Եվրոպայի 5 մայրաքաղաքներ | Բուդապեշտ  → Վիեննա → Բրատիսլավա → Պրահա → Դրեզդեն

€1650
1
Գնեք տուրիստական գործակալությունից
Դուք կարող եք ամրագրել ձեր տեղը մեր գործընկեր տուրիստական ​​գործակալությունների միջոցով
2
Կատարաման երաշխիք
Երաշխավորված, կազմակերպված և անվտանգ ճամփորդություն:
Խմբի ղեկավար
Փորձառու խմբի ղեկավարը կուղեկցի խմբին ամբողջ ուղևորության ընթացքում
Արժեք
€1650
Հասանելի են մի քանի կացության տարբերակներ։
Սկիզբ
30.07.2026
Ավարտ
07.08.2026
Տևողություն
8 oր 7 գիշեր
Երթուղի
Երեվան → Բուդապեշտ  → Վիեննա → Բրատիսլավա → Պրահա → Դրեզդեն → Երեվան

Շրջագայության մասին

Բուդապեշտ • Վիեննա • Բրատիսլավա • Պրահա • Դրեզդեն

5 մայրաքաղաք, անթիվ լուսանկարներ և շքեզ տեսարաններ

Տևողությունը` 7 գիշեր, 8 օր
30.07-07.08

Երթուղի: Երեվան → Բուդապեշտ  → Վիեննա → Բրատիսլավա → Պրահա → Դրեզդեն → Երեվան

 

Ինչո՞ւ ընտրել հենց այս տուրը.

    • Սա ոչ թե ուղղակի ճամփորդություն է, այլ էսթետիկ վայելք. Մենք ընտրել ենք ոչ թե պարզապես քաղաքներ, այլ Եվրոպայի ամենաշքեղ մայրաքաղաքները, որտեղ պատմությունը միախառնվում է ժամանակակից կոմֆորտին։

    • Հարմարավետ տրանսֆերներ Մոռացե՛ք երկար ու հոգնեցնող ավտոբուսային տրանսֆերների մասին։ Քաղաքից քաղաք մենք տեղափոխվում ենք բարձրակարգ գնացքներով՝ վայելելով եվրոպական բնությունը պատուհանից։

    • Ժամանակի ճիշտ կառավարում. Մեր ծրագիրը հավասարակշռված է. էքսկուրսիաները հաջորդում են ազատ ժամանակին, որպեսզի դուք կարողանաք թե՛ բացահայտել, թե՛ պարզապես վայելել քաղաքը ձեր ռիթմով։

    • Կենտրոնական և էսթետիկ հյուրանոցներ. Մենք ընտրել ենք հյուրանոցներ, որտեղից ամենուր կարելի է հասնել ոտքով, և որոնց ինտերիերը ինքնին արվեստի գործ է։
    • Լուսանկարների դրախտ. Յուրաքանչյուր կանգառ ընտրված է այնպես, որ ձեր ֆոտոարխիվը լինի կատարյալ։

     

02։30 | Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում

11:45 | Մեկնում Երևանից։

13:20 | Վայրէջք Բուդապեշտում, անձնագրային ստուգում։

14:00 – 14:30 | Ժամանում և տրանսֆեր. Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։ 

14:30 — 15։30 | Check-in & Recharge. Հանգստանում ենք հյուրանոցում և պատրաստվում երեկոյան նավարկության (Dress code: Chic/Elegant)։

16։00 | Պրոֆեսիոնալ գիդի հետ էքսկուրիսոն ծրագիր (մոտ 4 ժամ).

19:30  | Ազատ ժամանակ

  23:00 | Վերադարձ  հյուրանոց

 

 

  09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։

11։00 — 18։00 Ազատ ժամանակ

19:00 – 20:30
|  Sunset Cruise.

Մենյու: Շամպայն կամ հունգարական գինիներ

Տեսարան: Ջրի վրայից կտեսնենք Խորհրդարանի շենքը (Országház), Շղթայակապ կամուրջը (Chain Bridge) և Բուդա ամրոցը։

20։30| Ազատ ժամանակ 

23:00 | Վերադարձ հյուրանոց։

                     

07։30  Նախաճաշ

08:30 – Ելք հյուրանոցից

09:10 – 11:50 | Railjet Train. Բուդապեշտ ➔ Վիեննա

12:00 – 12:45 | Ժամանում և Check-in. Տրանսֆեր հյուրանոց, իրերը թողնում ենք, հանգստանում և սկսում քայլարշավը։

15:00 – 18:00 | Պրոֆեսիոնալ գիդի հետ էքսկուրիսոն ծրագիր (մոտ 3 ժամ).

19:00 — 23:00 | Ազատ ժամանակ կամ թեթև շոփինգ կենտրոնում։

22:30 | Վերադարձ հյուրանոց

07։30  Նախաճաշ

08:30 – Ելք հյուրանոցից

09:10 – 10:50 |  Հարմարավետ գնացքով  մեկնում դեպի ➔ Բրատիսլավա (մեկօրյա տուր պրոֆեսիոնալ գիդի հետ)

16:00 — 20:00 | Ազատ ժամանակ կամ թեթև շոփինգ կենտրոնում

20:00 | Վերադարձ հյուրանոց

     

  09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։

11։00 — 18։00 Ազատ ժամանակ

22:30 | Վերադարձ հյուրանոց

          

  07:00 – 07:45 | Նախաճաշ հյուրանոցում և Check-out։

08:30 – 12:30 | Railjet Train. Վիեննա ➔ Պրահա։ 4 ժամյա հանգիստ գնացքում

12:30 – 13:15 | Ժամանում և Check-in. Տրանսֆեր հյուրանոց։ Իրերը թողնում ենք, հանգստնում եվ  և գնում զբոսանքի գիդի հետ

15:00 – 18:00 | Պրոֆեսիոնալ տուր գիդի հետ (մոտ 3 ժամ).

18:00 – 23:00 | Ազատ ժամանակ շոփինգի համար Na Příkopě փողոցում։

23։00 | Վերադարձ հյուրանոց

07։30  Նախաճաշ

08:30 – Ելք հյուրանոցից

09:10 – 10:50 |  Հարմարավետ գնացքով  մեկնում դեպի ➔ Դրեզդեն  (մեկօրյա տուր պրոֆեսիոնալ գիդի հետ)

16:00 — 20:00 | Ազատ ժամանակ կամ թեթև շոփինգ կենտրոնում

20:00 | Վերադարձ հյուրանոց

    

10:00 – Ելք հյուրանոցից

09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։

10:30 – 15:00 | Զբոսանք Պրահայի կենտրոնով ևվերջին գնումները

15։00 | Վերադարձ հյուրանոց․ հավաքում ենք իրերը

16:20 | Տրանսֆեր դեպի օդանավակայան։

20:20 | Թռիչք դեպի Երևան։

      

Mercure Budapest Korona 4*

Mercure Budapest Korona հյուրանոցը գտնվում է Բուդապեշտի կենտրոնում՝ տեղական ճարտարապետական գանձերի՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկի, Խորհրդարանի և Հունգարիայի պետական օպերային թատրոնի հարևանությամբ։ «Mercure Budapest Korona»-ն Դանուբ գետից ընդամենը 600 մետր հեռավորության վրա է։ Անվճար Wi-Fi-ը հասանելի է հյուրանոցի ամբողջ տարածքում։

Բոլոր առանձնասենյակները (սեփական լոգարանով) վերանորոգվել են 2018 թվականին՝ ստանալով թարմ ու ժամանակակից դիզայն։ Օդորակիչով կահավորված սենյակներն ապահովված են արբանյակային հեռուստատեսությամբ և հարթ էկրանով հեռուստացույցով։

«Winestone» ռեստորանը հյուրերին առաջարկում է ժամանակակից խոհանոցի համեղ ուտեստներ և գինիների լայն ընտրանի։ Հյուրերը կարող են օգտվել նաև լավ կահավորված մարզասրահից։

Դուք հնարավորություն կունենաք վայելելու ձեր հանգիստը Բուդապեշտի պատմական և գործարար կենտրոնի սրտում՝ հայտնի Վացի հետիոտնային փողոցի մեջտեղում։ Դանուբ գետը, Դոհան փողոցի սինագոգը, Հրեական թաղամասը, թանգարանները, «ռուին» (ավերակ) փաբերն ու բաղնիքները գտնվում են ձեր ձեռքի տակ (անմիջապես հարևանությամբ)։

«Mercure Budapest Korona»-ն ունի իր սեփական ավտոկանգառը և առաջարկում է կայանման սահմանափակ տեղեր հենց տարածքում։ Տրամվայի և մետրոյի կանգառները գտնվում են անմիջապես հյուրանոցի մուտքի մոտ։

InterContinental Wien by IHG 5*

«InterContinental Wien» հյուրանոցը գտնվում է Վիեննայի սրտում՝ Շտադպարկ (Stadtpark) քաղաքային այգու դիմաց։ Այն մոտ է քաղաքի բոլոր տեսարժան վայրերին և ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է «Stadtpark» մետրոյի կայարանից։

«InterContinental Vienna»-ի բոլոր սենյակներն ապահովված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպիսիք են հարթ էկրանով հեռուստացույցները, գերարագ համացանցը և թվային հեռուստատեսությունը։ Հաշմանդամություն ունեցող հյուրերի համար նախատեսված սենյակները հասանելի են հարցման դեպքում։

Որոշ սենյակների հյուրերի համար հասանելի է անվճար մուտք դեպի 12-րդ հարկում գտնվող «InterContinental Club Lounge» սրահ։ Այստեղ հյուրերը կարող են վայելել նախաճաշ, տաք և սառը խորտիկներ ամբողջ օրվա ընթացքում, ինչպես նաև «happy hour» (զեղչերի ժամ) կեսօրից հետո։ Նրանց համար անվճար հասանելի են նաև բիզնես կենտրոնն ու հանդիպումների սենյակը՝ անվճար Wi-Fi-ով։

«Café Vienna» սրճարանում ամբողջ օրվա ընթացքում կարելի է վայելել սուրճ, թեյ, վիեննական թխվածքաբլիթներ, ինչպես նաև միջազգային և տեղական տարատեսակ ուտեստներ։ Երեկոյան «Intermezzo» բարում մատուցվում են սնունդ և խմիչքներ, այդ թվում՝ վիսկիի և կոկտեյլների լայն ընտրանի։

Ժամանակակից տեխնիկայով հագեցած ֆիթնես կենտրոնը հասանելի է շուրջօրյա։ Այն ունի սաունա, շոգեբաղնիք և սոլյարի (արևայրուքի ընդունման տեղեր), իսկ մերսումները կարելի է ամրագրել ըստ հարցման։

 

Grandium Hotel Prague 5*

Grandium Hotel Prague-ը գտնվում է Պրահայի սրտում՝ Վացլավի հրապարակի անմիջապես հարևանությամբ։ Հյուրանոցի ոճային և ժամանակակից բոլոր սենյակները հագեցած են օդորակիչներով և շքեղ լողասենյակներով։

Հյուրերը կարող են օգտվել բոլոր սենյակներում առկա անվճար լարային ինտերնետից։ Սենյակներում տեղադրված են նաև հարթ էկրանով արբանյակային հեռուստատեսություն, աշխատասեղան և մինի-բար։ Անվճար Wi-Fi կապը հասանելի է հյուրանոցի ամբողջ տարածքում։ Բոլոր սենյակները չծխողների համար են։

Grandium Hotel Prague-ի ռեստորանն ու սրճարանը մատուցում են միջազգային և ազգային խոհանոցի համեղ ուտեստներ։ Հյուրերը կարող են վայելել իրենց ճաշը ճաշասրահի շքեղ միջավայրում կամ ամառային այգում՝ հաճելի եղանակի դեպքում։

Հյուրանոցն առաջարկում է շուրջօրյա սպասարկող ընդունարան։ Տեղում առկա են նաև լվացքատան ծառայություններ։

Հասարակական տրանսպորտը գտնվում է հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Պրահայի ազգային թանգարանը և Բեթղեհեմի մատուռը հեռու են ընդամենը 300-ից 600 մետր։ Հավելավճարի դիմաց հյուրանոցի տարածքում հասանելի է նաև մասնավոր ավտոտնակ-կայանատեղի։

 

  • Մեկնումից մեկ ամիս առաջ վճարվում է տուրի ամբողջական վճարի 50%-ը:
  • Մեկնումից 15 օր առաջ վճարվում է տուրի ամբողջական վճարի 100%-ը:

Ամրագրումը կարող եք կատարել մեր բոլոր գործընկեր տուրիստական ընկերություններից։

Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ €200-ի չափով։

Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։

Եթե մասնակիցը չեղարկում է տուրը, ապա սահմանվում է տուգանք․

* Մեկնումից 15 օր առաջ չեղարկման դեպքում` €200-ի չափով

* ⁠Մեկնումից 14 — 8 օր առաջ` տուրի ամբողջական վճարի 50%-ը

* ⁠Մեկնումից 7 և պակաս օր առաջ` տուրի ամբողջական վճարի 100%-ը

Եթե մասնակիցը շենգեն վիզա չի ստանում․

*Մեկնումից 15 օր առաջ` պահումներ չկան

*Մեկնումից 14 — 8 օր առաջ, սահմանվում է տուգանք` €100 հմժ դրամի չափով

*Մեկնումից 7 — 4 օր առաջ սահմանվում է տուգանք ` €200 հմժ դրամի չափով

*Մեկնումից 3 օր առաջ սահմանվում է տուգանք ` տուրի ընդհանուր գումարի 50%-ի չափով

* Մեկնումից 1 օր առաջ սահմանվում է տուգանք ` տուրի ընդհանուր գումարի 100%-ի չափով

    Անձանց քանակ