Չինաստան՝ ճամփորդություն ժամանակից դուրս

€2500
1
Գնեք տուրիստական գործակալությունից
Դուք կարող եք ամրագրել ձեր տեղը մեր գործընկեր տուրիստական ​​գործակալությունների միջոցով
2
Կատարաման երաշխիք
Երաշխավորված, կազմակերպված և անվտանգ ճամփորդություն:
Խմբի ղեկավար
Փորձառու խմբի ղեկավարը կուղեկցի խմբին ամբողջ ուղևորության ընթացքում
Խմբի չափ
20-25
Տարիք
8+
Արժեք
€2500
Հասանելի են մի քանի կացության տարբերակներ։
Սկիզբ
07.09.2026
Ավարտ
18.09.2026
Երթուղի
Երևան-Շանհայ-Ջիանջիաձե-Ֆուռոնգ-Սիան-Պեկին-Երևան

Շրջագայության մասին

Չինաստան

Չինաստանը պարզապես կետ չէ քարտեզի վրա։ Այն մի երկիր է, որտեղ ժամանակը ոչ թե անցնում է, այլ կուտակվում շերտ առ շերտ՝ ստեղծելով մի իրականություն, որտեղ հազարամյա հնությունն ու ապագան միաձուլվում են բացարձակ ներդաշնակությամբ։ Սա պարզապես երթուղի չէ, այլ մի մեծ պատմություն, որի գլխավոր հերոսը դառնալու եք դուք։

Շանհայ․ Ապագայի ռիթմը

Փայլող մեգապոլիս, որտեղ ապագան արդեն ներկա է։ Հսկայական երկնաքերերը, գիշերային լույսերի ծովն ու քաղաքի անդադար շարժումը ստեղծում են մի հզոր էներգիա, որը կլանում է հենց առաջին վայրկյանից։ Զբոսնելով Բունդի ափով՝ դուք կզգաք քաղաքի յուրահատուկ շունչը, որտեղ գաղութային շքեղությունն ու գերժամանակակից ճարտարապետությունը հանդիպում են իրար։

Ջիանջիաձե

Բնության ստեղծած գլուխգործոց, որտեղ երկինքը կարծես հենվում է քարե սյուների վրա։ Մառախուղի մեջ կորած լեռները, անդունդների վրայով ձգվող ապակե կամուրջները և լռության մեջ թաքնված վեհությունը ստեղծում են մի աշխարհ, որը դուրս է իրականության սահմաններից։ Այստեղ ամեն քայլը՝ մի տեսարան է, ամեն հայացքը՝ մի բացահայտում։

Ավատարի լեռներ

Ջիանջիաձեում բնությունը կերտել է մի տեսարան, որտեղ ժայռերը վեր են խոյանում՝ կարծես կտրելով երկինքը։ Այս լեռները ժամանակին ներշնչանք են դարձել «Ավատար» ֆիլմի կախարդական աշխարհի համար։

Ավատարի լեռները գտնվում են Ջիանջիաձե քաղաքի կենտրոնից մոտ 30–40 կմ հեռավորության վրա, Ժանճյաջիե ազգային պարկի տարածքում։

Վեհ, լուռ և խորհրդավոր՝ այս վայրում ամեն ինչ թվում է անիրական, իսկ յուրաքանչյուր ակնթարթ՝ անչափ տպավորիչ։

Ֆուռոնգ

Հեքիաթային մի վայր, որը կարծես կախված լինի հենց ջրվեժի եզրին։ Ջրի մեղմ աղմուկը այստեղ դառնում է ժամանակի միակ չափիչը։ Հին փայտաշեն տնակները, երեկոյան վառվող լապտերներն ու անդորրը ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ ուզում ես պարզապես կանգ առնել ու վայելել ներկա պահը։

Սիան 

Քաղաք, որտեղ պատմությունը ոչ թե պատմվում է, այլ ապրում է ամեն քարի մեջ։ Ձեզ սպասում է լեգենդար Տեռակոտայի բանակը՝ հազարավոր լուռ զինվորներ, որոնք դարեր շարունակ հավատարմորեն պահում են կայսրության գաղտնիքները։ Հին պարիսպների ներսում դուք կզգաք հզոր անցյալի շունչն ու Չինաստանի իրական մեծությունը։

Պեկին

Կայսրությունների սիրտը: Ուժի և վեհության խորհրդանիշը։ «Արգելված քաղաքի» անսահման տարածքներից մինչև Մեծ Չինական պատի հզորությունը․ այստեղ դուք կքայլեք պատմության ամենամեծ բեմերից մեկով։ Պեկինը համադրում է կայսերական շքեղությունն ու ժամանակակից կյանքի բուռն ռիթմը։


Այս ճանապարհորդությունը զգացողությունների փառահեղ սիմֆոնիա է՝ լույսերի, գույների ու բնության կատարյալ միաձուլում։ Այն չի ավարտվում տուն վերադառնալով․ այն շարունակում է ապրել ձեր մեջ՝ որպես մի փորձառություն, որն ընդմիշտ փոխում է աշխարհի մասին պատկերացումները։

  • Շանհայ
  • Ջիանջիաձե
  • Ավատարի լեռներ
  • Ֆուռոնգ
  • Սիան
  • Պեկին

 

  • Shanghai Tower
  •  Yu Garden
  •  Shanghai Old City
  •  Bund & Nanjing Road
  • Optional Tour Zhujiajiao Water Town 
  • Former French Concession
  • Furong Town Scenic Area
  • Tusi Pala
  •  Zhangjiajie Tianmen Mountain National Forest Park
  •  “Tujia Potala Palace” 72 Qilou
  •  Zhiangjiajie Back Garden
  •  Bridge Under Heaven
  •  Soul-Losing Terrace
  •  Hallelujah Mountain from “AVATAR”
  • Yangjiajie Peak Wall
  •  Tianzishin Cableway 
  • Tujia Brocade Museum
  •  Xi’An muslim Street
  •  Terra Cotta Warriors Museum
  •  Xi’An Museum
  •  Optional. Tang Dynasty Show & Dinner
  •  Xi’An City Wall
  •  Beijing Tiananmen Square
  •  Forbidden City
  • Old Beijing Hutong Area
  •  Great Wall
  • Summer Palace 

 

  • Սեպտեմբերի 7, ժամը 00։00 հանդիպում ենք Զվարթնոց միջազգային օդանավակայանում
  • 03:20 Երևան
  • 05:20 Դոհա
  • 08:25 Դոհա
  • 22:35 Շանհայ
  • Ժամանում ենք Շանհայը Սեպտեմբերի 7-ին ՝ 22։35։
  • Անձնագրային ստուգում
  • Տեղափոխում դեպի հյուրանոց
  • Check in հյուրանոցում և տեղավորում

Առավոտյան նախաճաշ

11:30  Նախաճաշից հետո կսկսվի մեր խելահեղ տուրը հեքիաթային Շանհայում։

Յու Այգի

Յուի այգին (Yuyuan Garden) Շանհայի միակ լիովին վերականգնված դասական չինական այգին է։ Այն հիմնադրվել է Մին դինաստիայի ժամանակաշրջանում և զբաղեցնում է շուրջ 20,000 քմ տարածք։ Չնայած իր համեմատաբար փոքր չափին, այգին հրաշալի կերպով ներկայացնում է չինական լանդշաֆտային արվեստի նրբությունը՝ ստեղծելով մի ամբողջ աշխարհ փոքր մասշտաբով։

Այստեղ ներդաշնակորեն համադրված են տաղավարներն ու սրահները, ոլորապտույտ միջանցքները, փոքրիկ բլուրներն ու խնամքով ընտրված քարերը, լոտոսի լճակները, կամուրջները, ոլորուն արահետներն ու ծառերը՝ ստեղծելով խաղաղության և գեղագիտական կատարելության յուրահատուկ մթնոլորտ։

Երեկոյան՝ Հուանպու գետի նավարկություն

Հուանպու գետը՝ Շանհայի խորհրդանիշն ու «մայր գետը», հայտնի է իր հիասքանչ տեսարաններով, որտեղ մեկտեղվում են քաղաքի անցյալը, ներկան և պայծառ ապագայի հեռանկարները։ Ավանդական նավերի ու լաստանավերի երթևեկությանը հակադրվում են ժամանակակից տեսարանները․ նավարկելով Յանպու կամրջի տակ և շարժվելով դեպի Արևելյան ծով՝ բացվում են Բանդի ամբողջական համայնապատկերը (էկզոտիկ ճարտարապետության բացօթյա թանգարան), Պուդունգի ժամանակակից քաղաքային տեսարանը (Շանհայի «մինիատյուրան»), ինչպես նաև հայտնի տեսարանը՝ «երկու վիշապները խաղում են մարգարիտի հետ»։

14:30 Այցելություն Բանդ և Նանջինգ փողոց

Բանդը գտնվում է Շանհայի Հուանպու շրջանի Հուանպու գետի ափին և հայտնի է նաև որպես «Արտաքին Հուանպու ափ»։ Այն Չինաստանի պատմամշակութային կարևոր շրջաններից է։ 1844 թվականից սկսած՝ Բանդի այս հատվածը բաժանվել էր բրիտանական կոնցեսիայի, դառնալով Շանհայի «տասը մղոն օտարերկրյա թաղամասերի» իրական արտացոլումը, ինչպես նաև հին Շանհայի կոնցեսիոն գոտու և ամբողջ ժամանակակից քաղաքի ձևավորման մեկնակետը։

Շանհայի՝ որպես առևտրային նավահանգիստ ձևավորվելուց հետո այստեղ սկսեցին կենտրոնանալ օտարերկրյա բանկեր, առևտրային ընկերություններ, խորհրդարաններ և թերթեր, ինչի արդյունքում Բանդը դարձավ ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ երկրի և նույնիսկ Հեռավոր Արևելքի ֆինանսական կենտրոնը։

Շանհայի, և ընդհանրապես Չինաստանի, գլխավոր գնումների փողոցը՝ Նանջինգ Ռոուդը, մոտ 3.5 մղոն երկարությամբ, սկսվում է արևելքում՝ Բանդից, և ավարտվում արևմուտքում՝ Ջինան տաճարի մետրոյի կայարանի խաչմերուկում։ Այն ունի շուրջ 1033 մետր երկարություն և 18–28 մետր լայնություն։

Այս անվերջ թվացող փողոցը ամեն օր գրավում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր նորաձևության հետևորդների և շահավետ գնումներ փնտրող այցելուների ամբողջ աշխարհից։ Շանհայ այցելողների համար Նանջինգ Ռոուդը պարտադիր տեսարժան վայր է՝ նույնքան կարևոր, որքան հենց Բանդը։

Առավոտյան՝ ըստ ցանկության տուր դեպի Ժուջիաջիաո ջրային քաղաք (ներառում է նավակով զբոսանք)

Ժուջիաջիաո ջրային քաղաքը գտնվում է Շանհայից մոտ 47 կմ հեռավորության վրա։ Այն Ցինպու շրջանի հնագույն և բնորոշ ջրային քաղաքներից է, Յանցզի գետի հարավում, և ունի շուրջ 1700 տարվա պատմություն։

Ժուջիաջիաոն, որը հաճախ անվանում են «Շանհայի Վենետիկ», առանձնանում է իր գեղեցիկ ջրանցքներով, կորաձև քարե կամուրջներով, քարով սալարկված հին փողոցներով և ավելի քան 10,000 շինություններով, որոնք թվագրվում են Մինգ (1368–1644) և Ցին (1644–1911) դինաստիաների ժամանակաշրջաններից։

Այն համարվում է Շանհայի չորս հին ջրային քաղաքներից ամենալավ պահպանվածը։ Այցելության ընթացքում հնարավորություն կլինի նաև գնումներ կատարել տեղական խանութներում։

Այցելություն նախկին Ֆրանսիական կոնցեսիա

Շանհայի Ֆրանսիական կոնցեսիան եղել է հին Չինաստանի չորս ֆրանսիական կոնցեսիաներից ամենամեծն ու ամենազարգացածը։ Այն իր զարգացման գագաթնակետին է հասել 1930-ական թվականներին։

Ֆրանսիական կոնցեսիան հին Շանհայում պահպանել է բարձր մակարդակի ինքնավարություն և համարվել է քաղաքի ամենաբարձրակարգ բնակելի շրջանը։ Այստեղ ճարտարապետական ոճը բավականին միասնական է՝ եվրոպական ազդեցությամբ, փողոցներով և շենքերով, որոնք պահպանում են յուրահատուկ պատմական մթնոլորտ։

«Արևելքի Փարիզ» անվանումը Շանհային նաև կապվում է հենց Ֆրանսիական կոնցեսիայի հետ, քանի որ նրա եվրոպական ճարտարապետությունը և մշակութային միջավայրը զգալիորեն տարբերվել են ինչպես հանրային կոնցեսիաներից, այնպես էլ չինական ավանդական թաղամասերից՝ ստեղծելով գրեթե եվրոպական քաղաքի տպավորություն Ասիայի սրտում։

Ֆուռոնգ

Չվերթ Շանհայից դեպի Ջիանջիաձե 

Շանհայ 06:55

Ջիանջիաձե 09։25

Ջիանջիաձեյից կտեղափխվենք  Ֆուռոնգ։ Տևողությունը 1,5 ժամ

Ֆուրոնգը հին քաղաք է՝ ավելի քան 2000 տարվա պատմությամբ։ Այն երեք կողմից շրջապատված է ջրով, իսկ քաղաքի միջով հոսում է ջրվեժ, ինչի շնորհիվ ստացել է «Ջրվեժի վրա կախված հազարամյա քաղաք» անվանումը։ Իր յուրահատուկ հին քաղաքային մթնոլորտը, հարուստ պատմամշակութային ժառանգությունը, տպավորիչ ջրվեժը և շքեղ գիշերային տեսարանը գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների։

Այց Ֆուրոնգ քաղաքի տեսարժան վայրերի գոտի, որտեղ կտեսնեք Xizhou բրոնզե սյունը, Wangcun ջրվեժը և Tusi Pala-ն։

Օրվա մնացած մասը ազատ է․ կարող եք հանգստանալ հյուրանոցում կամ ինքնուրույն ուսումնասիրել շրջակա տարածքը, տեղական խոհանոցը և քաղաքային կյանքը։

11/09 Ֆուռոնգից կտեղափոխվենք Ջիանջիաձե

8։00 նախաճաշ 

09:00 Այցելություն Ջիանջիաձեյի ազգային անտառ։

Տուրի տևողությունը 5 ժամ 

Տյանմեն լեռան էսկալատոր

Այցելություն Յուանջիաջիե գեղատեսիլ գոտի․ վերելք Բայլոնգ վերելակով, այցելություն Back Garden, No.1 Bridge Under Heaven, Soul-Losing Terrace և «Ավատար» ֆիլմից հայտնի Հալելույա լեռների տարածք։ Հեռվից կբացվի նաև ՅանՋիաջիե ժայռային լանդշաֆտի տեսարանը։

ՅուանՋիաջիեն հենց այն վայրն է, որտեղ կարելի է տեսնել «Ավատար» ֆիլմի լողացող լեռների իրական ոգեշնչումը։ Այստեղ նաև կարելի է հիանալ այլ յուրահատուկ քարե սյուներով, ինչպես Enchanting Platform-ը և Երկնքի տակ գտնվող No.1 կամուրջը։

Այնուհետև այցելություն ՅանՋիաջիե տարածք, որը հայտնի է որպես «Բնական Մեծ պատ»՝ իր շարունակական լեռնաշղթաներով և տպավորիչ բնապատկերներով, որոնք ստեղծում են բնության «մոգական» պատկեր։

Երեկոյան՝ այցելություն «Տուջիա Պոտալա Պալատ»՝ 72 Qilou (72 հրաշքների աշտարակ)՝ ներքին մուտքով։

08:00 Նախաճաշ հյուրանոցում

09:00 Այց Ջիանջիաձեյի ազգային անտառային պարկ

Բացահայտում՝ Back Garden, «Երկնքի տակ №1 կամուրջ», Soul-Losing Terrace, «Ավատար» ֆիլմից հայտնի Hallelujah լեռ, հեռվից տեսարան դեպի Yangjiajie-ի գագաթների պատ, ապա իջեցում Tianzishan ճոպանուղով։ Yuanjiajie-ն հենց այն վայրն է, որտեղ կարելի է տեսնել «Ավատար»-ի Hallelujah լեռը։ Կտեսնեք նաև այլ բացառիկ ժայռային սյուներ՝ Enchanting Platform և «Երկնքի տակ №1 կամուրջ»։ Yangjiajie-ում արժե բացահայտել «Բնական Մեծ պատը»՝ իր շարունակական գագաթներով։ Կհիանաք բնության կախարդական ստեղծագործությամբ։

Ընթրիք՝ տեղական ռեստորանում

8:00 նախաճաշ 

9:30 Այցելություն Տուջիա բրոկատի թանգարան

Ջիանջիաձե 14։55

Սիան 16:15 

Տրանսֆեր դեպի հյուրանոց

Սիան ժամանելուց հետո զբոսանք Մուսուլմանական փողոցում՝ տեղացիների առօրյա կյանքին ծանոթանալու համար։

Այս փողոցը սալապատված է մուգ գույնի քարերով, իսկ կանաչ ծառերը ամռանը ստեղծում են խիտ ստվեր։ Փողոցի երկու կողմերում գտնվող շենքերը կառուցված են Մին (1368–1644) և Ցին (1644–1911) դինաստիաների ճարտարապետական ոճերով։

 Ընթրիք տեղական ռեստորանում

8:00 նախաճաշ

8:40 Տերակոտա զինվորների թանգարան

Տերակոտա զինվորների և ձիերի թանգարանը, որը համարվում է աշխարհի ութերորդ հրաշք, 20-րդ դարի ամենանշանակալի հնագիտական բացահայտումներից մեկն է։

15։00 Այցելություն Սիանի թանգարան։

Սիան քաղաքը հին ժամանակներում հայտնի էր որպես Չանան և ավելի քան 1000 տարի հանդիսացել է Չինաստանի մայրաքաղաքը՝ 13 դինաստիաների համար, ներառյալ Չժոու, Ցին, Հան և Տան դինաստիաները։ Այն համարվում է այն քաղաքը, որը ամենաերկար ժամանակահատվածում եղել է ամենամեծ թվով դինաստիաների մայրաքաղաքը հին Չինաստանում։Սիանն նաև համարվում է Հին Մետաքսի ճանապարհի սկզբնակետը և Չինաստանի պատմության առաջին միջազգային մետրոպոլիսը։

Երեկոյան ըստ ցանկության 

19։00  Ընթրիք՝ Տան դինաստիայի շոու 

Տան դինաստիայի երաժշտության և պարի շոուն հին երաժշտության ու պարի հրաշալի ներկայացում է և պարտադիր է դիտել Սիան այցելելիս։

Բարգավաճման և հարստության ժամանակաշրջանում Տան դինաստիայի պալատական ընթրիքները առանձնանում էին իրենց նրբաճաշակությամբ ու շքեղությամբ։ Մենյուն չափազանց հարուստ էր, իսկ ընթրիքների ընթացքում հյուրերին զվարճացնում էին տարբեր ներկայացումներ։ Այս շոուն ստեղծված է պատմական աղբյուրների հիման վրա՝ վերարտադրելով Տան դինաստիայի պալատական ճոխ խնջույքների մթնոլորտը։

8:00 նախաճշ

Առավոտյան՝ այցելություն Սիանի քաղաքային պարիսպ։

Սիանի քաղաքային պարիսպը Չինաստանի ամենալավ պահպանված հին քաղաքային պաշտպանական կառույցներից է և համարվում է աշխարհի ամենամեծ ու ամբողջական միջնադարյան պարիսպներից մեկը։ Այն կառուցվել է Մին դինաստիայի ժամանակաշրջանում (14-րդ դար) և շրջապատում է հին քաղաքի կենտրոնը։

Պարիսպի երկարությունը կազմում է մոտ 13.7 կմ, ունի բարձր աշտարակներ, դարպասներ և դիտակետեր։ Այցելուները կարող են բարձրանալ վերև և նույնիսկ հեծանիվ վարձել՝ ամբողջ պարիսպով շրջելու համար՝ վայելելով քաղաքի հին և նոր մասերի տեսարանը։

13։04-18։48 Տեղափոխում երկաթուղային կայարան՝ արագընթաց գնացքով ուղևորվելու դեպի Պեկին։ First Class


Տեղափոխում հյուրանոց և տեղավորում։

7:00 նախաճաշ

08:00 Ացելություն Տյանանմեն հրապարակ։

Տյանանմեն հրապարակը Պեկինի կենտրոնում գտնվող աշխարհի ամենամեծ քաղաքային հրապարակն է։ Այն իր անունը ստացել է Տյանանմենից («Երկնային խաղաղության դարպաս»), որը գտնվում է հյուսիսում և բաժանում է այն Արգելված քաղաքից։

Հրապարակը մեծ մշակութային և պատմական նշանակություն ունի, քանի որ այստեղ տեղի են ունեցել Չինաստանի պատմության մի շարք կարևոր իրադարձություններ։ Որպես աշխարհի ամենամեծ հրապարակներից մեկը և Չինաստանի ազգային հպարտության խորհրդանիշ՝ այն շրջապատված է կարևոր կառույցներով, այդ թվում՝ Տյանանմենի դարպասով (Մուտք դեպի Արգելված քաղաք), թանգարաններով, պետական շենքերով և Մաո Ցզեդունի դամբարանով։

Այց Արգելված քաղաք։

Արգելված քաղաքը, որը հայտնի է նաև որպես Կայսերական պալատ (Գուգուն) և Պալատի թանգարան, Չինաստանում պահպանված հին կառույցների ամենամեծ և լավագույն պահպանված համալիրն է։ Այն ծառայել է որպես կայսերական պալատ Մին դինաստիայից մինչև Ցին դինաստիայի ավարտը։

Այս վայրը համարվում է Չինաստանի խորհրդանիշներից մեկը և հաճախ ներկայացվում է աշխարհի տարբեր միջոցառումների ընթացքում։ Այսօր պալատը լի է զբոսաշրջիկներով, սակայն կայսրերի ժամանակ սովորական մարդկանց մուտքը խստիվ արգելված էր, և նրանք կարող էին խիստ պատժվել՝ նույնիսկ մահապատժի ենթարկվել, եթե փորձեին ներս մտնել։

Տարածքի մեծ հետաքրքրության շնորհիվ Չինաստանի կառավարությունը մեծ ներդրումներ է կատարել դրա պահպանման և վերականգնման գործում, և այսօր այն հրաշալի վայր է զբոսնելու ու անցյալի շքեղ ժամանակների մասին պատկերացում կազմելու համար։

15։00 Այցելություն Հին Պեկինի հուտոնգ թաղամաս

(ըստ ցանկության) շրջայց ռիկշայով։

Հուտոնգ այցելությունը հնարավորություն է տալիս տեսնել հին պեկինցիների առօրյա կյանքը։ Այս հին բնակելի թաղամասերը բաղկացած են ցածր, հարթ տանիքներով շենքերից, որոնք միացված են նեղ ու ոլորուն փողոցներով։

Զբոսավարի ուղեկցությամբ քայլարշավի կամ ռիկշայով շրջայցի ընթացքում կարելի է տեսնել, թե ինչպես է այստեղ շարունակվում սովորական կյանքը՝ անկախ երկրի մեծ իրադարձություններից։ Երեխաների խաղը, պատրաստվող ուտեստների բույրերն ու ձայները, առևտրականների աշխույժը—all together ստեղծում են իրական և կենդանի պատկեր, որը թույլ է տալիս զգալ Չինաստանի մարդկային կողմը, հաճախ աննկատ մնացող մեծ ու շքեղ հուշարձանների ստվերում։

Պեկին

08:00 նախաճաշ

Առավոտյան՝ ուղեբեռը թողնում ենք հյուրանոցի լոբբիում և ուղևորվում ենք դեպի  չինական Մեծ պատ․

09:00 Չինական Մեծ պատ

Ջույոնգ միջանցք․ Մեծ պատի լեգենդար դարպասը

Մեր ճանապարհը կանցնի Գուանջոու հովտով՝ 18 կիլոմետր ձգվող տպավորիչ մի կիրճով, որը դարեր շարունակ ծառայել է որպես հին Պեկինի հյուսիսային ռազմավարական դարպաս։

Այստեղ է գտնվում Ջույոնգ միջանցքը (Juyong Pass)՝ Չինական Մեծ պատի ամենանշանակալի ու վեհաշուք հատվածներից մեկը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության այս մասնիկը պարզապես պատնեշ չէ, այլ մարդկային կամքի և ճարտարապետական հանճարի խորհրդանիշ։ Լեռնային կատարներով սողացող պատի տեսարանը, որը բացվում է այս կետից, ստիպում է շունչդ պահել ու զգալ պատմության անդադար ընթացքը։

Սա այն վայրն է, որտեղ բնությունն ու պատմությունը հանդիպում են՝ ստեղծելով մի պատկեր, որը դժվար է նկարագրել բառերով, բայց անհնար է մոռանալ տեսնելուց հետո։  Այն գտնվում է Չանփին շրջանում՝ Պեկինի կենտրոնից մոտ 50–60 կմ հյուսիս։

15:00  Այցելություն Ամառային Պալատ

Պեկինի Ամառային պալատը Չինաստանի ամենահմայիչ կայսերական համալիրներից մեկն է, որտեղ բնությունն ու ճարտարապետությունը միահյուսվում են կատարյալ ներդաշնակությամբ։ Կառուցված Ցին դինաստիայի ժամանակ՝ այն ծառայել է որպես կայսրերի ամառային հանգստավայր՝ հեռու քաղաքի աղմուկից։ Համալիրը ընդգրկում է գեղատեսիլ Կունմին լիճը և խորհրդանշական Երկարակեցության բլուրը, որոնք ստեղծում են աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ տարվա բոլոր եղանակներին։ Այստեղ կարելի է քայլել աշխարհահռչակ երկար ծածկապատ միջանցքով, հիանալ նրբաճաշակ կամուրջներով ու տաղավարներով և զգալ դարերի պատմության շունչը։ Ամառային պալատը, ընդգրկված լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, համարվում է Չինաստանի մշակութային գոհարներից մեկը։

Սեպտեմբերի 17/18՝ երեկոյան տեղափոխում օդանավակայան։ Վերադարձ Երևան

  • Երկկողմանի ավիատոմս՝ Երևան-Շանհայ-Պեկին-Երևան
  • Ուղեբեռ
  • Ներքին թռիչքների տոմսեր ` Շանհայ - Ջիանջիաձե․ Ջիանջիաձե - Սիան
  • Արագընթաց գնացքի տոմսեր՝ Սիան - Պեկին
  • Տրանսֆերներ ամբողջ տուրի ընթացքում
  • Կացություն (4* հյուրանոցներ)
  •  Նախաճաշ
  •  Լանչ/ընթրիք
  •  Էքսկուրիաներ
  •  Թանգարանների մուտքի տոմսեր
  •  Ռուսալեզու փորձառու էքսկուրսավար
  • Հայ ուղեկցող ամբողջ տուրի ընթացքում

  • Անձնական ծախսեր
  • Թեյավճարներ գիդին և վարորդին 
  • Շանհայ-Jianguo Hotel Shanghai [B/D]
  • Չժանձյաձյե-Zhangjiajie Merlo Crystl Hotel [B/D]
  • Ֆուրոնգ-Furong Town Huarui Lijing Hotel [B/D]
  • Սիան-Xi’an Rongzhen International Hotel [B/D] 
  • Պեկին-Dongfang Hotel [B/D]

    Անձանց քանակ