Իսկ դու գիտե՞ս, թե ինչպես և երբ են Թաիլանդում նշում Նոր տարին։
Այս տարի մենք խմբով կմասնակցենք աշխարհի ամենամեծ ջրային փառատոնին՝ Songkran-ին
Ուրախություն, երաժշտություն ու աննկարագրելի մթնոլորտ՝ հենց Բանգկոկի սրտում։
Եվ հենց այնտեղից կսկսվի մեր անմոռանալի ճանապարհորդությունը՝ 5 երկրներով ✈️
🗺️ Երթուղին՝ Բանգկոկ → Սինգապուր → Բալի → Կուալա Լումպուր → Դուբայ → Շարջա
Ճամփորդություն, որը կմնա հիշողության մեջ ամբողջ կյանքում:
17։25 – մեկնում Երևանից
Տևողությունը՝ 2 ժ․ 55 ր․
03։40 – ժամանում Շարջա (ԱՄԷ)
Տրանզիտ՝ 4 ժ․ 25 ր․
00։45 – մեկնում Շարջայից
Տևողությունը՝ 6 ժ․ 35 ր․
10։20 – ժամանում Բանգկոկ (Թաիլանդի մայրաքաղաք)
Տրանսֆեր դեպի քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոց
Խխմիչքների հյուրասիրություն, ծանոթացում խմբի մասնակիցների հետ
14։00-15։00 – բնակեցում Maitria Mode Sukhumvit 15 Bangkok — A Chatrium Collection 4* հյուրանոցում (3 գիշեր, սնունդը՝ նախաճաշ)
Ամանորյա տոնակատարություն ամբողջ քաղաքով (Songkran Festival) (Ապրիլի 13-15)
Ազատ երեկո
Գիշերակաց հյուրանոցում
Պատկերացրու մի քաղաք, որտեղ բոլոր փողոցները վերածվում են տոնական բեմի, մարդիկ՝ մի մեծ ընտանիքի, իսկ ջուրը՝ ուրախության, մաքրության ու նոր սկիզբի խորհրդանիշի:
Songkran-ը Թաիլանդի Նոր տարին է, բայց իրականում՝ շատ ավելին, քան պարզապես տոն։ Դա զգացողություն է։ Դա էներգիա է։ Դա երեք օր շարունակվող անսահման ուրախություն, երաժշտություն, պար, ժպիտներ և ջրային «պայքարներ», որոնք միավորում են հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհից:
Ամեն ջրի կաթիլ այստեղ լցված է երջանկությամբ․
✔ ջուրը մաքրում է հին հոգսերը
✔ բերում է նոր հաջողություն
✔ ու սկսում նոր տարին դրական էմոցիաներով
Փառատոնի օրերին Բանգկոկը և Թաիլանդի այլ քաղաքներ ապրում են 24/7 ռիթմով՝ DJ-ներ, բացօթյա փարթիներ, ավանդական արարողություններ, փողոցային սնունդ և այն մթնոլորտը, որը պարզապես անհնար է նկարագրել բառերով։ Դա պետք է ապրել!
Songkran Festival — այն տոնն է, որը
✔ փոխում է տրամադրությունդ
✔ լիցքավորում է ամբողջ տարվա համար
✔ և դառնում կյանքի ամենահիշվող ճանապարհորդություններից մեկը
Եթե կյանքում կա մի փառատոն, որը պետք է տեսնել գոնե մեկ անգամ — դա հենց Songkran-ն է։
Նախաճաշ
10։00 — Էքսկուրսիա Բանգկոկի տեսարժան վայրերով․ (մոտ 8 ժամ)
Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք
Վերադարձ հյուրանոց
Ազատ երեկո
Գիշերակաց
Նախաճաշ
Այս օրը մենք շարունակում ենք տոնել Songkran-ը՝ Թաիլանդական Նոր տարին, որն ամբողջ երկիրը վերածում է մեկ մեծ տոնական հարթակի:
Քաղաքի փողոցները լցված են ջրային խաղերով, ծիծաղով, երաժշտությամբ և անհավանական էներգիայով։ Songkran-ի երրորդ օրը համարվում է ամենաուրախ և ամենակենդանի օրերից մեկը, երբ մարդիկ ամբողջ սրտով ներգրավվում են տոնական մթնոլորտի մեջ:
Ազատ օր
Գիշերակաց
Նախաճաշ
07։30 — Ելք հյուրանոցից
Տրանսֆեր դեպի Բանգկոկի օդանավակայան
10:55 — մեկնում Բանգկոկից
Տևողությունը՝ 2 ժ․ 30 ր․
14։25 — ժամանում Սինգապուր
Էքսկուրսիա Սինգապուրի տեսարժան վայրերով․ (մոտ 8 ժամ)
Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք
Սկսում ենք աշխարհում ամենամեծ աղբյուրից՝ Հարուստության շատրվան։ Այստեղ կարող ենք անցկացնել փոքրիկ բախտի ծիսակարգ՝ ըստ ֆեն—շուիի։
Ուղևորվում ենք դեպի հին Սինգապուրը՝ տեսնելու Սուրբ Անդրեասի տաճարը, Քաղաքային խորհրդի շենքը, և միթոսային Մերլայոնը՝ քաղաքային խորհրդանիշը։
Կզնոսնենք և լուսանկարներ կանենք հայտնի ծովափնյա գծում՝ Esplanade-ի տարածքում՝ հիանալով Marina Bay Sands-ի տեսարանով։
Շարունակում ենք դեպի շքեղ բուդդայական տաճարը, որն իր մեջ է պահում Բուդդայի ատամի մասունքը։
Այնուհետև կայցելենք Չինական թաղամաս՝ նեղ փողոցներով, պատմական տներով և գունեղ խանութներով։
Կայցելենք նաև մեր հպարտությունը Սինգապուրում՝ Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։
Երեկոյան կտեսնենք հսկա «գերծառերը»՝ ու կվայելենք կախարդական լուսային շոուն՝ կենդանի երաժշտությամբ: Իրական հեքիաթ՝ մեր աչքերի առաջ:
Տրանսֆեր դեպի հյուրանոց
22:00 — բնակեցում ibis budget Singapore Selegie 3* հյուրանոցում (1 գիշեր, սնունդը՝ նախաճաշ)
Ազատ երեկո
Գիշերակաց
Նախաճաշ
10։00 — Ելք հյուրանոցից
Տրանսֆեր դեպի Սինգապուրի օդանավակայան
Զբոսանք աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանում (Changi Airport)
13:45 — մեկնում Սինգապուրից
Տևողությունը՝ 2 ժ․ 50 ր․
14։25 — ժամանում Բալի (Ինդոնեզիա)
Տրանսֆեր դեպի հյուրանոց
Բնակեցում Բալիի լավագույն լողափին գտնվող (Nusa Dua) առաջին գիծ Ayodya Resort Bali 5* հյուրանոցում (5 գիշեր, սնունդը՝ նախաճաշ)
Ազատ երեկո
Գիշերակաց
Նախաճաշ
Այս օրը նվիրված է լիարժեք հանգստին և վայելքին՝ արև, սպիտակ ավազ, Հնդկական օվկիանոսի կապույտ ալիքներ և Բալիին հատուկ խաղաղ մթնոլորտ։ Ժամանակն է անջատվել առօրյայից, լիցքավորվել էներգիայով և պարզապես ապրել պահը՝ դրախտային միջավայրում:
Ազատ օր
Գիշերակաց
Նախաճաշ
09:00 — Էքսկուրսիա Բալիի տեսարժան վայրերով․ (մոտ 10 ժամ)
Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք
19:00 — Վերադարձ հյուրանոց
Ազատ երեկո
Գիշերակաց
Նախաճաշ
Ազատ օր
Հավելյալ էքսկուրսիա դեպի Նուսա Պենիդա կղզի՝ ըստ ցանկության 100$
Մենք կուղևորվեք դեպի Նուսա Պենիդայի ամենահայտնի բնական հրաշքները՝
Kelingking Beach,
Broken Beach,
Angel’s Billabong,
Crystal Bay։
Այս վայրերը հայտնի են իրենց գեղեցիկ ժայռերով, մաքուր կապույտ ջրով և հիասքանչ տեսարաններով, որոնք պարզապես հիացնում են։
19:00 — Վերադարձ հյուրանոց
Ազատ երեկո
Գիշերակաց
Նախաճաշ
Ազատ օր
Գիշերակաց
Նախաճաշ
10։00 — Ելք հյուրանոցից
Տրանսֆեր դեպի օդանավակայան
13:35 — մեկնում Բալիից
Տևողությունը՝ 3 ժ․ 15 ր․
16։50 — ժամանում Կուալա Լումպուր (Մալայզիա)
Տրանսֆեր դեպի հյուրանոց
Բնակեցում ibis Kuala Lumpur City Centre 4* հյուրանոցում (2 գիշեր, սնունդը՝ նախաճաշ)
Երեկոյան զբոսանք քաղաքի կենտրոնով դեպի Petronas Towers, խմբի ղեկավարի ուղեկցությամբ
Ազատ երեկո
Գիշերակաց
Նախաճաշ
09:00 — Էքսկուրսիա Կուալա Լումպուրի տեսարժան վայրերով․ (մոտ 8 ժամ)
Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք
18:00 — Վերադարձ հյուրանոց
Ազատ երեկո
Հրաժեշտի ընթրիք ռեստորանում
Գիշերակաց
Նախաճաշ
06։00 — Ելք հյուրանոցից
Տրանսֆեր դեպի օդանավակայան
13:35 — մեկնում Կուալա Լումպուրից
Տևողությունը՝ 7 ժ․ 10 ր․
14։25 — ժամանում Շարջա (ԱՄԷ)
09:00 — Էքսկուրսիա Դուբայի տեսարժան վայրերով․ (մոտ 5 ժամ)
Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք
Սկսում ենք մեր ճանապարհորդությունը Դուբայ քաղաքում, Դուբայ Ֆրեյմի պատվանդանի մոտ, որը գտնվում է քաղաքի անցյալի և ապագայի սահմանագծին։
Ֆոտոստոպ՝ Ապագայի թանգարանի (Museum of the Future) շենքի մոտ, որը համարվում է 21-րդ դարի ամենագեղեցիկ ճարտարապետական նախագծերից մեկը։
Այց Մադինաթ Ջումեյրա համալիր, որը հաճախ անվանում են «Դուբայյան Վենետիկ»։ Քայլարշավ Սուք Մադինաթ շուկայում՝ հայտնի Բուրջ Ալ Արաբ հյուրանոցի հարևանությամբ։
Այց Մադինաթ Ջումեյրա համալիր, որը հաճախ անվանում են «Դուբայյան Վենետիկ»։ Քայլարշավ Սուք Մադինաթ շուկայում՝ հայտնի Բուրջ Ալ Արաբ հյուրանոցի հարևանությամբ։
Ֆոտոստոպ՝ կղզու ալիքաբեկի վրա՝ հիասքանչ տեսարանով դեպի Դուբայ Մարինա և դիտակետային անիվը (Dubai Eye):
Ֆոտոստոպ Դուբայի Էմիրի պալատի հրապարակում։
Դուբայի շատրվաններ (Dubai Fountain) — ջրի, լույսի և երաժշտության կախարդական շոու:
Բուրջ Խալիֆա (Burj Khalifa) — աշխարհի ամենաբարձր շենքը, Դուբայի գլխավոր խորհրդանիշը
Դուբայ Մոլ (Dubai Mall) — աշխարհի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկը՝ գնումներ, ժամանց և տպավորիչ մթնոլորտ։
22։00 — Տրանսֆեր դեպի հյուրանոց
Բնակեցում Four Points by Sheraton Sharjah 5* հյուրանոցում (2 գիշեր, սնունդը՝ նախաճաշ)
Գիշերակաց
Նախաճաշ (լանչ բոքսերի ստացում)
05։30 — Ելք հյուրանոցից
Տրանսֆեր դեպի օդանավակայան
08։05 — մեկնում Շարջայից
Տևողությունը՝ 2 ժ․ 55 ր․
11։10 — ժամանում Երևան
Թաիլանդի մուտքի վիզա – 2000 բատ (~65 ԱՄՆ դոլար)
(վճարվում է տեղում՝ Թաիլանդի օդանավակայանում)
Բալիի մուտքի վիզա — 35 ԱՄՆ դոլար (էլեկտրոնային)
1 անձի արժեքը երկտեղանի բնակեցման դեպքում – 2700$
1 անձի արժեքը մեկտեղանի բնակեցման դեպքում – 3400$
3 գիշեր (սնունդը՝ նախաճաշ)
1 գիշեր (սնունդը՝ նախաճաշ)
5 գիշեր (սնունդը՝ նախաճաշ)
2 գիշեր (սնունդը՝ նախաճաշ)
1 գիշեր (սնունդը՝ նախաճաշ)
Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝50%-ի չափով։
Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։
Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդությունում, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։