Girly trip to Amalfi coast / Խմբային տուր միայն աղջիկներով

€1050
1
Գնեք տուրիստական գործակալությունից
Դուք կարող եք ամրագրել ձեր տեղը մեր գործընկեր տուրիստական ​​գործակալությունների միջոցով
2
Կատարաման երաշխիք
Երաշխավորված, կազմակերպված և անվտանգ ճամփորդություն:
Խմբի ղեկավար
Փորձառու խմբի ղեկավարը կուղեկցի խմբին ամբողջ ուղևորության ընթացքում
Խմբի չափ
10-20
Տուրը նախատեսված է միայն աղջիկների / կանանց համար։
Արժեք
€1050
Հասանելի են մի քանի կացության տարբերակներ։
Սկիզբ
01.06.2026
Ավարտ
05.06.2026
Տևողություն
5 oր 4 գիշեր
Երթուղի
Երեվան, Բարի, Սալերնո, Կապրի, Պոզիտանո, Ամալֆի, Նեապոլ, Երեվան

Շրջագայության մասին

La Dolce Vita / 👯‍♀️ GIRLS ONLY! 

Աղջիկնե՛ր,
ժամանակն է թողնել ամեն ինչ ու մեկնել հեքիաթային Իտալիայի Ամալֆի ափ։
Պատկերացրեք՝ առավոտյան խմում ենք իտալական կապուչինո Ամալֆիում, ցերեկը լողում ենք Կապրիի փիրուզագույն ջրերում,
իսկ երեկոյան Պոզիտանոյում վայելում ենք Aperol Spritz ու քննարկում ամեն ինչ։

Տևողությունը: 5 գիշեր (հունիսից սկսած ամեն  ամիս)
01.06-05.06
29.06-0306
27.07-31.07
24.08-28.08
26.10-30.10
Երթուղի: Երեվան → Բարի → Պոլինյանո ա Մարե → Մոնոպոլի → Ալբերոբելո -→ Մատերա Սալերնո → Կապրի → Պոզիտանո → Ամալֆի → Նեապոլ → Երեվան


Ի՞նչ է ձեզ սպասվում.

  • Dinner Goals. Ընթրելու ենք հսկա լիմոնի ծառերի տակ՝ աշխարհի ամենաինստագրամյան ռեստորաններից մեկում։
  • Capri Vibes. Նավարկելու ենք դեպի Կապրի, որտեղ մեզ սպասում են լազուր ջրեր ու իտալական շքեղություն։
  • Positano Aesthetic. Հագնելու ենք մեր ամենասիրուն զգեստները, ուտելու ենք ջելատո ու անելու ենք հազարավոր նկարներ Պոզիտանոյի գունավոր տնակների ֆոնին։
  • Pasta & Prosecco. Վայելելու ենք իսկական Gnocchi alla Sorrentina ու երեկոյան թեթև պրոսեկո՝ մայրամուտի ներքո։

Տեղերը սահմանափակ են (մինչև 20 հոգի)։


Ինչո՞ւ գալ մեզ հետ.

  •  Լինելու ենք միայն աղջիկներով՝ անկեղծ ու հավես մթնոլորտում։
  • Ոչ մի հոգնեցնող վազք. վայելելու ենք ամեն րոպեն։
  • Նկարվելու ենք ամենասիրուն լոկացիաներում՝ ձեր Instagram-ի համար։
  • Համտեսելու ենք լավագույն պիցցաները, ջելատոն ու ծովամթերքը։

10:40 – Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում

04։05 – Մեկնում Երևանից (տևողությունը՝ մոտ 3 ժամ 45 րոպե)

05։50 – Ժամանում Բարիի օդանավակայան (Իտալիա)

07:00 VIP Transfer & Start: Մասնավոր տրանսֆեր  և տուրի մեկնարկ։ Սկսում ենք մեր հագեցած և տպավորիչ ճամփորդությունը Ապուլիայի ամենագեղեցիկ քաղաքներով․  Պոլինյանո ա Մարե, Մոնոպոլի,Ալբերոբելո, Մատերա։

08:00 – 10:30 | Պոլինյանո ա Մարե (Polignano a Mare)  Սա Ապուլիայի ամենաֆոտոգենիկ քաղաքն է՝ ժայռերի վրա։ Տեսնում ենք հայտնի Lama Monachile լողափը և վայելում ենք ծովի անհավանական կապույտը ժայռերի բարձրությունից։

09։00 | Գաստրո-դադար: Փորձում ենք հայտնի “Caffè Speciale”-ն։

08:00 – 10:30 |Մոնոպոլի (Monopoli)։ Կոլորիտային հին նավահանգիստը՝ կապույտ նավակներով, և սպիտակ փողոցները։ Իդեալական վայր է թեթև լանչի և էսթետիկ նկարների համար։

13:45 – 16:00| Ալբերոբելո (Alberobello)։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն հանդիսացող Trulli տնակները։ Սա նման է հեքիաթային քաղաքի՝ սպիտակ, սրածայր տանիքներով տնակներով։ Զբոսանք Rione Monti թաղամասում։

17:30 | Մատերա (Matera)  Ժամանում և Check-in: Տեղավորում Cave del Sole հյուրանոցում (կամ նմանատիպ)։

20։00 | Երեկո: Զբոսանք միստիկական Sassi di Matera-ով (քարանձավային քաղաք)։ Երբ լույսերը միանում են, Մատերան վերածվում է կենդանի աստվածաշնչյան պատկերի։

  Ընթրիք: Ռեստորան քարանձավի մեջ՝ վայելելու տեղական Lucanian խոհանոցը։

Գիշերակաց հյուրանոցում

       

11:00 | Մեկնում: Տրանսֆեր դեպի Սալերնո (մոտ 2.5 ժամ)։

14:30 | Տեղավորում հյուրանոցում՝ Hotel Montestella  4★ (կամ նմանատիպ)

15:00 | Մեկնում դեպի Ամալֆի  արագընթաց նավով։

Ի՞նչ ենք տեսնելու

Duomo di Amalfi: Սուրբ Անդրեասի տաճարը։ Բարձրացեք 62 աստիճաններով՝ լավագույն լուսանկարի համար։

Museo della Carta (Թղթի թանգարան): Ամալֆին հայտնի է իր ձեռագործ թղթով։ Շատ հետաքրքիր ու ինտերակտիվ վայր է։

Atrani: Ամալֆիից ընդամենը 10 րոպե քայլելու հեռավորության վրա գտնվող փոքրիկ քաղաք, որն Իտալիայի ամենափոքր համայնքն է և շատ «կինոյի» տեսք ունի։

Ազատ ժամանակ

18:00 | Վերադարձ  Սալերնո և ազատ երեկո։

🍴 Ռեստորան:“Lo Sfizio” (Կապրի քաղաքից դեպի Villa Jovis տանող ճանապարհին): Այստեղ նրանց «Pollo allo spiedo»-ն և պիցցաները հայտնի են և համեղ։
Գիշերակաց հյուրանոցում։

             

Նախաճաշ

10:00 – Ելք հյուրանոցից

10:40 | Քայլարշավ Սալերնոյում. 7-10 րոպե մինչև Piazza della Concordia նավահանգիստ։

11:40 | Մեկնում դեպի Կապրի արագընթաց նավով։ Ժամի ընտրությունը թույլ է տալիս խուսափել առավոտյան մեծ հերթերից։

13:00 – 16:30 | Կապրիի բացահայտում. Ի՞նչ ենք տեսնելու․

Monte Solaro (Anacapri): Վերելակով (chairlift) բարձրանում եք ամպերից վեր։ Լավագույն 360° տեսարանը։

Villa San Michele: Առանձնատուն-թանգարան Անակապրիում՝ հրաշալի այգիներով և «Սֆինքսով», որը նայում է ծովին։

Giardini di Augusto: Օգոստոսի այգիները, որտեղից երևում են հայտնի Faraglioni ժայռերը։

Via Krupp: Ժայռերի արանքով անցնող ոլորապտույտ ճանապարհ (դիտակետից նկարվելու համար)։

Piazzetta di Capri: Կղզու գլխավոր հրապարակը՝ «աշխարհի հյուրասենյակը», որտեղ կարելի է սուրճ խմել ու մարդկանց դիտել։

Ազատ ժամանակ

17:30 | Վերադարձ  Սալերնո և ազատ երեկո։

🍴 Ռեստորան:“Lo Sfizio” (Կապրի քաղաքից դեպի Villa Jovis տանող ճանապարհին): Այստեղ նրանց «Pollo allo spiedo»-ն և պիցցաները հայտնի են և համեղ։
Գիշերակաց հյուրանոցում։

 

               

09:00 Նախաճաշ

10:00 – Ելք հյուրանոցից

10:30 | Ծովային ուղևորություն  Սալերնոյից դեպի Պոզիտանո։ Սա լավագույն միջոցն է տեսնելու ափի գեղեցկությունը։

11:00 – 18:00 | Ի՞նչ ենք տեսնելու․

Spiaggia Grande: Գլխավոր լողափը։ Այստեղից է արվում Պոզիտանոյի այն ամենահայտնի նկարը, որտեղ տները սարի վրա են։

Chiesa di Santa Maria Assunta: Եկեղեցի՝ ոսկեզօծ գմբեթով, որը երևում է քաղաքի ցանկացած կետից։

Via Pasitea: Գլխավոր զբոսաշրջային փողոցը՝ լի արտ-գալերեաներով և կերամիկայի խանութներով։

Fornillo Beach: Ավելի հանգիստ ու քիչ տուրիստական լողափ, որտեղ տանում է գեղեցիկ ծովափնյա արահետը։

Franco’s Bar (դիտակետ): Մտնելը պարտադիր չէ, բայց դիմացի հարթակից բացվում է քաղաքի ամենաշքեղ տեսարանը մայրամուտին։

Ազատ ժամանակ։

  18:30 | Վերադարձ  Սալերնո նավով։

🍴 Ռեստորան:“Laterna Azzurra” կամ “Saraceno d’Oro”: Այստեղ մատուցում են հիանալի լիմոնով պաստա (Pasta al Limone):
Գիշերակաց հյուրանոցում։

       Գիշերային տրանսֆեր: 01:35 | Մասնավոր տրանսֆեր դեպի Նեապոլի օդանավակայան

03:15 – Ժամանում օդանավակայան

06:00 | Թռիչք Նեապոլից  դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան

20:55 – Ժամանում Երևան

Ինչ է ներառված արժեքի մեջ
  • Երկկողմանի VIP տրանսֆեր օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ, անհատական տրանսֆեր Բարիի 4 քաղաքներ
  • Բոլոր ծովային տրանսպորտային ծախսերը.
  • 4* հյուրանոց՝ քաղաքի կենտրոնում
  • Զբոսավարի ծառայություն՝ ողջ տուրի ընթացքում
  • Տուրի ամբողջական ուղեկցում և լոգիստիկա
  • Էսթետիկ և ինստագրամյան լավագույն վայրերի ուղեցույց և  նկարահանումներ
  Արժեքը չի ներառում.
  • Երկկողմանի ավիատոմս
  • Ճաշ և ընթրիք
  • Դեսպանատան օրվա ամրագրում
 

Մոռացեք կազմակերպչական հարցերի մասին. մենք հոգացել ենք տրանսֆերների, լավագույն լոկացիաների և ձեր ժամանցի մասին։ Ձեզ մնում է միայն վերցնել ձեր ամենասիրուն զգեստները։

       

Hotel Cave Del Sole 4


Գտնվելու վայրը․ Cave del Sole հյուրանոցը գտնվում է Մուրջա Մատերանա բնական պարկի անձեռնակերտ բնապատկերների գրկում՝ Մատերայի պատմական կենտրոնից ոչ հեռու։ Հյուրերին առաջարկվում են հարմարավետ սենյակներ՝ առանձին լոգասենյակով, անվճար Wi-Fi կապով, օդորակիչով և հարթ էկրանով հեռուստացույցով։

Հյուրանոցի հարմարություններ:

  • 24-ժամյա ընդունարան՝ բազմալեզու անձնակազմով
  • Անվճար Wi-Fi ամբողջ տարածքում
  • Ուղեբեռի պահեստ
  • Շվեդական սեղան նախաճաշի համար (լրացուցիչ վճարով)

Սենյակի հարմարություններ:

  • Անձնական լոգարան՝ բիդեով և ցնցուղով
  • 40 դյույմ Smart TV՝ անվճար Sky ալիքներով և Chromecast սարքով
  • Memory Foam մահճակալ՝ իտալական արտադրության
  • Գրասեղան և սեյֆ
  • Օդորակիչ

Բնակեցում/Ելք:

  • Բնակեցում՝ 14:00-ից
  • Ելք՝ մինչև 11:00

Hotel Montestella  4


Գտնվելու վայրը․ գտնվում է Սալերնո քաղաքի գլխավոր փողոցում՝ Corso Vittorio Emanuele հետիոտնային գոտում, երկաթուղային կայարանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա: Այս ընտանեկան հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է օդորակիչով և անվճար Wi-Fi կապով համալրված հարմարավետ սենյակներ:

Հյուրանոցի հարմարություններ:

  • 24-ժամյա ընդունարան՝ բազմալեզու անձնակազմով
  • Անվճար Wi-Fi ամբողջ տարածքում
  • Ուղեբեռի պահեստ
  • Շվեդական սեղան նախաճաշի համար (լրացուցիչ վճարով)

Սենյակի հարմարություններ:

  • Անձնական լոգարան՝ բիդեով և ցնցուղով
  • 40 դյույմ Smart TV՝ անվճար Sky ալիքներով և Chromecast սարքով
  • Memory Foam մահճակալ՝ իտալական արտադրության
  • Գրասեղան և սեյֆ
  • Օդորակիչ

Բնակեցում/Ելք:

  • Բնակեցում՝ 14:00-ից
  • Ելք՝ մինչև 11:00

Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ 50%-ի չափով։

Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։

Ամրագրումը կարող եք կատարել բոլոր մեր գործընկեր տուրիստական ընկերություններից։

Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։

    Անձանց քանակ