Շքեղ կրուիզ Միջերկրական ծովով․ Հունական կղզիներ և Իտալիա

1950 €
1
Գնեք տուրիստական գործակալությունից
Դուք կարող եք ամրագրել ձեր տեղը մեր գործընկեր տուրիստական ​​գործակալությունների միջոցով
2
Կատարաման երաշխիք
Երաշխավորված, կազմակերպված և անվտանգ ճամփորդություն:
Խմբի ղեկավար
Փորձառու խմբի ղեկավարը կուղեկցի խմբին ամբողջ ուղևորության ընթացքում
Խմբի չափ
20 անձ
Հարմարավետ և ընկերական միջավայր՝ առանց մեծ խմբերի:
Տարիք
8-75
Երթուղին հարմար է ընտանիքների և տարբեր տարիքի զբոսաշրջիկների համար
Արժեք
1950 €
Հասանելի են մի քանի կացության տարբերակներ։
Սկիզբ
24.08.2026
Ավարտ
01.09.2026
Տևողություն
9 oր 8 գիշեր
Երթուղի
Երևան → Աթենք → Կատակոլոն → Կեֆալոնիա → Կորֆու → Բարի → Սանտորինի → Աթենք → Երևան

Շրջագայության մասին

🌊 Հարգելի Զբոսաշրջիկներ

📍 Մեզ սպասվում է անմոռանալի ճանապարհորդություն Միջերկրական ծովի ամենագեղեցիկ հունական կղզիներով և Իտալիայի ափերով։

🛥️ Կսուզվենք Հունաստանի և Իտալիայի հիասքանչ քաղաքների ու կղզիների մթնոլորտում, կվայելենք էկզոտիկ տեսարաններ և կծանոթանանք պատմական հզոր հուշարձաններին։ Այս գրագետ կազմված ճանապարհորդությունը հնարավորություն է տալիս բացահայտել յուրահատուկ ուղղություններ և միաժամանակ վայելել բարձրակարգ հանգիստը։

📅 Տևողությունը՝ 9 օր (Օգոստոսի 24 — Սեպտեմբերի 1)

🚢 Նավ՝ MSC Sinfonia

✈️ Թռիչք՝ Երևան → Աթենք → Երևան

Երթուղի՝ Երևան → Աթենք → Կատակոլոն → Կեֆալոնիա → Կորֆու → Բարի → Սանտորինի → Աթենք → Երևան

✨ Ժամանակակից կրուիզային հանրանավի վրա կզգանք ջերմ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում և բազմազան զվարճանքներ։ Կվայելենք ամեն րոպեն և կստեղծենք անմոռանալի հիշողություններ։

     

Ժամանում Աթենք և  հանգիստ

02:00 – Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում

05:00 – Մեկնում Երևանից (Sky Express, տևողությունը՝ 3 ժամ)

07:00 – Ժամանում Աթենքի միջազգային օդանավակայան (Հունաստան)

Տրանսֆեր դեպի Աթենքի հյուրանոց (մեր անձնական տրանսպորտային միջոցով)

08:30 – Ժամանում հյուրանոց, ուղեբեռի տեղավորում պահասենյակում

10:00 – Նախաճաշ (ըստ ցանկության)

Ազատ օր Աթենքում, լողավազան, լողափ և արևայրուք

19:30 – Ընթրիք, ուրախ երաժշտություն և ավանդական հունական երեկո

Գիշերակաց հյուրանոցում

                           

09:00 – Նախաճաշ հյուրանոցում

12:00 – Ելք հյուրանոցից (Check-out)

Տրանսֆեր դեպի Պիրեյի նավահանգիստ (մեր անձնական տրանսպորտային միջոցով)

13:30 – Ժամանում նավահանգիստ, գրանցում (Check-in) և ուղեբեռի հանձնում

Բնակեցում MSC Sinfonia 5★ հանրանավի վրա MSC Sinfonia-ն MSC Cruises-ի «Lirica» դասի հանրահայտ և սիրված նավերից է։ Այն իր անունը ստացել է եվրոպական մեծագույն կոմպոզիտորների սիմֆոնիկ երաժշտության պատվին, ինչն էլ արտացոլված է նավի ներքին հարդարանքի, նրբաճաշակ դիզայնի և սրահների անվանումների մեջ։ Նավը 2015 թվականին անցել է «Renaissance» (Վերածնունդ) խոշոր վերակառուցման ծրագիրը՝ դառնալով էլ ավելի արդիական, հարմարավետ և տեխնոլոգիապես զարգացած։

Վիրտուալ նավային շրջագայություն Ծանոթացում հանրանավի հարուստ ենթակառուցվածքների, ռեստորանների և ժամանցի գոտիների հետ՝ խմբի ղեկավարի ուղեկցությամբ։

17:00 – Հանրանավի մեկնում Աթենքից (Պիրեյ)

19:30 – Ընթրիք նավի էլեգանտ ռեստորանում, ծանոթացում խմբի մասնակիցների հետ

Ազատ երեկո, վայելում ենք կենդանի երաժշտությունը նավի լաունջներում կամ երեկոյան թատերական շոու-ծրագիրը

Գիշերակաց հանրանավի վրա

                            

10:00 – Ժամանում Կատակոլոնի նավահանգիստ (կանգառ՝ 9 ժամ)

Նախաճաշ

11:00 – Էքսկուրսիա դեպի Հին Օլիմպիա (ռուսախոս լիցենզավորված զբոսավար) Կատակոլոնը փոքրիկ և գողտրիկ նավահանգստային քաղաք է Հունաստանի արևմուտքում, որը հայտնի է որպես «Դարպաս դեպի Օլիմպիա»։ Հենց այստեղից է սկսվում մեր ճանապարհորդությունը դեպի մարդկության պատմության ամենակարևոր վայրերից մեկը։ Մեզ սպասվում է հետաքրքիր ուղևորություն դեպի Հին Օլիմպիա, որտեղ ավելի քան 2800 տարի առաջ ծնունդ են առել Օլիմպիական խաղերը։

Հին Օլիմպիայի հնագիտական վայրը Ancient Olympia` սա այն վայրն է, որտեղ անցկացվել են առաջին Օլիմպիական խաղերը՝ ի պատիվ Զևսի։ Մենք կքայլենք այն նույն արահետներով, որոնցով անցել են հնագույն ատլետները, կտեսնենք հնագույն մարզադաշտը, որտեղ մինչ օրս պահպանված է մեկնարկային գիծը։

Զևսի տաճարը Temple of Zeus` ժամանակին այստեղ է գտնվել աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Զևսի ոսկյա և փղոսկրյա հսկայական արձանը (Ֆիդիասի աշխատանքը)։ Մենք կտեսնենք տաճարի հզոր սյուների մնացորդները, որոնք պատմում են հին Հունաստանի փառքի մասին։

Հերայի տաճարը և Օլիմպիական կրակի վառման վայրը Սա Հունաստանի ամենահին տաճարներից մեկն է։ Հենց այստեղ է գտնվում այն զոհասեղանը, որտեղից մինչ օրս վառվում է ժամանակակից Օլիմպիական խաղերի Սուրբ Կրակը, որն այնուհետև ճանապարհվում է դեպի խաղերը հյուրընկալող երկիր։

Ֆիլիպեոն (Phillippeion) Շրջանաձև հուշարձան, որը կառուցվել է Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի կողմից՝ Քերոնեայի ճակատամարտում հաղթանակից հետո։ Այն հին հունական ճարտարապետության եզակի նմուշ է, որը նվիրված էր թագավորական ընտանիքին։

Օլիմպիայի հնագիտական թանգարան Աշխարհի կարևորագույն թանգարաններից մեկը, որտեղ պահվում են անգնահատելի գլուխգործոցներ, այդ թվում՝ Պրաքսիտելեսի «Հերմեսը և Մանուկ Դիոնիսոսը» և Նիկեի հայտնի արձանը։

Կատակոլոնի ազատ ժամանակ Էքսկուրսիայից հետո կվերադառնանք նավահանգիստ, որտեղ դուք կունենաք ազատ ժամանակ զբոսնելու գունեղ փողոցներով, գնելու հունական ձիթապտղի յուղ, բնական կոսմետիկա կամ վայելելու թարմ ծովամթերք ափամերձ տավերնաներում։

Էքսկուրսիան կտևի մոտ 4 ժամ։

Վերադարձ հանրանավ մինչև 17:00

19:00 – Հանրանավի մեկնում Ազատ երեկո և շոու-ծրագիր նավի վրա Գիշերակաց

                               

08:00 – Ժամանում Կեֆալոնիայի (Արգոստոլի) նավահանգիստ (կանգառ՝ 10 ժամ)

Նախաճաշ

09:30 – Էքսկուրսիա Կեֆալոնիա կղզում (հայախոս/ռուսախոս լիցենզավորված զբոսավար) Կեֆալոնիան Իոնիկ ծովի ամենամեծ, խորհրդավոր և ամենականաչապատ կղզին է։ Այն հայտնի է իր հառաչող քարանձավներով, լազուրե ջրերով և վայրի բնությամբ։ Այսօր մեզ սպասվում է իսկական էկզոտիկ բացահայտում, որտեղ բնությունն ու լեգենդները միախառնվում են։

Մելիսանի ստորգետնյա լիճ-քարանձավը Melissani Cave` սա Կեֆալոնիայի այցեքարտն է։ Մենք նավակներով կշրջենք այս ստորգետնյա հրաշք լճի վրայով, որի առաստաղը հազարամյակներ առաջ փլուզվել է՝ ներս թողնելով արևի ճառագայթները։ Ջուրն այնքան թափանցիկ է, որ թվում է, թե նավակները լողում են օդի մեջ։ Հին հունական առասպելների համաձայն՝ սա եղել է հավերժահարսերի (նիմֆերի) բնակավայրը։

Միրտոս լողափի դիտակետ Myrtos Beach` աշխարհի ամենագեղեցիկ և լուսանկարվող լողափերից մեկը։ Մենք կանգառ կունենանք բարձր դիտակետում, որտեղից բացվում է ապշեցուցիչ տեսարան դեպի սպիտակ ավազն ու ծովի վառ կապույտ, գրեթե նեոնային երանգները։ Այստեղ կստանանք տուրի ամենաանհավանական լուսանկարները։

Արգոստոլի (Կղզու մայրաքաղաքը) Էքսկուրսիայի ավարտին կվերադառնանք Արգոստոլի քաղաք, որտեղ կքայլենք հայտնի Դրապանո քարե կամրջով։ Եթե բախտներս բերի, ափամերձ հատվածում կտեսնենք հսկայական Caretta-Caretta տեսակի ծովային կրիաներին, որոնք լողում են հենց նավահանգստի մոտ։

Ազատ ժամանակ Ժամանակ կունենաք զբոսնելու քաղաքի հետիոտնային փողոցով, վայելելու իսկական հունական ֆրապե սուրճ կամ տեղական հայտնի «Ռոբոլա» գինին։

Էքսկուրսիան կտևի մոտ 4.5 ժամ։

Վերադարձ հանրանավ մինչև 17:00

18:00 – Հանրանավի մեկնում Ազատ երեկո, ընթրիք և շոու-ծրագիր Գիշերակաց

                              

09:00 – Ժամանում Կորֆուի նավահանգիստ (կանգառ՝ 10 ժամ)

Նախաճաշ

10:30 – Էքսկուրսիա Կորֆու կղզում (ռուսախոս լիցենզավորված զբոսավար) Կորֆուն (կամ Կերկիրան) Իոնիկ ծովի ամենանրբաճաշակ և արիստոկրատիկ կղզին է։ Ի տարբերություն ողջ Հունաստանի, այստեղ երբեք չեն իշխել օսմանցիները, փոխարենը կղզին երկար տարիներ եղել է Վենետիկի հանրապետության, Ֆրանսիայի և Անգլիայի կազմում։ Այդ պատճառով Կորֆուն ունի յուրահատուկ եվրոպական շունչ, շքեղ ճարտարապետություն և թագավորական պատմություն։

Ախիլեոն թագավորական պալատը (Achilleion Palace) Ավստրիայի լեգենդար Սիսի թագուհու (Ամալիա Եվգենյա Ելիզավետա) շքեղ ամառային նստավայրը։ Պալատը կառուցված է հին հունական մոտիվներով և նվիրված է Ախիլեսին։ Մենք կշրջենք թագավորական սրահներով և կզբոսնենք էկզոտիկ բույսերով ու հանրահայտ քանդակներով հարուստ տեռասային այգիներում, որտեղից բացվում է ապշեցուցիչ տեսարան դեպի ծովը։

Սպիանադա հրապարակ և Լիստոն փողոց Spianada` Բալկանների ամենամեծ հրապարակն է։ Դրա կողքով է անցնում ֆրանսիական ոճով կառուցված Լիստոն կամարաշար փողոցը, որը Փարիզի Ռիվոլի փողոցի փոքրիկ պատճենն է։ Ժամանակին այստեղ քայլելու իրավունք ունեին միայն տեղի արիստոկրատները։

Սուրբ Սպիրիդոնի տաճար (Church of Saint Spyridon) Կղզու ամենակարևոր հոգևոր կենտրոնը, որտեղ պահվում են Կորֆուի հովանավոր Սուրբ Սպիրիդոն Տրիմիֆունտացու հրաշագործ մասունքները։ Տաճարն ունի կղզու ամենաբարձր զանգակատունը և ներսից զարդարված է վենետիկյան ոճի ոսկեզօծ որմնանկարներով։

Պալեոկաստրիցա (Paleokastritsa) դիտակետ Կղզու ամենագեղեցիկ բնական անկյունը։ Մենք կբարձրանանք դիտակետ, որտեղից երևում են ժայռոտ ծոցերն ու զմրուխտյա ջրերը, որոնք ունեն սրտի ձև։ Ըստ լեգենդի՝ հենց այստեղ է ափ դուրս եկել Ոդիսևսը։

Հին քաղաք (Kerkyra Old Town) Էքսկուրսիայի ավարտին կքայլենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հին քաղաքի նեղ, վենետիկյան «կանտունյա» կոչվող փողոցներով։ Կարող եք փորձել տեղական հայտնի կումկվատ (գաճաճ նարինջ) մրգից պատրաստված լիկյորն ու քաղցրավենիքը։

Էքսկուրսիան կտևի մոտ 4.5 ժամ։ Վերադարձ հանրանավ մինչև 18:00 19:00 – Հանրանավի մեկնում Ազատ երեկո, ընթրիք և վառ ժամանց նավի վրա Գիշերակաց

                                 

07:00 – Ժամանում Բարիի նավահանգիստ (կանգառ՝ 12 ժամ)

Նախաճաշ

08:30 – Էքսկուրսիա դեպի հեքիաթային Ալբերոբելլո և զբոսանք Բարիում (հայախոս/ռուսախոս լիցենզավորված զբոսավար) Այսօր մեզ սպասվում է իտալական ամենատպավորիչ օրերից մեկը։ Մենք կուղևորվենք Ապուլիա տարածաշրջանի ամենահայտնի և յուրօրինակ վայրը՝ Ալբերոբելլո քաղաքը, իսկ ետդարձին կբացահայտենք հարավիտալական հմայքով լեցուն Բարի քաղաքը։

Հեքիաթային Ալբերոբելլո քաղաքը (Alberobello) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող այս քաղաքը հայտնի է իր «Տրուլլի» (Trulli) կոչվող սպիտակ, կոնաձև քարե տանիքներով տնակներով, որոնք կառուցվել են առանց որևէ շաղախի (չոր քարից)։ Մենք կշրջենք Ռիոնե Մոնտի հրաշալի թաղամասով, որտեղ կան հազարավոր այսպիսի տնակներ, կծանոթանանք դրանց ստեղծման գաղտնի պատմությանը և կզգանք մեզ ինչպես իրական հեքիաթում։

Սուրբ Անտոնիոսի Տրուլլո-Եկեղեցին (Chiese di Sant’Antonio) Աշխարհի միակ եկեղեցին, որը կառուցված է տրուլլոների ոճով։ Այն ունի 21 մետր բարձրությամբ կոնաձև գմբեթ և հիանալի կերպով ձուլվում է քաղաքի ընդհանուր հեքիաթային տեսքին։

Սուրբ Նիկողայոսի բազիլիկան Բարիում (Basilica di San Nicola) Ալբերոբելլոյից վերադառնալով Բարի՝ կայցելենք քաղաքի ամենակարևոր սրբավայրը։ Այս հոյակապ տաճարում են պահվում աշխարհի ամենասիրված սրբերից մեկի՝ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի (ում կերպարի հիման վրա ստեղծվել է Սանտա Կլաուսը) հրաշագործ մասունքները։ Սա քրիստոնեական աշխարհի խոշորագույն ուխտատեղիներից է։

Հին Բարի թաղամասը (Bari Vecchia) Կքայլենք հին քաղաքի նեղ ու կոլորիտային փողոցներով, որտեղ տեղացի կանայք հենց տան դռների առջև, բաց երկնքի տակ, ձեռքով պատրաստում են ավանդական «օրեկետե» (ականջիկներ հիշեցնող) մակարոնեղենը։ Կզգանք իսկական, անկեղծ հարավային Իտալիայի շունչն ու բույրերը։

Ազատ ժամանակ Ժամանակ կունենաք գնելու տեղական հայտնի ձիթապտղի յուղը, լիկյորները կամ վայելելու իտալական իսկական պիցցա և պաղպաղակ (gelato) ափամերձ գեղեցիկ ճեմուղում։

Էքսկուրսիան (ներառյալ ճանապարհը) կտևի մոտ 6 ժամ։

Վերադարձ հանրանավ մինչև 18:00

19:00 – Հանրանավի մեկնում

Ազատ երեկո, շքեղ ընթրիք և գալա-շոու նավի վրա

Գիշերակաց

                             

Ամբողջ օրը ծովում է Նախաճաշ

Լիարժեք հանգստի և լիցքաթափման օր Այսօր մեր MSC Sinfonia հանրանավը կտրում-անցնում է Միջերկրական ծովի լազուրե ջրերը։ Սա լավագույն ժամանակն է՝ ամբողջությամբ կտրվելու հոգսերից, վայելելու նավի շքեղությունն ու բազմազան ժամանցային ծրագրերը՝ մեր խմբի ղեկավարի ուղեկցությամբ։

Լողավազաններ և արևային տեռասներ Անցկացրեք օրը կենտրոնական տախտակամածի բացօթյա լողավազանների մոտ կամ տաք հիդրոմերսման ջակուզիներում։ Վայելեք Միջերկրականի արևն ու թարմացնող ծովային զեփյուռը հարմարավետ шезлонг-ների վրա՝ ձեռքում ունենալով ձեր սիրելի զովացուցիք ըմպելիքը։

MSC Aurea SPA և սպորտային ժամանց Ցանկացողները կարող են այցելել բալիական ոճով կառուցված շքեղ MSC Aurea SPA կենտրոնը (սաունաներ, թուրքական հնագույն համամ, գոլորշու սենյակներ, մերսումներ) կամ մարզվել Technogym մարզասարքերով հագեցած պանորամային մարզասրահում՝ ծովի անսահման տեսարանով։

Ակտիվ խաղեր և անիմացիա Ամբողջ օրվա ընթացքում նավի վերին տախտակամածերում անիմացիոն թիմը կազմակերպում է ուրախ մրցույթներ, պարի (սալսա, բաչատա) վարպետության դասեր, ինչպես նաև սպորտային խաղեր մինի-գոլֆի, թենիսի կամ բասկետբոլի բազմաֆունկցիոնալ հրապարակում։

Գաստրոնոմիական դրախտ (All Inclusive) Ձեր տրամադրության տակ է շուրջօրյա գործող Caffè del Mare շվեդական սեղանը (Buffet) և էլեգանտ Il Galeone ու Il Covo ռեստորանները, որտեղ կարող եք համտեսել իտալական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, թարմ մակարոնեղենն ու նրբահամ աղանդերը։

Շոու-ծրագրեր և երեկոյան ժամանց Երեկոյան մեզ սպասվում է բարձրակարգ թատերական ներկայացում հոյակերտ San Carlo Theatre թատրոնում՝ պրոֆեսիոնալ ակրոբատների, երգիչների և պարողների մասնակցությամբ։ Շոուից հետո կարող եք փորձել ձեր բախտը San Remo Casino խաղատանը, լսել կենդանի երաժշտություն Sinfonia Lounge-ում կամ պարել Pasha Club Disco գիշերային ակումբում մինչև լուսաբաց։

Գիշերակաց հանրանավի վրա

                             

                                                         

08:00 – Ժամանում Սանտորինիի նավահանգիստ (կանգառ՝ 10 ժամ)

Նախաճաշ

09:30 – Էքսկուրսիա հանրահայտ Սանտորինի կղզում (հայախոս/ռուսախոս լիցենզավորված զբոսավար) Բարի գալուստ աշխարհի ամենառոմանտիկ, լուսանկարվող և բացառիկ կղզիներից մեկը։ Սանտորինին (Թիրա) ձևավորվել է հզոր հրաբխային ժայթքման արդյունքում, և այսօր այն զարմացնում է իր ուղղահայաց սև ժայռերով, որոնց կատարին «թառած» են ձյունաճերմակ տնակներն ու կապույտ գմբեթներով եկեղեցիները։ Այսօր մեզ սպասվում է իսկական տեսողական հրավառություն։

Հեքիաթային Իա քաղաքը (Oia) Կղզու ամենաշքեղ և հայտնի բնակավայրը, որի պատկերները զարդարում են աշխարհի բոլոր տուրիստական բացիկները։ Մենք կքայլենք մարմարապատ նեղ արահետներով, կտեսնենք հանրահայտ կապույտ գմբեթներն ու հողմաղացները, կբարձրանանք հին ամրոցի դիտակետ, որտեղից բացվում է ապշեցուցիչ տեսարան դեպի հրաբխային կալդերան և անսահման Էգեյան ծովը։

Ֆիրա՝ կղզու մայրաքաղաքը (Fira) Այն գտնվում է 400 մետր բարձրությամբ ժայռի եզրին։ Ֆիրայում կզգանք կղզու աշխույժ կյանքը, կտեսնենք գեղեցիկ կաթոլիկ և ուղղափառ տաճարները։ Այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի մեր MSC Orchestra հանրանավը, որը խարիսխ է գցել ծոցում։

Ֆիրոստեֆանի և Իմերովիգլի (Firostefani & Imerovigli) Զբոսանքի ընթացքում կանգառներ կունենանք այս գողտրիկ թաղամասերում, որոնք հայտնի են որպես «Միջերկրականի պատշգամբ»։ Այստեղ կան հրաբխային քարերից կառուցված շքեղ հյուրանոցներ և ավանդական քարանձավային տներ (Yposkafa)։

Հրաբխային սև ավազով Beach (Perissa / Kamari) Էքսկուրսիայի ընթացքում կուղևորվենք կղզու հարավային մաս, որտեղ կտեսնենք Սանտորինիի բնական հրաշքներից մեկը՝ հրաբխային լավայից առաջացած բոլորովին սև ավազով և մանր քարերով լողափերը։ Ցանկացողները կարող են վայելել հունական ավանդական լանչը ափամերձ տավերնաներում։

Ազատ ժամանակ Ժամանակ կունենաք գնելու տեղական յուրահատուկ հրաբխային գինին (օրինակ՝ Vinsanto), ասսիրտիկո խաղողի տեսակից պատրաստված ըմպելիքներ կամ պարզապես վայելելու սուրճը՝ ծովի տեսարանով։

Էքսկուրսիան կտևի մոտ 5 ժամ։

Վերադարձ հանրանավ մինչև 17:00 (ճոպանուղով կամ նավակներով)

18:00 – Հանրանավի մեկնում Ազատ երեկո, վերջին ընթրիքը նավի վրա և հրաժեշտի շոու-ծրագիր Գիշերակաց

                          

                                                                           

06:00 – Հանրանավի ժամանում Աթենքի (Պիրեյոս) նավահանգիստ

Նախաճաշ նավի վրա

09:00 – Ելք հանրանավից (Check-out)

10:00 – Մեծ էքսկուրսիա պատմական Աթենքով (հայախոս/ռուսախոս լիցենզավորված զբոսավար) Այսօր մենք կբացահայտենք համաշխարհային մշակույթի և ժողովրդավարության օրրանը՝ հնագույն Աթենքը։ Քաղաք, որտեղ ամեն մի քարը դարավոր պատմություն ունի։

Հռչակավոր Ակրոպոլիս (Acropolis) Աթենքի սիրտն ու այցեքարտը։ Մենք կբարձրանանք սրբազան ժայռի վրա, որտեղ վեր է խոյանում հոյակերտ Պարթենոն տաճարը՝ նվիրված Աթենաս աստվածուհուն, Էրեքթեոնը՝ իր հայտնի կարիատիդների (աղջիկների տեսքով սյուների) պատշգամբով, և կվայելենք ողջ քաղաքի համայնապատկերը։

Սինտագմա հրապարակ և Պատվո պահակախմբի հերթափոխ Syntagma Square` Աթենքի գլխավոր հրապարակն է, որտեղ գտնվում է Հունաստանի Խորհրդարանի շենքը։ Մենք կտեսնենք Էվզոնների (հունական ազգային տարազով զինվորների) հանրահայտ և յուրօրինակ պահակախմբի հերթափոխի արարողությունը Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։

Պանաթինայկոս մարզադաշտ (Panathenaic Stadium) Աշխարհի միակ մարզադաշտը, որն ամբողջությամբ կառուցված է սպիտակ մարմարից։ Հենց այստեղ 1896 թվականին անցկացվեցին առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը։

Կոլորիտային Պլակա թաղամաս (Plaka) Էքսկուրսիայից հետո կզբոսնենք Աթենքի ամենահին և գեղեցիկ թաղամասով, որը գտնվում է Ակրոպոլիսի ստորոտում։ Նեղ, ծաղկաշատ փողոցներ, հնավանդ տնակներ և հունական տավերնաների անկրկնելի մթնոլորտ։

Ազատ ժամանակ Դուք կունենաք բավականին ազատ ժամանակ վերջին գնումները (shopping) կատարելու, հունական ավանդական սուվլակի համտեսելու կամ հուշանվերներ գնելու համար։

19:30 – Տրանսֆեր դեպի Աթենքի միջազգային օդանավակայան (մեր անձնական տրանսպորտային միջոցով)

23:15 – Մեկնում Աթենքի օդանավակայանից դեպի Երևան (Sky Express)

Սեպտեմբերի 2, 02:50 – Ժամանում Երևան (Զվարթնոց օդանավակայան)։

  • Երկկողմանի ավիատոմսեր – Երևան ⇄ Աթենք (Sky Express)

  • Ուղեբեռ – 20 կգ հիմնական և ձեռքի պայուսակ

  • Հյուրանոցի կացություն Աթենքում – 1 գիշեր նախաճաշով (նավ բարձրանալուց առաջ)

  • Զբոսաշրջային հարկեր Աթենքի հյուրանոցում

  • MSC Sinfonia հանրանավում կացություն – 7 գիշեր

  • All Inclusive սնունդ – Նավի վրա շուրջօրյա սնունդ (բացի ալկոհոլային խմիչքներից)

  • Նավահանգստի տուրքեր և սպասարկման վճարներ (Service Charge)

  • Բոլոր էքսկուրսիաները իրականացվելու են  լիցենզավորված ռուսախոս տեղաբնակ գիդերի կողմից.

    • Աթենք (Հունաստան)

    • Կատակոլոն / Օլիմպիա (Հունաստան)

    • Կեֆալոնիա կղզի (Հունաստան)

    • Կորֆու կղզի (Հունաստան)

    • Բարի և Ալբերոբելլո (Իտալիա)

    • Սանտորինի կղզի (Հունաստան)

  • Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները ըստ ծրագրի

  • Բոլոր տրանսֆերները բարձրակարգ տրանսպորտային միջոցներով

  • Վիզայի աջակցություն և փաստաթղթերի պատրաստում

  • Բարի գալուստի ընթրիք Աթենքում
  • Առողջական ապահովագրություն

  • Աուդիոսարքավորումների տրամադրում էքսկուրսիաների ժամանակ

  • Թեյավճարներ բոլոր վարորդներին և գիդերին

  • Հայ խմբի ղեկավարի ուղեկցություն և աջակցություն ամբողջ տուրի ընթացքում

  • Վիզայի վճարում վիզաների կենտրոնում – 32․000 դրամ,վճարվում է տեղում
  • Վիզայի օրվա ամրագրում-20․000 դրամ
  • Ակրոպոլիսի մուտքավճարները ՝ անձը 30 եվրո (ըստ ցանկության)
  • Հնագիտական թանգարանի մուտքավճար 20 եվրո
  • Խմիչքներ
  • Ինտերնետ նավում
Բնակության տեսակ՝ Երկտեղանոց Մեկտեղանոց
Ներքին կայուտա € 1950 €  2500
Պատուհանով կայուտա € 2050
Պատշգամբով կայուտա €  2310

 

Արժեքը նախատեսված է մեկ անձի համար։

Բոլոր կայուտաները հագեցած են ունիվերսալ Double/Twin մահճակալով։

                           

International Atene Hotel 4★

Գտնվելու վայրը: Մի քանի քայլ հեռավորության վրա Աթենքի կենտրոնական մետրոյի կայարանից, Աթենքի սրտում։

Հեռավորությունը տեսարժան վայրերից:

  • 10-15 րոպե մետրոյով/տաքսիով հռչակավոր Ակրոպոլիսից և Պարթենոն տաճարից

  • Մի քանի րոպեի հեռավորություն Սինտագմա (Syntagma) գլխավոր հրապարակից

  • Կարճ քայլքի հեռավորություն պատմական և կոլորիտային Պլակա թաղամասից

  • Շրջակայքում՝ բազմաթիվ ավանդական հունական տավերնաներ, սրճարաններ և խանութներ

Հյուրանոցի հարմարություններ:

  • Ժամանակակից սենյակներ՝ նորաոճ և մինիմալիստական դիզայնով

  • 24-ժամյա ընդունարան՝ պրոֆեսիոնալ և բազմալեզու անձնակազմով

  • Անվճար High-Speed Wi-Fi ամբողջ տարածքում և սենյակներում

  • Ուղեբեռի պահպանման անվճար սենյակ (Check-out-ից հետո)

  • Հարուստ շվեդական սեղան (Buffet) նախաճաշի համար՝ հունական թարմ մթերքներով

  • Lobby Bar՝ նախասրահում սուրճի և էկզոտիկ կոկտեյլների համար

  • Հարմարություններ սահմանափակ հնարավորություններով հյուրերի համար

Սենյակի հարմարություններ:

  • Անձնական ժամանցակից լոգարան՝ բոլոր հիգիենայի պարագաներով և սրբիչներով

  • Հարթ էկրանով Smart TV՝ արբանյակային ալիքներով

  • Օրթոպեդիկ բարձրորակ ներքնակներ և անկողնային պարագաներ

  • Անվճար սեյֆ և մինի-սառնարան

  • Թեյ և սուրճ պատրաստելու հավաքածու

  • Գրասեղան

  • Մազահարդարիչ (Ֆեն)

  • Անհատական օդորակիչ (Կոնդիցիոներ) և ջեռուցման համակարգ

Բնակեցում/Ելք:

  • Բնակեցում (Check-in)՝ 14:00-ից

  • Ելք (Check-out)՝ մինչև 12:00

                     

MSC Sinfonia հանրանավը, որն իր անունը ստացել է եվրոպական մեծագույն կոմպոզիտորների ոգեշնչող ստեղծագործությունների պատվին, իր մեջ ներառում է հմայիչ ծովային ճամփորդությունների կախարդական սիմֆոնիան՝ հիմնված անթերի հարմարավետության, նրբաճաշակ ոճի, ժամանցի հարստության, նրբահամ խոհանոցի և անկաշկանդ ու ջերմ մթնոլորտի վրա։ Նավը տպավորում է իր էլեգանտ ինտերիերով, անգերազանցելի իտալական դիզայնով, հարմարավետ կայուտներով, տեխնիկական նորություններով, ժամանակակից ճարտարապետությամբ և բազմազան ու հիանալի մշակված ենթակառուցվածքներով։

🍽 Ռեստորաններ և Գաստրոնոմիա

Նավի վրա գործում է բարձրակարգ սննդի համակարգ (All Inclusive), որն առաջարկում է համային մեծ ընտրանի․

  • Հիմնական ռեստորան (Main Restaurant) – Նրբաճաշակ ընթրիքներ (A la Carte)՝ փոփոխվող մենյուով և բարձրակարգ սպասարկմամբ։

  • Շվեդական սեղան ռեստորան (Buffet Restaurant) – Ամբողջօրյա թարմ սնունդ, միջազգային խոհանոցի հարուստ ընտրանի, պիցցաներ և աղանդեր։

                      

🍹 Բարեր և Լաունջներ

Նավի վրա գործում են բազմաթիվ թեմատիկ բարեր և սրահներ, որտեղ երեկոները զարդարում է կենդանի երաժշտությունը․

  • Կոկտեյլ-բար – Էկզոտիկ և դասական խմիչքների լայն ընտրանի։

  • Բացօթյա բար լողավազանի մոտ – Թարմացնող ըմպելիքներ հենց արևկողության տարածքում։

  • Պիանո-բար – Մեղմ երաժշտություն և հանգիստ մթնոլորտ երեկոյան հանգստի համար։

  • Անգլիական / Իռլանդական պաբ – Գարեջրի հարուստ տեսականի և ավանդական փաբային շունչ։

  • Բար-մորոժենի (Gelateria) – Իսկական իտալական պաղպաղակ և քաղցրավենիք։

  • Կոֆե-բար – Անուշաբույր իտալական էսպրեսո, կապուչինո և թարմ թխվածքներ։

🎭 Ժամանց և Զվարճություններ

Համաշխարհային մակարդակի ժամանցային ծրագրեր՝ նախատեսված յուրաքանչյուր հյուրի համար․

  • Բարձր տեխնոլոգիական թատրոն – Ամեն երեկո վառ ու հոյակապ շոուներ, երաժշտական և ակրոբատիկ ներկայացումներ։

  • Խաղատուն (Casino) – Լրիվ սպասարկմամբ սլոտ-մեքենաներ և սեղանի խաղեր։

  • Դիսկոտեկ / Գիշերային ակումբ – Ֆուտուրիստական պարահրապարակ և DJ ելույթներ մինչև լուսաբաց։

  • Ինտերակտիվ խաղահրապարակներ երեխաների համար – Ժամանցային-խաղային համալիր՝ ստեղծված հանրահայտ Chicco, LEGO® և Namco® բրենդների հետ համագործակցությամբ։

  • Խանութների զոնա (Duty-Free) – Բրենդային հագուստի, օծանելիքի և հուշանվերների բուտիկներ։

  • Գրադարան – Հարմարավետ անկյուն՝ իրական письменный սեղաններով։

  • Լուսանկարների պատկերասրահ – Պրոֆեսիոնալ լուսանկարչական ծառայություններ։

  • Տեսախաղերի սենյակ – Ժամանակակից վիրտուալ խաղերի տարածք։

                       

🧘‍♀️ Սպա, Առողջություն և Ակտիվ Հանգիստ

Առողջ ապրելակերպի և լիցքաթափման կատարյալ ենթակառուցվածքներ․

  • MSC Aurea Spa – Բալիական շքեղ սպա կենտրոն, թերապևտիկ սենյակներ և ջերմային զոնա։

  • Տրենաժորնի զալ և Սպորտային կենտրոն – Ժամանակակից մարզասարքեր՝ ծովի պանորամային տեսարանով։

  • Սպորտային հրապարակ – Բազմաֆունկցիոնալ տարածք ակտիվ խաղերի համար։

  • Մինի-գոլֆ և Գոլֆ-սիմուլյատոր – Նորագույն սիմուլյատոր՝ փորձառու հրահանգիչների հետ մարզվելու հնարավորությամբ։

  • Բեգովայա դորոժկա – Վազքուղի բաց երկնքի տակ՝ նավի վերին տախտակամածին։

  • Վարսավիրանոց և Բարբեր-շոփ – Խնամքի և գեղեցկության ծառայություններ տղամարդկանց և կանանց համար։

  • Շաֆլբորդ, Սոլյարիում և տախտակամածներ – Արևկողության և հանգստի ընդարձակ գոտիներ։

                       

🏊‍♂️ Լողավազաններ և Ջրային զվարճանքներ

  • Գլխավոր լողավազան – Բացօթյա մեծ լողավազաններ և հիդրոմերսման ջակուզիներ։

  • Top էքսկլյուզիվ պրիվատ զոնա – Առանձնացված, հանգիստ տարածք загорать անելու համար։

  • Ակվապարկ / Սփրեյ-պարկ (Doremi Spray Park) – Իսկրոմյոտնի ջրային ատրակցիոններ, ցողացիրներ և ջրային թնդանոթներ երեխաների համար։

                    

💼 Բիզնես և Կոնֆերանսներ

  • Բիզնես-կենտրոն / Կոնֆերանս-դահլիճներ – Ժամանակակից սարքավորումներով հագեցած տարածքներ գործնական հանդիպումների համար։

                      

🛏 Կայուտների հարմարությունները (Բոլոր կայուտներում)

Յուրաքանչյուր կայուտ նախագծված է առավելագույն հարմարավետություն ապահովելու համար․

  • Սեփական վաննայա սենյակ

  • Ինտերակտիվ հեռուստատեսություն (ՏՎ)

  • Հեռախոս և Ֆեն

  • Սեյֆ և Մինի-բար

  • Օդորակիչ (Կոնդիցիոներ)

  • Անլար Ինտերնետ (Wi-Fi) – հասանելի է հավելյալ վճարով

⚓ Սպասարկում և Սերվիս նավի վրա

  • Ինֆորմացիոն օֆիս / Ընդունարան (24/7)

  • Շուրջօրյա սպասարկում կայուտում (Room Service)

  • Լվացքատուն / Քիմմաքրում

  • Բժշկական կետ / Մեդպունկտ

MSC Sinfonia-ն նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր ուղևոր զգա եվրոպական արիստոկրատիայի շունչը, բայց միևնույն ժամանակ գտնվի տնային ջերմության մեջ։ Նավի կամերային չափսերը թույլ են տալիս խուսափել մեծ կուտակումներից՝ դարձնելով ձեր հանգիստն ավելի անհատականացված, իսկ ծառայությունների հստակ ու մշակված համակարգը երաշխավորում է անմոռանալի ու անհոգ ճամփորդություն Միջերկրական ծովով։

Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ 50%-ի չափով։

Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։

Ամրագրումը կարող եք կատարել, մեր բոլոր գործընկեր տուրիստական ընկերություններից։

Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդությունում, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։

    Անձանց քանակ