Պատրաստվեք տեղափոխվել մի աշխարհ, որտեղ իրականությունն ու լեգենդը միախառնվում են: Սա պարզապես տուր չէ, սա ուղևորություն է դեպի Շեհերազադեի հեքիաթների ժամանակները:
Ի՞նչ է սպասվում մեզ այս կախարդական 8 օրերի ընթացքում՝
Կասաբլանկայի վեհությունը
Ատլանտյան օվկիանոսի ափին վեր խոյացող Հասան II-ի հոյակերտ մզկիթը և ժամանակակից քաղաքի ռիթմը, որտեղ միահյուսվում են ավանդույթն ու նորարարությունը։
Շեֆշաուենի կապույտ երազը
Քաղաք, որտեղ յուրաքանչյուր անկյուն կարծես ստեղծված է լուսանկարների համար, իսկ ժամանակը դանդաղում է՝ թողնելով միայն գեղեցիկ պահերը։
Ֆեսի լաբիրինթոսները
Հազարամյա պատմություն, նեղ փողոցներ, հնագույն ներկատներ և ձեռագործ արվեստի աշխարհ, որտեղ քայլում ես իրական պատմության միջով։
Իֆրան՝ «փոքր Շվեյցարիա»
Լեռնային քաղաք եվրոպական ճարտարապետությամբ, մաքուր օդով և անտառներով, որտեղ հնարավոր է տեսնել բերբերական մակակներին բնական միջավայրում։
Ռաբաթի հանգիստ շքեղությունը
Թագավորական մայրաքաղաք՝ օվկիանոսի տեսարաններով, պատմական կոթողներով և ներդաշնակ հանգստությամբ։
Մարաքեշի էներգիան
Ջեմաա-էլ-Ֆնա հրապարակի կենդանի ռիթմը, համեմունքների բույրերը, գունեղ շուկաներն ու Իվ Սեն Լորանի այգիների յուրահատուկ գեղեցկությունը։
Ագաֆայ անապատի կախարդանքը
Անմոռանալի երեկո անապատում՝
ուղտերով զբոսանք մայրամուտին
ընթրիք բաց երկնքի տակ՝ մոմերի լույսի ներքո
խարույկ, կենդանի երաժշտություն և արևելյան մթնոլորտ
Այս ճամփորդության ընթացքում մենք ընտրել ենք ամենաէսթետիկ և տպավորիչ վայրերը, որպեսզի դուք ձեզ զգաք իրական արևելյան հեքիաթի մեջ։

🕒 06:00 – հանդիպում Զվարթնոց օդանավակայանում
08։40 – մեկնում Երևանից դեպի Փարիզ (Air France ավիաընկերությունով)
Տևողությունը՝ 4 ժամ 15 րոպե
11։55 – ժամանում Փարիզի օդանավակայան
Տրանզիտ՝ 3 ժամ 20 րոպե
🕒 15։15 – մեկնում Փարիզից դեպի Կասաբլանկա
Տևողությունը՝ 3 ժամ 5 րոպե
17։20 Ժամանում Կասաբլանկա
Մեր ճամփորդությունը սկսվում է կենսունակ և դինամիկ Կասաբլանկայից՝ Մարոկկոյի տնտեսական սրտից, որտեղ ժամանակակից կյանքը ներդաշնակորեն միախառնվում է արևելյան ավանդույթների հետ։
Դիմավորում օդանավակայանում, որից հետո հարմարավետ տրանսֆերով կուղևորվենք դեպի քաղաք՝ զգալու Մարոկկոյի առաջին տպավորությունները։
Տեղավորում հյուրանոցում և հանգիստ
Ազատ ժամանակ՝ ճանապարհից հետո հանգստանալու, թարմանալու և քաղաքի մթնոլորտին ադապտացվելու համար։
Բարի գալուստի ընթրիք
Անմոռանալի երեկո՝ Կասաբլանկայի ամենաէլեգանտ ռեստորաններից մեկում։
Մոմերի մեղմ լույսը, ավանդական ինտերիերը և կենդանի երաժշտությունը ստեղծում են իրական մարոկկյան հեքիաթային միջավայր։
Ընթրիքի ընթացքում կվայելենք ազգային խոհանոցի լավագույն ուտեստները՝ թաջին, կուսկուս և արևելյան հարուստ համեր։
Երեկոն կլրացվի արևելյան պարերի շոուով՝ դարձնելով այս օրը լի էմոցիաներով և անմոռանալի տպավորություններով։

Այսօր մենք կտեսնենք աշխարհի ամենատպավորիչ մզկիթներից մեկը և կուղևորվենք դեպի Մարոկկոյի ամենագեղեցիկ ու կախարդական քաղաքներից մեկը՝ կապույտ Շեֆշաուեն։
Նախաճաշ հյուրանոցում
Hassan II Mosque․ ճարտարապետական գլուխգործոց
Առավոտը սկսում ենք Կասաբլանկայի այցեքարտից։ Այս հոյակերտ մզկիթը վեր է խոյանում անմիջապես Ատլանտյան օվկիանոսի ալիքների վրա և համարվում է աշխարհի ամենամեծ ու տպավորիչ կրոնական կառույցներից մեկը։ Նրա բարձրահասակ մինարեթը և մարմարե ու փայտե նուրբ փորագրությունները ստեղծում են իսկական շքեղության ու վեհության զգացողություն։
Կայցելենք Կասաբլանկայի հայտնի Կորնիշ ափամերձ գոտին, որտեղ Ատլանտյան օվկիանոսի ալիքներն ու ժամանակակից սրճարանները ստեղծում են թեթև ու հաճելի մթնոլորտ։ Իդեալական վայր՝ առաջին քայլերը Մարոկկոյում վայելելու համար։
Ճանապարհ դեպի կապույտ քաղաք
Հեռավորություն՝ 340 կմ
Տևողություն՝ 5 -6 ժամ
Մենք ուղևորվում ենք դեպի Մարոկկոյի «կապույտ մարգարիտը»՝ Շեֆշաուեն քաղաքը, որտեղ ամեն մի դուռ ու պատ պատված է երկնագույնի հազարավոր երանգներով։
Մուտք Կապույտ քաղաք. Ժամանելուն պես մենք կհայտնվենք մի վայրում, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել։ Շեֆշաուենի Մեդինան (հին քաղաքը) հայտնի է իր վառ կապույտ պատերով, որոնք ստեղծում են աննկարագրելի խաղաղության մթնոլորտ։
Զբոսանք և ֆոտոսեսիա. Օրվա այս հատվածը նվիրում ենք բացահայտումներին։ Շեֆշաուենը մի վայր է, որտեղ պետք է պարզապես մոլորվել նեղ փողոցներում, լուսանկարվել հայտնի երկնագույն աստիճանների վրա և զգալ լեռնային քաղաքի թարմությունը։
Ընթրիք Շեֆշաուենի հյուրանոցում։
Գիշերակաց Շեֆշաուենում. Վայելում ենք երեկոյան անդորրը լեռների գրկում։


Այսօր հրաժեշտ ենք տալիս հեքիաթային կապույտ Շեֆշաուենին և ուղևորվում դեպի Մարոկկոյի մշակութային ու հոգևոր սիրտը՝ Ֆես։
Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ վայելելով լեռների խաղաղ մթնոլորտն ու քաղաքի յուրահատուկ հմայքը։
Ուտա էլ-Համմամ հրապարակ
Այցելում ենք քաղաքի սիրտը, որտեղ կենտրոնացած է տեղական կյանքը։
Այստեղ կտեսնենք ավանդական սրճարաններ, հին մզկիթը և Կասբան։ Իդեալական վայր է անանուխով թեյ վայելելու և քաղաքի ռիթմը զգալու համար։
Շեֆշաուենի Կասբա
Բացահայտում ենք հին ամրոցը, որի ներսում թաքնված են գեղեցիկ այգիներ և փոքր թանգարան։
Աշտարակից բացվում է քաղաքի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը՝ կապույտ տանիքների համայնապատկերը։
📸 Այստեղ կունենաք նաև հրաշալի հնարավորություն ստեղծելու անմոռանալի, ինստագրամյան ֆոտոներ՝ կապույտ քաղաքի կախարդական ֆոնին։
Շեֆշաուեն → Ֆես
Հեռավորություն՝ մոտ 200 կմ
Տևողություն՝ 3.5–4 ժամ
Ճանապարհ ենք ընկնում դեպի Ֆես՝ անցնելով Մարոկկոյի գեղատեսիլ լեռնային շրջաններով։
Ժամանում և առաջին ծանոթություն Ֆեսի հետ
Ֆեսը Մարոկկոյի ամենահին կայսերական քաղաքներից է, որտեղ պահպանվել է միջնադարյան իսլամական աշխարհի իրական շունչը։
Ժամանումից հետո կսկսենք մեր առաջին զբոսանքը՝ զգալու քաղաքի յուրահատուկ մթնոլորտը։
Գիշերակաց Ֆեսում
Օրը կավարտենք հանգիստ գիշերակացով՝ պատրաստվելով հաջորդ օրվա նոր բացահայտումներին։


Այս օրը նվիրված է Մարոկկոյի ամենախորհրդավոր քաղաքներից մեկին՝ Ֆեսին, որտեղ յուրաքանչյուր քայլը պատմություն է, իսկ հետո ուղևորվում ենք դեպի թագավորական մայրաքաղաք՝ Ռաբաթ։
Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ պատրաստվելով հագեցած բացահայտումներին։
«Կապույտ դարպասներ» (Bab Boujloud)
Մեր ծանոթությունը Ֆեսի հետ սկսվում է նրա խորհրդանիշից՝ գեղեցիկ խճանկարներով զարդարված դարպասներից, որոնք հանդիսանում են հին քաղաքի՝ Մեդինայի գլխավոր մուտքը։
Ֆես էլ-Բալի լաբիրինթոսներ
Ֆեսի մեդինան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն է և աշխարհի ամենամեծ հետիոտնային գոտին։
Ավելի քան 9000 նեղ փողոցներով այս լաբիրինթոսում մեքենաներ չկան, իսկ միակ «տրանսպորտը» ավանակներն են։ Այստեղ դուք կզգաք միջնադարյան քաղաքի իրական շունչը։
Այս հատվածում կունենաք բազմաթիվ հնարավորություններ ստեղծելու յուրահատուկ, ինստագրամյան ֆոտոներ՝ գունեղ դռների, շուկաների և հին քաղաքի մթնոլորտային փողոցների ֆոնին։
Շուարա ներկատներ (Chouara Tannery)
Ֆեսի ամենահայտնի և տպավորիչ վայրերից մեկը։
Կբարձրանանք տեռասաներ, որտեղից կտեսնենք դարերով պահպանված գործընթացը՝ ինչպես են ձեռքով ներկում կաշին մեծ քարե ավազաններում։ Սա իսկապես յուրահատուկ և անմոռանալի տեսարան է։
Ֆես → Ռաբաթ (կանգառներով)
Հեռավորություն՝ 210 կմ
Տևողություն՝ 3-4 ժամ
Իֆրան — «Մարոկկոյի Շվեյցարիա»
Ճանապարհին կանգառ կունենանք Իֆրանում՝ եվրոպական ոճի քաղաքում, որը հայտնի է իր մաքուր փողոցներով, կանաչ տարածքներով և զով կլիմայով։
Իֆրանի ազգային պարկ և բերբերական մակակներ
Կայցելենք մայրիների անտառ, որտեղ բնակվում են բերբերական մակակները։
Դուք հնարավորություն կունենաք տեսնել նրանց բնական միջավայրում և անել հետաքրքիր ու կենդանի լուսանկարներ։
Իդեալական վայր է բնության մեջ գեղեցիկ ու յուրահատուկ ֆոտոներ ստանալու համար։
Ժամանում Ռաբաթ
Օրվա վերջում կհասնենք Մարոկկոյի խաղաղ և էլեգանտ մայրաքաղաք։
Ազատ ժամանակ
Հնարավորություն՝ հանգստանալու կամ ինքնուրույն բացահայտելու քաղաքի մթնոլորտը։
Գիշերակաց Ռաբաթում

Այս օրը սկսում ենք Մարոկկոյի թագավորական մայրաքաղաքում՝ Ռաբաթում, և ավարտում գունեղ ու կենսունակ Մարաքեշում։
Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ պատրաստվելով նոր բացահայտումներին։
Քաղաքային էքսկուրսիա Ռաբաթում
Բացահայտում ենք քաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերը։
Հասան աշտարակ (Hassan Tower)
Մեր առաջին կանգառը Ռաբաթի խորհրդանիշներից մեկն է։
Այս հզոր կառույցը նախատեսված էր դառնալ աշխարհի ամենաբարձր մինարեթներից մեկը և մինչ օրս տպավորում է իր մասշտաբով ու պատմությամբ։
Մոհամմեդ V-ի դամբարան (Mausoleum of Mohammed V)
Աշտարակի հարևանությամբ գտնվում է նրբաճաշակ ճարտարապետությամբ այս դամբարանը, որտեղ հանգչում են Մարոկկոյի թագավորները։ Այն համարվում է մարոկկյան ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։
Ուդայա կասբա (Kasbah of the Udayas)
Այցելում ենք հին ամրոցը՝ իր սպիտակ-կապույտ տներով, նեղ փողոցներով և Ատլանտյան օվկիանոսի հիասքանչ տեսարաններով։
Այստեղ տիրում է յուրահատուկ խաղաղ ու ռոմանտիկ մթնոլորտ։
Իդեալական վայր է գեղեցիկ և հիշարժան լուսանկարներ անելու համար՝ օվկիանոսի և հին քաղաքի ֆոնին։
Ռաբաթ → Մարաքեշ
Հեռավորություն՝ 320 կմ
Տևողություն՝ 3.5-4 ժամ
Տպավորություններով լի առավոտից հետո ճանապարհ ենք ընկնում դեպի Մարաքեշ։
Ճանապարհին կվայելենք Մարոկկոյի բնության բազմազանությունը՝ հարթավայրերից մինչև լեռնային տեսարաններ։
Ժամանում Մարաքեշ
Օրվա վերջում կհասնենք Մարոկկոյի ամենագունեղ և կենսունակ քաղաքներից մեկը, որտեղ արդեն սկսվում է արևելյան հեքիաթի նոր փուլը։
Գիշերակաց Մարաքեշում

Այս օրը բացահայտում ենք Մարաքեշի առավել նրբաճաշակ ու արվեստով լի կողմը՝ այն վայրերը, որոնք ոգեշնչել են աշխարհի մեծագույն դիզայներներին։
Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ պատրաստվելով գունեղ և ոճային բացահայտումներին։
Ժարդեն Մաժորել (Jardin Majorelle)
Առավոտյան այցելում ենք Մարաքեշի ամենահայտնի և էկզոտիկ այգիներից մեկը։
Կապույտի և կանաչի յուրահատուկ համադրությունը ստեղծում է իրական հեքիաթային մթնոլորտ։ Այգին ստեղծվել է ֆրանսիացի նկարիչ Ժակ Մաժորելի կողմից և հետագայում վերականգնվել է Իվ Սեն Լորանի կողմից։
Սա Մարաքեշի ամենաինստագրամյան վայրերից մեկն է՝ վառ գույներով, արմավենիներով և յուրահատուկ դիզայնով։
YSL թանգարան (Yves Saint Laurent Museum)
Նորաձևության սիրահարների համար սա իսկական «must visit» վայր է։
Այստեղ կծանոթանանք լեգենդար դիզայների աշխատանքներին և կհասկանանք, թե ինչպես է Մարաքեշի գունային աշխարհը ոգեշնչել բարձր նորաձևությունը։
Մեդինայի լաբիրինթոսներ և սուկեր (Souks)
Կեսօրից հետո տեղափոխվում ենք քաղաքի ամենակենդանի հատվածը՝ հին մեդինա։
Կմոլորվենք նեղ փողոցներում, կբացահայտենք գունեղ շուկաները, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ ձեռագործ գորգերից մինչև կաշվե իրեր և արևելյան համեմունքներ։
Իդեալական վայր է վառ, գունեղ և իսկապես յուրահատուկ ինստագրամյան լուսանկարներ ստանալու համար։
Երեկոյան հանգիստ
Օրվա ավարտին կունենաք ազատ ժամանակ՝ վայելելու Մարաքեշի երեկոյան մթնոլորտը կամ հանգստանալու հյուրանոցում։

Այս օրը նախատեսված է լիարժեք հանգստի և երեկոյան անմոռանալի անապատային փորձառության համար։
Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ վայելելով Մարաքեշի արևոտ առավոտը։
Ազատ ժամանակ — հանգիստ և վայելք
Օրվա առաջին հատվածը ամբողջությամբ տրամադրվում է ձեզ։
Կկարողանաք վայելել ձեր հանգիստը Grand Mogador Menara & Spa 5* հյուրանոցում՝ օգտվելով լողավազանից, հանգստի գոտիներից կամ պարզապես վայելելով խաղաղ մթնոլորտը։
Ցանկության դեպքում կարող եք նաև դուրս գալ քաղաք՝ վերջին գնումներն անելու կամ Մարաքեշի մթնոլորտը ևս մեկ անգամ զգալու համար։
Ուղևորություն դեպի Ագաֆայ անապատ
Երեկոյան, երբ քաղաքը սկսում է պատվել ոսկեգույն լույսերով, մեկնում ենք Մարաքեշից ընդամենը 30–40 րոպե հեռավորության վրա գտնվող քարքարոտ Ագաֆայ անապատ։
Ուղտերով զբոսանք
Մայրամուտի և աստղազարդ երկնքի ներքո կկատարենք ուղտերով զբոսանք՝ զգալով անապատի լռությունն ու կախարդանքը։
Ընթրիք բաց երկնքի տակ
Մեզ սպասվում է յուրահատուկ ընթրիք բերբերական վրանների մթնոլորտում։
Հարյուրավոր մոմերի լույսը, խարույկը և անապատի օդը ստեղծում են իսկապես անմոռանալի միջավայր։
Արաբական երաժշտություն և աստղային գիշեր
Վայելում ենք կենդանի ավանդական մեղեդիները, ջերմ մթնոլորտը և Մարոկկոյի աստղերով լի երկինքը։
Այս երեկոն դառնում է ամբողջ ճամփորդության ամենաէմոցիոնալ և հիշարժան պահերից մեկը։
Վերադարձ Մարաքեշ
Ուշ երեկոյան վերադառնում ենք հյուրանոց՝ լի վառ տպավորություններով և յուրահատուկ զգացողություններով։
Գիշերակաց Մարաքեշում

Նախաճաշ հյուրանոցում
Օրը սկսում ենք հանգիստ նախաճաշով՝ վերհիշելով այս օրերի ամենագեղեցիկ պահերը։
🕒07:30 Տրանսֆեր օդանավակայան
Հարմարավետ տրանսֆերով ուղևորվում ենք օդանավակայան։
✈️10:40 Թռիչք
Վերադարձ տուն
Վերադառնում ենք տուն՝ լի վառ տպավորություններով, նոր բացահայտումներով և Մարոկկոյի կախարդական հիշողություններով։
Այս ճամփորդությունը ավելին է, քան պարզապես տուր…
Սա հանդիպում է արևելյան հեքիաթի հետ,
քայլք ժամանակի միջով,
գույների, բույրերի և զգացողությունների մի ամբողջ աշխարհ։
Մարոկկոն այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր օրը նոր պատմություն է,
իսկ յուրաքանչյուր պահ՝ հիշողություն, որը կմնա քեզ հետ երկար ժամանակ։
Արժեքի մեջ ներառված է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝
Ճաշերը տուրի ընթացքում
3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ օրերի ընթրիքները
Մեկտեղանոց կացություն
Հավելյալ ուղեբեռ
🛏️ 🛏️ 1 անձի արժեքը երկտեղանի կացության դեպքում՝ 1750 €
🛏️ 1 անձի արժեքը մեկտեղանի կացության դեպքում՝ +350 €
Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ 50%-ի չափով։
Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։
Ամրագրումը կարող եք կատարել բոլոր մեր գործընկեր տուրիստական ընկերություններից։
Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։