանալու քաղաքի գեղեցիկ անկյուններից մեկում։
Էքսկուրսիայի տևողությունը՝ մոտ 5 ժամ (ներառյալ ճանապարհը և ազատ ժամանակը)
Գիշերակաց հանրանավի վրա

08:00 Ժամանում Ջենովայի նավահանգիստ
08:00 Նախաճաշ հանրանավի վրա
10:00 Էքսկուրսիա դեպի Ջենովա՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերով (ռուսախոս զբոսավար)
Այսօր մեզ սպասվում է ծանոթություն Իտալիայի ամենահետաքրքիր նավահանգստային քաղաքներից մեկի՝ Ջենովայի հետ։ Լիգուրիայի մայրաքաղաքը հայտնի է իր հարուստ ծովային պատմությամբ, միջնադարյան նեղ փողոցներով, շքեղ պալատներով և յուրահատուկ իտալական մթնոլորտով։
Էքսկուրսիան կանցկացվի ոտքով՝ քաղաքի պատմական կենտրոնով։ Զբոսանքի ընթացքում կբացահայտենք Ջենովայի ամենահայտնի վայրերը, կծանոթանանք քաղաքի պատմությանը և կզգանք հին քաղաքի անկրկնելի մթնոլորտը։
Պիացա դե Ֆերարի (Piazza De Ferrari)
Ջենովայի գլխավոր հրապարակը և քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Հրապարակի կենտրոնում գտնվում է տպավորիչ շատրվանը, իսկ շուրջը՝ պատմական շենքեր, պալատներ և քաղաքի մշակութային կարևոր կառույցներ։
Սան Լորենցոյի տաճար (Cattedrale di San Lorenzo)
Ջենովայի գլխավոր տաճարը՝ իր տպավորիչ սև ու սպիտակ մարմարե ճակատով։ Այն քաղաքի կարևորագույն պատմական և կրոնական հուշարձաններից է և առանձնանում է իր յուրահատուկ միջնադարյան ճարտարապետությամբ։
Ջենովայի պատմական կենտրոն
Կզբոսնենք հին քաղաքի հայտնի նեղլիկ փողոցներով՝ caruggi-ներով, որտեղ պահպանվել է միջնադարյան Ջենովայի իրական մթնոլորտը։ Այստեղ փոքր հրապարակները, հին տները, տեղական խանութներն ու սրճարանները ստեղծում են քաղաքի առանձնահատուկ կոլորիտը։
Վիա Գարիբալդի (Via Garibaldi)
Ջենովայի ամենագեղեցիկ պատմական փողոցներից մեկը, որը հայտնի է իր շքեղ ազնվականական պալատներով։ Այստեղ են գտնվում հանրահայտ Palazzi dei Rolli պալատներից մի քանիսը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պալացցո Դուկալե (Palazzo Ducale)
Ջենովայի պատմական կարևորագույն շինություններից մեկը՝ նախկինում Ջենովայի դոժերի նստավայրը։ Այսօր այն քաղաքի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից է։
Պորտո Անտիկո (Porto Antico)
Ջենովայի հին նավահանգստային հատվածը, որը քաղաքի ամենակենդանի և գեղեցիկ զբոսավայրերից մեկն է։ Այստեղ կարելի է վայելել ծովային մթնոլորտը, զբոսնել նավահանգստի երկայնքով և տեսնել ժամանակակից Ջենովայի ու նրա ծովային անցյալի հետաքրքիր համադրությունը։
Ազատ ժամանակ
Էքսկուրսիայից հետո կունենաք ազատ ժամանակ՝ ինքնուրույն շարունակելու զբոսանքը Ջենովայում, այցելելու իտալական սրճարաններ և ռեստորաններ, համտեսելու լիգուրիական խոհանոցը կամ գնումներ կատարելու։
Զբոսավարը կբացատրի, թե ինչպես կարելի է հեշտությամբ կողմնորոշվել քաղաքում և ազատ ժամանակից հետո հարմար վերադառնալ կրուիզային նավ։
Էքսկուրսիայի տևողությունը՝ մոտ 2 ժամ 30 րոպե
18:00 Կրուիզային նավի մեկնում Ջենովայի նավահանգստից
Գիշերակաց հանրանավի վրա


07:00 Ժամանում Լա Սպեցիայի նավահանգիստ
09:00 Նախաճաշ հանրանավի վրա
10:00 Էքսկուրսիա Լիգուրիայի գեղատեսիլ ափով՝ Պոետների ծոց, Պորտովեներե և Չինկվե Տերրե
Այսօր մեզ սպասվում է Իտալիայի ամենագեղեցիկ ափամերձ շրջաններից մեկը՝ գունավոր փոքրիկ քաղաքներով, ժայռոտ ափերով և Լիգուրյան ծովի հիասքանչ համայնապատկերներով։ Մեր ճանապարհորդությունը կմիավորի նավակով զբոսանքը, միջնադարյան Պորտովեներեն և աշխարհահռչակ Չինկվե Տերրեի բնակավայրերը։
Պոետների ծոց (Golfo dei Poeti)
Մեր ճանապարհորդությունը կսկսենք գեղատեսիլ Պոետների ծոցից, որն իր գեղեցկությամբ դարեր շարունակ ոգեշնչել է հայտնի գրողների և բանաստեղծների։ Նավակով կանցնենք Լիգուրիայի տպավորիչ ափագծով՝ ծովից վայելելով ժայռերի վրա կառուցված գունավոր բնակավայրերը, փոքրիկ ծովախորշերն ու միջերկրածովյան բնությունը։
Միջնադարյան Պորտովեներե (Portovenere)
Կայցելենք Լիգուրիայի իսկական մարգարիտներից մեկը՝ Պորտովեներեն։ Գունավոր տները, նեղ միջնադարյան փողոցները և ծովի անմիջապես եզրին բարձրացող ժայռերը քաղաքին յուրահատուկ հմայք են հաղորդում։ Կտեսնենք Սուրբ Պետրոսի հայտնի եկեղեցին՝ կառուցված ժայռի վրա, և կվայելենք Պոետների ծոցի ու Լիգուրյան ծովի տպավորիչ տեսարանները։
Չինկվե Տերրե ազգային պարկ (Cinque Terre)
Այնուհետև կուղևորվենք աշխարհահռչակ Չինկվե Տերրե՝ Իտալիայի ամենատպավորիչ և լուսանկարվող վայրերից մեկը։ Հինգ փոքրիկ բնակավայրերը կառուցված են անմիջապես ժայռոտ ափերին՝ շրջապատված խաղողի այգիներով և Լիգուրյան ծովով։ Նավակից կտեսնենք ափի գունեղ քաղաքների անկրկնելի համայնապատկերը, իսկ դրանցից մի քանիսում կանգառներ կունենանք՝ ոտքով զբոսնելու, նեղ փողոցները բացահայտելու և իսկական իտալական ծովափնյա մթնոլորտը վայելելու համար։
Վերադարձ դեպի Լա Սպեցիա
Չինկվե Տերրեից Լա Սպեցիա կվերադառնանք գնացքով՝ հնարավորություն ունենալով նույն գեղեցիկ ափը բացահայտել արդեն մեկ այլ տեսանկյունից։
Լա Սպեցիայի պատմական կենտրոն (La Spezia)
Հանրանավ վերադառնալու ճանապարհին կզբոսնենք նաև Լա Սպեցիայի պատմական կենտրոնով։ Կանցնենք քաղաքի աշխույժ փողոցներով և հրապարակներով՝ ծանոթանալով այս կարևոր նավահանգստային քաղաքի առօրյային և իտալական մթնոլորտին։
Էքսկուրսիան կտևի մոտ 5 ժամ։
Էքսկուրսիայի ավարտից հետո՝ վերադարձ հանրանավ։
Ազատ երեկո, ընթրիք և ժամանցային ծրագիր հանրանավի վրա։
Գիշերակաց հանրանավում։


08:00 – ժամանում Չիվիտավեկյայի նավահանգիստ
Նախաճաշ
09:00 – ելք հանրանավից
Տրանսֆեր դեպի Հռոմի հյուրանոց (88 կմ, մոտ 1 ժամ 20 րոպե)
10:30 – ժամանում հյուրանոց
Ուղեբեռների բեռնաթափում
Հանդիպում զբոսավարի հետ
Այս էքսկուրսիայի ընթացքում մենք կտեսնենք քաղաքի ամենանշանավոր վայրերը՝
Կոլիզեյը, որը հայտնի է նաև որպես Ֆլավիոսի ամֆիթատրոն, հին ամֆիթատրոն է Հռոմում, որը կառուցվել է մ.թ. 70-80 թվականների միջև։ Այն Հին Հռոմի ամենահայտնի և խորհրդանշական շենքերից մեկն է, ինչպես նաև Հռոմի և Իտալիայի խորհրդանիշը։ Կոլիզեյը գլադիատորական կռիվների, կենդանիների որսի և այլ ներկայացումների, ինչպիսիք են ծովային մարտերը վայր էր։
Հռոմեական ֆորումը կամ Forum Romanum-ը, Հին Հռոմի սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքի կենտրոնն էր։ Գտնվելով Պալատինյան և Կապիտոլիումյան բլուրների միջև՝ այն ծառայել է որպես հանրային հավաքների, դատական լսումների, կրոնական արարողությունների և առևտրային գործարքների անցկացման վայր։ Այսօր այն հնագիտական տարածք է, որտեղ կարող եք տեսնել տաճարների, բազիլիկների, հաղթական կամարների և այլ շինությունների մնացորդներ, որոնք մի ժամանակ շրջապատել են ֆորումը։
Պանթեոնը հին հռոմեական տաճար է, որը նվիրված է բոլոր աստվածներին, որը պահպանվել է մինչ օրս և ճարտարապետության ակնառու օրինակ է։ Այն հայտնի է իր հսկայական գմբեթով և կենտրոնում գտնվող անցքով (օկուլուս), որի միջով լույս է թափանցում։ Ավելի ուշ այն վերածվեց քրիստոնեական եկեղեցու։
Պիացցա Նավոնան գեղեցիկ և աշխույժ հրապարակ է, որը գտնվում է Հռոմի սրտում։ Այն հայտնի է իր ապշեցուցիչ բարոկկո ճարտարապետությամբ, կենսունակ մթնոլորտով և հարուստ պատմությամբ։ Դոմիտիանոսի հին մարզադաշտի տեղում կառուցված Պիացցա Նավոնան հռոմեական ամենահայտնի և ամենամեծ հրապարակներից մեկն է։
Իսպանական աստիճանները ( իտալ. ՝ Scalinata di Trinità dei Monti ), հայտնի մեծ սանդուղք է Հռոմում, որը բաղկացած է 135 աստիճաններից, որոնք միացնում են Իսպանական աստիճանները (Piazza di Spagna) և Trinità dei Monti եկեղեցին։ Այն Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և սիրված վայր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար։
Տրևի շատրվանը (իտալերեն՝ Fontana di Trevi) Հռոմի ամենամեծ և ամենահայտնի շատրվանն է, բարոկկոյի ակնառու օրինակ։ Այն հարակից է Պոլի պալատին և իրենից ներկայացնում է ճարտարապետական և քանդակագործական շքեղ կոմպոզիցիա։ Շատրվանի կենտրոնում գտնվում է ծովային ջրերի տիրակալ Նեպտունի արձանը՝ շրջապատված ծովային ձիերով, տրիտոններով և այլ առասպելական արարածներով։ Տրևի շատրվանը հայտնի է իր գեղեցկությամբ, ինչպես նաև Հռոմ վերադառնալու համար դրա մեջ մետաղադրամներ նետելու ավանդույթով։
Մենք կայցելենք նաև Հռոմի ամենագեղեցիկ եկեղեցիները՝ բացահայտելով նրանց պատմությունը։
Էքսկուրսիան կտևի է մոտ 4 ժամ։
15։00 – վերադարձ և բնակեցում հյուրանոցում
Ազատ երեկո
Գիշերակաց Hotel Villafranca Rome 4* հյուրանոցում


Նախաճաշ հյուրանոցում
Առավոտյան – Էքսկուրսիա Վատիկանում
Այսօր մեզ սպասում է ճանապարհորդության գեղեցիկ եզրափակիչը՝ այցելություն աշխարհի ամենափոքր անկախ պետություն և միաժամանակ համաշխարհային պատմության, արվեստի ու ճարտարապետության կարևորագույն կենտրոններից մեկը՝ Վատիկան։
Սուրբ Պետրոսի հրապարակ և Սուրբ Պետրոսի տաճար
Վատիկանի թանգարաններ և Սիքստինյան կապելլա
Ազատ ժամանակ Հռոմում
16:00 – Վերադարձ իրերի հետևից
Տրանսֆեր դեպի Հռոմի Ֆյումիչինո միջազգային օդանավակայան
20:00 – Թռիչք Հռոմ – Երևան
FLYONE | 3F 3258
Թռիչքի տևողությունը՝ 4 ժամ։
30 հոկտեմբեր
03:00 – Ժամանում Երևան
Երկկողմանի ավիատոմսեր – Երևան ⇄ Հռոմ Ձեռքի ուղեբեռ – 8 կգ
Հյուրանոցի կացություն Հռոմում
Զբոսաշրջային հարկեր
Կրուիզային նավում կացություն – 7 գիշեր
All Inclusive սնունդ – Նավի վրա շուրջօրյա սնունդ (բացի խմիչքներից)
Նավահանգստի տուրքեր և սպասարկման վճարներ (Service Charge)
Բոլոր էքսկուրսիաները իրականացվելու են լիցենզավորված ռուսախոս տեղաբնակ գիդերի կողմից.
Հռոմ (Իտալիա)
Պալմա դե Մայորկա (Իսպանիա)
Բարսելոնա (Իսպանիա)
Մարսել (Ֆրանսիա)
Ջենովա (Իտալիա)
Լա Սպեցիա (Իտալիա)
Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները՝ ըստ ծրագրի
Բոլոր տրանսֆերները բարձրակարգ տրանսպորտային միջոցներով
Առողջական ապահովագրություն
Աուդիոսարքավորումների տրամադրում էքսկուրսիաների ժամանակ
Թեյավճարներ բոլոր վարորդներին և գիդերին
Հայ խմբի ղեկավարի ուղեկցություն և աջակցություն ամբողջ տուրի ընթացքում
| Բնակության տեսակ՝ | Երկտեղանոց | |
|---|---|---|
| Ներքին կայուտա | € 2000 | |
| Պատուհանով կայուտա | նախնական հարցմամբ | |
| Պատշգամբով կայուտա | նախնական հարցմամբ |
Արժեքը նախատեսված է մեկ անձի համար։
Բոլոր կայուտաները հագեցած են ունիվերսալ Double/Twin մահճակալով։
զարգացման փուլում / սնունդ — նախաճաշ


սնունդ — լրիվ սննդով (FB)
MSC Grandiosa նավը, որն իրավամբ համարվում է MSC կրուիզային ընկերության Meraviglia-Plus դասի ամենաշքեղ և նորարարական գլուխգործոցներից մեկը, իր մեջ ներառում է ժամանակակից ծովային ճամփորդությունների վեհությունն ու կախարդանքը։ Այն համատեղում է անգերազանցելի հարմարավետությունը, էկոլոգիական առաջատար տեխնոլոգիաները, ժամանցի անսահմանափակ հնարավորություններն ու բարձրակարգ սպասարկումը։ Նավի սիրտը հանդիսացող երկհարկանի փակ զբոսապատշգամբը (Promenade)՝ իր հսկայական LED գմբեթով, ստեղծում է քաղաքային վառ մթնոլորտ հենց բաց ծովում։
🍽 Ռեստորաններ և Գաստրոնոմիա Նավի վրա գործում է բարձրակարգ սննդի համակարգ (All Inclusive), որն առաջարկում է իսկական գաստրոնոմիական ճանապարհորդություն․
Հիմնական ռեստորաններ (Main Restaurants) – Նրբաճաշակ ընթրիքներ (A la Carte)՝ միջազգային և միջերկրածովյան խոհանոցի լավագույն ուտեստներով և անթերի սպասարկմամբ։
Շվեդական սեղան ռեստորան (Marketplace Buffet) – Ամբողջօրյա թարմ սնունդ, բաց խոհանոցի ցուցադրություններ, թարմ թխված պիցցաներ, մոցարելայի սեփական արտադրամաս և հարուստ անկյուններ՝ յուրաքանչյուրի ճաշակով։
Մասնագիտացված ռեստորաններ (հավելյալ վճարով) – Butcher’s Cut սթեյք-հաուս, Kaito Teppanyaki և Sushi Bar, ինչպես նաև իսպանական թեթև ուտեստների Hola! Tapas Bar՝ հայտնի շեֆ-խոհարարների կողմից։
🍹 Բարեր և Լաունջներ Նավի վրա գործում են 21 թեմատիկ բարեր և սրահներ, որտեղ երեկոները լեցուն են կենդանի երաժշտությամբ և հաճելի զրույցներով․
🍸 Կոկտեյլ-բարեր և Գինետուն – Էկզոտիկ կոկտեյլներ, պրեմիում դասի խմիչքներ և գինիների հարուստ ընտրանի։
🏖 Բացօթյա բարեր լողավազանի մոտ – Թարմացնող ըմպելիքներ և զովացուցիչներ հենց արևկողության տարածքում։
🎹 Պիանո-բար և Լաունջներ – Մեղմ երաժշտություն, ջազային երեկոներ և հանգիստ մթնոլորտ։
🍻 Անգլիական պաբ (The Brass Anchor) – Գարեջրի մեծ տեսականի և ավանդական փաբային հարմարավետ շունչ։
🍫 Jean-Philippe Maury – Շոկոլադե ատելյե և հրուշակարան՝ ֆրանսիացի հայտնի շեֆ-հրուշակագործի կողմից պատրաստված քաղցրավենիքով և պաղպաղակով։
☕ Կոֆե-բարեր – Իսկական անուշաբույր իտալական սուրճ և թարմ թխվածքներ։
🎭 Ժամանց և Զվարճություններ Համաշխարհային մակարդակի շոուներ և ժամանցային ծրագրեր՝ նախատեսված բոլոր տարիքի հյուրերի համար․
🎭 Գլխավոր թատրոն (The Théâtre La Comédie) – Բրոդվեյի ոճի հոյակապ ներկայացումներ, երաժշտական և թատերականացված վառ շոուներ։
🎪 Carousel Lounge – Հատուկ նախագծված բարձրտեխնոլոգիական սրահ, որտեղ իրականացվում են բացառիկ ակրոբատիկ և արտիստիկ ներկայացումներ։
🎰 Խաղատուն (Imperial Casino) – Ժամանակակից սլոտ-մեքենաներ, ռուլետկա և սեղանի հայտնի խաղեր։
🪩 Գիշերային ակումբ և Դիսկոտեկ – Պարահրապարակ ժամանակակից լուսային էֆեկտներով և լավագույն DJ-ների ռիթմերով։
🧸 Մանկական ակումբներ – Ժամանցային և զարգացնող մեծ տարածքներ՝ ստեղծված LEGO® և Chicco բրենդների հետ համագործակցությամբ։
🛍 MSC Promenade (Զբոսապատշգամբ) – 112 մետր երկարությամբ տպավորիչ զբոսուղի՝ խանութներով (Duty-Free), ռեստորաններով և աշխարհում ամենաերկար LED գմբեթով, որը ցուցադրում է վիզուալ հրաշալի պատկերներ։
🏎 F1 Սիմուլյատոր, Բոուլինգ և ինտերակտիվ Cinema – Վիրտուալ ժամանցի և էքստրեմալ խաղերի ժամանակակից տարածք։
🧘♀️ Սպա, Առողջություն և Ակտիվ Հանգիստ Կատարյալ հանգիստ հոգու և մարմնի լիցքաթափման համար․
🧘♀️ MSC Aurea Spa – Բալիական շքեղ սպա կենտրոն, թերմալ գոտի, սաունաներ, թուրքական բաղնիք և պրոֆեսիոնալ մերսումներ։
🏋️♂️ MSC Gym by Technogym – Ժամանակակից մարզասարքերով հագեցած մարզադահլիճ՝ ծովի համապատկերային տեսարանով։
🏀 Sportplex – Բազմաֆունկցիոնալ փակ սպորտային հրապարակ ակտիվ խաղերի (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ) համար։
🏃♂️ Բացօթյա վազքուղի – Վազքի և քայլքի համար նախատեսված հատուկ ուղի նավի վերին տախտակամածին։
💈 Գեղեցկության սրահ – Վարսահարդարման, խնամքի և բարբեր ծառայություններ։
🏊♂️ Լողավազաններ և Ջրային զվարճանքներ
🏊♂️ Գլխավոր լողավազան (Atmosphere Pool) – Ընդարձակ բացօթյա լողավազան, հսկայական էկրան երեկոյան կինոդիտումների համար և հիդրոմերսման տաք ջակուզիներ։
☔ Փակ լողավազան (Safari Pool) – Շարժական ապակե տանիքով լողավազան, որը թույլ է տալիս լողալ ցանկացած եղանակի։
🎢 Wild Forest Aquapark – Լիարժեք ակվապարկ բաց երկնքի տակ՝ 4 էքստրեմալ ջրային սահուղիներով, կախովի կամուրջներով (Himalayan Bridge) և ջրային խաղահրապարակով երեխաների համար։
🛏 Կայուտների հարմարությունները (Բոլոր կայուտներում) Յուրաքանչյուր կայուտ նախագծված է որպես հարմարավետության և էլեգանտության կատարյալ անկյուն․
🚿 Սեփական լոգարան
📺 Ինտերակտիվ հեռուստատեսություն (հնարավորություն կառավարելու նավի ծառայությունները)
📞 Հեռախոս և Ֆեն
🔐 Սեյֆ և Մինի-բար
❄️ Օդորակիչ (Կոնդիցիոներ)
📶 Անլար Ինտերնետ (Wi-Fi) – հասանելի է հավելյալ վճարով
⚓ Սպասարկում և Սերվիս նավի վրա
Ինֆորմացիոն օֆիս / Ընդունարան (24/7)
Շուրջօրյա սպասարկում կայուտում (Room Service)
Լվացքատուն / Քիմմաքրում
Բժշկական կենտրոն
MSC Yacht Club – «նավ՝ նավի մեջ» էքսկլյուզիվ VIP տարածք՝ առանձնացված լողավազանով, ռեստորանով և անձնական բատլերի սպասարկմամբ։
MSC Grandiosa-ն ստեղծված է նրանց համար, ովքեր սիրում են մասշտաբային, դինամիկ և տեխնոլոգիական հանգիստ՝ համատեղելով եվրոպական շքեղությունն ու ծովային անսահման ազատությունը։ Այս նավը յուրաքանչյուր օրը վերածում է մեծ տոնի՝ երաշխավորելով անմոռանալի հիշողություններ Միջերկրական ծովով ձեր ճամփորդության ընթացքում։

Hotel Villafranca Rome 4*-ը հարմարավետ քաղաքային հյուրանոց է Հռոմի կենտրոնական հատվածում՝ հիանալի ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել Հավերժական քաղաքը և միաժամանակ բնակվել տրանսպորտային հարմար դիրքում։
Հյուրանոցը գտնվում է Roma Termini կենտրոնական կայարանի և Castro Pretorio մետրոյի կայարանի մոտ, ինչի շնորհիվ հեշտ է հասնել Հռոմի գլխավոր տեսարժան վայրեր։ Շրջակայքում կան բազմաթիվ իտալական ռեստորաններ, սրճարաններ, խանութներ և զբոսանքի համար հարմար փողոցներ։
Hotel Villafranca-ն հատկապես հարմար է ակտիվ քաղաքային հանգստի, էքսկուրսիոն ծրագրերի և Հռոմում մի քանի օր անցկացնելու համար։
Հյուրանոցն առաջարկում է տարբեր կատեգորիաների հարմարավետ սենյակներ՝ նախատեսված զույգերի, ընտանիքների և ընկերական խմբերի համար։
Սենյակներում առկա են՝
Hotel Villafranca-ի գլխավոր առավելություններից մեկը հարմար տեղադրությունն է։ Roma Termini կայարանի մոտ գտնվելու շնորհիվ հյուրերը կարող են հեշտությամբ օգտվել մետրոյից, ավտոբուսներից և գնացքներից՝ արագ հասնելով քաղաքի տարբեր հատվածներ։
Հյուրանոցից հարմար է այցելել Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերը՝
Հռոմի պատմական կենտրոնում կարելի է կազմակերպել նաև հաճելի քայլարշավային տուրեր՝ մեկ երթուղու մեջ համատեղելով քաղաքի հայտնի հրապարակները, շատրվանները, պատմական փողոցներն ու իտալական սրճարանները։
Hotel Villafranca-ն լավ տարբերակ է նրանց համար, ովքեր Հռոմում ցանկանում են ունենալ հարմար տեղադրություն, լավ տրանսպորտային կապ և քաղաքի տեսարժան վայրերը հեշտությամբ բացահայտելու հնարավորություն։
Հյուրանոցը հատկապես հարմար է այն ճանապարհորդների համար, ովքեր օրվա մեծ մասն անցկացնում են քաղաքում՝ զբոսնելով և մասնակցելով էքսկուրսիաների, իսկ երեկոյան ցանկանում են վերադառնալ հանգիստ և հարմարավետ միջավայր։
Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ 50%-ի չափով։
Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։
Ամրագրումը կարող եք կատարել, մեր բոլոր գործընկեր տուրիստական ընկերություններից։
Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդությունում, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։