Երեք կայսերական մայրաքաղաք, անթիվ լուսանկարներ և շքեզ տեսարաններ։
Տևողությունը` 5 գիշեր, 6 օր
17.06-22.06
Երթուղի: Երեվան → Բուդապեշտ → Վիեննա → Պրահա → Երեվան
Ինչո՞ւ ընտրել հենց այս տուրը.
Սա ոչ թե ուղղակի ճամփորդություն է, այլ էսթետիկ վայելք. Մենք ընտրել ենք ոչ թե պարզապես քաղաքներ, այլ Եվրոպայի ամենաշքեղ մայրաքաղաքները, որտեղ պատմությունը միախառնվում է ժամանակակից կոմֆորտին։
Հարմարավետ տրանսֆերներ Մոռացե՛ք երկար ու հոգնեցնող ավտոբուսային տրանսֆերների մասին։ Քաղաքից քաղաք մենք տեղափոխվում ենք Railjet բարձրակարգ գնացքներով՝ վայելելով եվրոպական բնությունը պատուհանից։
Ժամանակի ճիշտ կառավարում. Մեր ծրագիրը հավասարակշռված է. էքսկուրսիաները հաջորդում են ազատ ժամանակին, որպեսզի դուք կարողանաք թե՛ բացահայտել, թե՛ պարզապես վայելել քաղաքը ձեր ռիթմով։


02։30 | Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում
05:30 | Մեկնում Երևանից։
07:00 | Վայրէջք Բուդապեշտում, անձնագրային ստուգում։
08:00 – 09:00 | Ժամանում և տրանսֆեր. Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։ Ճամպրուկները թողնում ենք reception-ում։
10:00 – 12:00 | Թեթև նախաճաշ (ըստ ցանկության)
12:30 – 15:30 | Զբոսանք․ Քայլում ենք դեպի Erzsébet Square, տեսնում ենք Բուդապեշտի «աչքը» (հսկա սատանայական անիվը)
16:00 | Check-in & Recharge. Հանգստանում ենք հյուրանոցում և պատրաստվում երեկոյան նավարկության (Dress code: Chic/Elegant)։
19:00 – 20:30 | Sunset Cruise.
Մենյու: Շամպայն կամ հունգարական գինիներ
Տեսարան: Ջրի վրայից կտեսնենք Խորհրդարանի շենքը (Országház), Շղթայակապ կամուրջը (Chain Bridge) և Բուդա ամրոցը։
20:45 – 22:00 | Ազատ ժամանակ
22:00 | Վերադարձ հյուրանոց։


09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։
11:00 – 14:00 | Պրոֆեսիոնալ Տուր Գիդի հետ. (Մանրամասն երթուղին ստորև)
Գիդի հետ շրջում ենք հետևյալ կետերով, որոնք Բուդապեշտի «այցեքարտերն» են.
Heroes’ Square (Hősök tere): Սկսում ենք քաղաքի ամենամեծ հրապարակից, որտեղ տեղադրված են հունգարական 7 ցեղերի առաջնորդների արձանները։
Andrássy Avenue: Այս պողոտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն է։ Անցնում ենք Օպերային թատրոնի մոտով։Stephen’s Basilica: Քաղաքի ամենամեծ տաճարը, որտեղ պահվում է Սուրբ Ստեփանոսի աջ ձեռքը։ Շատ սիրուն հրապարակ է նկարվելու համար։
Liberty Square (Szabadság tér): Տեսնում ենք ամենահակասական հուշարձանները և ամերիկյան դեսպանատան շենքը։
Hungarian Parliament Building (Országház): Գիդը մեզ կպատմի այս հսկայական գոթական շենքի գաղտնիքները դրսից (ամենալավ կադրերը հենց այստեղ են)։
Shoes on the Danube Bank: հուշարձան Դանուբի ափին՝ նվիրված Հոլոքոստի զոհերին։
Fisherman’s Bastion (Halászbástya): Բարձրանում ենք Բուդա բլուր։ Սա այն սպիտակ հեքիաթային ամրոցն է, որտեղից բացվում է Բուդապեշտի ամենաճանաչված տեսարանը։
Matthias Church: Գունավոր կղմինդրներով տաճարը, որտեղ թագադրվել են հունգարական թագավորները։
14:00 – 16:30 | Late Lunch. Great Market Hall – այստեղ կարող ենք համտեսել իսկական Lángos կամ գնել տեղական համեղ հուշանվերներ։ (ըստ ցանկության)
16:30 – 20:30 | Fashion Street & Váci utca. Ազատ ժամանակ շոփինգի համար։ Այստեղ են բոլոր թոփ բրենդները և հունգարական դիզայներների խանութները։
22:00 | Վերադարձ հյուրանոց

07։30 Նախաճաշ
08:30 – Ելք հյուրանոցից
09:10 – 11:50 | Railjet Train. Բուդապեշտ ➔ Վիեննա
12:00 – 12:45 | Ժամանում և Check-in. Տրանսֆեր հյուրանոց, իրերը թողնում ենք և սկսում քայլարշավը։
13:30 – 16:30 | Պրոֆեսիոնալ տուր գիդի հետ (մոտ 3 ժամ).
17:30 – 19:30 | Ազատ ժամանակ կամ թեթև շոփինգ կենտրոնում։
22:30 | Վերադարձ հյուրանոց

09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։
10:00 – 13:00 | Ազատ ժամանակ կամ զբոսանք հետեվյալ երթուղիով․
Հյուրանոցից քայլում ենք հակառակ ուղղությամբ՝ Maria-Theresien-Platz: Այստեղ են գտնվում Արվեստի պատմության թանգարանը (Kunsthistorisches) և Բնագիտական թանգարանը։
Նույն գծի վրա են Parliament-ը և Rathaus-ը (Քաղաքապետարան)։ Շատ հարմար է լուսանկարների համար։
15:00 – 17:00 | Upper Belvedere. Մտնում ենք տեսնելու Կլիմտի հայտնի «Համբույրը» (The Kiss)։
17:30 – 19:00 | Ազատ ժամանակ. Հանգիստ կամ թեթև շոփինգ։
20:00 | Երեկոյան ծրագիր (ըստ ցանկության).
Vienna State Opera. Ցանկության դեպքում կարող ենք գնել տոմսեր ներկայացման համար կամ պարզապես այցելել երեկոյան համերգի (Kursalon-ում հաճախ լինում են Շտրաուսի և Մոցարտի երեկոներ, որոնք ավելի թեթև են ու հաճելի )։

07:00 – 07:45 | Նախաճաշ հյուրանոցում և Check-out։
08:30 – 12:30 | Railjet Train. Վիեննա ➔ Պրահա։ 4 ժամյա հանգիստ գնացքում, սուրճ և նախապատրաստում Պրահային։
12:30 – 13:15 | Ժամանում և Check-in. Տրանսֆեր հյուրանոց։ Իրերը թողնում ենք և գնում լանչի։ (ըստ ցանկության)
14:00 – 17:00 | Պրոֆեսիոնալ տուր գիդի հետ (մոտ 3 ժամ).
17:00 – 19:30 | Ազատ ժամանակ շոփինգի համար Na Příkopě փողոցում։
19:45 – 21:00 | Հրաժեշտի ընթրիք
22։00 | Վերադարձ հյուրանոց

10:00 – Ելք հյուրանոցից
09:00 – 10:00 | Նախաճաշ հյուրանոցում։
10:30 – 15:00 | Զբոսանք Պրահայի կենտրոնով ևվերջին գնումները
15։00 | Վերադարձ հյուրանոց․ հավաքում ենք իրերը
16:20 | Տրանսֆեր դեպի օդանավակայան։
20:20 | Թռիչք դեպի Երևան։
Մոռացեք կազմակերպչական հարցերի մասին. մենք հոգացել ենք տրանսֆերների, լավագույն լոկացիաների և ձեր ժամանցի մասին։
Արժեքը չի ներառում.

Alta Moda Hotel by Mellow Mood Hotels-ը գտնվում է Բուդապեշտի կենտրոնում՝ Կենտրոնական շուկայից և M4 մետրոյի «Fővám tér» կայարանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա: Հյուրերը կարող են օգտվել հյուրանոցի տարածքում գործող բարից և անվճար WiFi կապից՝ ամբողջ շենքում:
Յուրաքանչյուր օդորակվող սենյակ ունի առանձին սանհանգույց՝ անվճար հիգիենայի պարագաներով և վարսահարդարիչով: Սենյակները համալրված են նաև հարթէկրան հեռուստացույցով՝ արբանյակային ալիքներով: Ըստ հարցման՝ կարող են տրամադրվել մանկական պարագաներ, ինչպիսիք են մանկական մահճակալը կամ տակդիրը փոխելու սեղանը:
Հյուրանոցն առաջարկում է շուրջօրյա ընդունարանի ծառայություններ, որտեղ անձնակազմը պատրաստ է օգնել հյուրերին տուրերի և տոմսերի ամրագրման հարցում:
Բուդա կողմում գտնվող Gellért ջերմուկային բաղնիքները Alta Moda Hotel-ից ընդամենը 5 րոպե քայլելու հեռավորության վրա են: Բուդապեշտի Լիստ Ֆերենցի անվան միջազգային օդանավակայանը գտնվում է 17 կմ հեռավորության վրա:

Hotel Am Schubertring-ը գտնվում է Շվարցենբերգ հրապարակի հարևանությամբ՝ հանրահայտ Ռինգշտրասե (Ringstraße) բուլվարի վրա։ Պետական օպերային թատրոնը և Քերնթներ շտրասե (Kärntner Straße) առևտրային փողոցը գտնվում են ընդամենը 5 րոպե քայլքի հեռավորության վրա։ Բոլոր սենյակները հագեցած են օդորակիչներով և անվճար WiFi կապով։
Hotel Am Schubertring-ի էլեգանտ սենյակները ձևավորված են երաժշտական թեմատիկայով և ներառում են հարթ էկրանով կաբելային հեռուստատեսություն, մինի-բար, ինչպես նաև թեյի և սուրճի պատրաստման հնարավորություն։ Ստուդիո և «սյուիթ» կարգի սենյակներում առկա են Nespresso սուրճի մեքենաներ (սահմանափակ քանակությամբ անվճար պարկուճներով)։
Ամեն առավոտ հյուրերի համար մատուցվում է բազմազան ուտեստներով հարուստ նախաճաշ («շվեդական սեղան»):
Հյուրանոցը զբաղեցնում է շենքի 6-րդ հարկը: Ընդունարանը և նախասրահը (lobby) գտնվում են առաջին հարկում։ Բոլոր սենյակները, ինչպես նաև նկուղային հարկում գտնվող նախաճաշի սրահը հասանելի են վերելակով։
Schwarzenbergplatz տրամվայի կանգառը գտնվում է հենց շենքի դիմաց, իսկ Stadtpark և Karlsplatz մետրոյի կայարանները՝ 500 մետր շառավղով։

Grandium Hotel Prague-ը գտնվում է Պրահայի սրտում՝ Վացլավի հրապարակի անմիջապես հարևանությամբ։ Հյուրանոցի ոճային և ժամանակակից բոլոր սենյակները հագեցած են օդորակիչներով և շքեղ լողասենյակներով։
Հյուրերը կարող են օգտվել բոլոր սենյակներում առկա անվճար լարային ինտերնետից։ Սենյակներում տեղադրված են նաև հարթ էկրանով արբանյակային հեռուստատեսություն, աշխատասեղան և մինի-բար։ Անվճար Wi-Fi կապը հասանելի է հյուրանոցի ամբողջ տարածքում։ Բոլոր սենյակները չծխողների համար են։
Grandium Hotel Prague-ի ռեստորանն ու սրճարանը մատուցում են միջազգային և ազգային խոհանոցի համեղ ուտեստներ։ Հյուրերը կարող են վայելել իրենց ճաշը ճաշասրահի շքեղ միջավայրում կամ ամառային այգում՝ հաճելի եղանակի դեպքում։
Հյուրանոցն առաջարկում է շուրջօրյա սպասարկող ընդունարան։ Տեղում առկա են նաև լվացքատան ծառայություններ։
Հասարակական տրանսպորտը գտնվում է հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Պրահայի ազգային թանգարանը և Բեթղեհեմի մատուռը հեռու են ընդամենը 300-ից 600 մետր։ Հավելավճարի դիմաց հյուրանոցի տարածքում հասանելի է նաև մասնավոր ավտոտնակ-կայանատեղի։
Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ €200-ի չափով։
Ամրագրումը կարող եք կատարել մեր բոլոր գործընկեր տուրիստական ընկերություններից։
Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։
Եթե մասնակիցը չեղարկում է տուրը, ապա սահմանվում է տուգանք․
* Մեկնումից 15 օր առաջ չեղարկման դեպքում` €200-ի չափով
* Մեկնումից 14 — 8 օր առաջ` տուրի ամբողջական վճարի 50%-ը
* Մեկնումից 7 և պակաս օր առաջ` տուրի ամբողջական վճարի 100%-ը
Եթե մասնակիցը շենգեն վիզա չի ստանում․
*Մեկնումից 15 օր առաջ` պահումներ չկան
*Մեկնումից 14 — 8 օր առաջ, սահմանվում է տուգանք` €100 հմժ դրամի չափով
*Մեկնումից 7 — 4 օր առաջ սահմանվում է տուգանք ` €200 հմժ դրամի չափով
*Մեկնումից 3 օր առաջ սահմանվում է տուգանք ` տուրի ընդհանուր գումարի 50%-ի չափով
* Մեկնումից 1 օր առաջ սահմանվում է տուգանք ` տուրի ընդհանուր գումարի 100%-ի չափով