Պհուկետ – Սինգապուր – Կուալա Լումպուր

$2850
1
Գնեք տուրիստական գործակալությունից
Դուք կարող եք ամրագրել ձեր տեղը մեր գործընկեր տուրիստական ​​գործակալությունների միջոցով
2
Կատարաման երաշխիք
Երաշխավորված, կազմակերպված և անվտանգ ճամփորդություն:
Խմբի ղեկավար
Փորձառու խմբի ղեկավարը կուղեկցի խմբին ամբողջ ուղևորության ընթացքում
Խմբի չափ
20-30
Տարիք
5-75
Արժեք
$2850
Հասանելի են մի քանի կացության տարբերակներ։
Սկիզբ
13.11.2025
Ավարտ
24.11.2025
Տևողություն
12 oր 11 գիշեր
Երթուղի
Պհուկետ, Սինգապուր, Կուալա Լումպուր

Շրջագայության մասին

🌍Սա ճանապարհորդություն է, որը համատեղում է՝

☀️ Արև, ծով և տաք ավազ և էկզոտիկ կղզիներ
🌃 Գիշերային լույսեր ու ժամանակակից աշխարհ
🏯 Ասիական մշակույթ, տաճարներ ու էկզոտիկ շուկաներ
🍜 Հազար ու մի համ՝ փողոցային կերակուրից մինչև շքեղ ռեստորաններ
🎭Շոուներ, արկածներ և անմոռանալի տպավորություններ
📸 Լուսանկարներ, ժպիտներ ու հիշողություններ ողջ կյանքի համար


👉Միացիր մեր խմբին այս հեքիաթային ճամփորդությանը մասնակցելու համար՝ տեղերը սահմանափակ են

05:00 — Հանդիպում Երևանի կենտրոնում

Տրանսֆեր դեպի Թբիլիսիի օդանավակայան՝ մեր հարմարավետ անձնական ավտոբուսով

Տևողությունը՝ մոտ 6 ժամ

11:00 — 12:00 — Ժամանում Թբիլիսիի օդանավակայան

14:55 — Թռիչք Թբիլիսից դեպի Դոհա

Տևողությունը՝ 3 ժամ 10 րոպե

17:05 — Ժամանում Դոհայի օդանավակայան

Տրանզիտ՝ 3 ժամ 20 րոպե

20:05 — Թռիչք Դոհայից դեպի Պհուկետ (Թաիլանդ)

Տևողությունը՝ 6 ժամ 25 րոպե

06:50 — ժամանում ենք տաք ու արևոտ Պհուկետ

08:30 — տրանսֆեր դեպի հյուրանոց (15 կմ, մոտ 30 րոպե)

09:00 — ժամանում հյուրանոց

Ուղեբեռների բեռնաթափում, հանդերձարանների տրամադրում (սենյակները հասանելի կլինեն ժամը 14:00-ից)

Ազատ ժամանակ՝ հանգստանում ենք գեղեցիկ լողափին, վայելում ծովի մեղմ շունչը և արևը

14:00 — բնակեցում Kora Beach Resort Phuket 5 հյուրանոցում

Kora Beach Resort Phuket 5

Գեղեցիկ ժամանակակից հանգստավայր Պհուկետի արևմտյան ափին

  •  ՏեղանքՀյուրանոցը գտնվում է Բանգ Թաո հայտնի լողափի առաջին գծում՝ նուրբ ավազով, հանգիստ ջրերով և արևադարձային բնությամբ շրջապատված։
  • ՀարմարություններՆորակառույց, բարձրակարգ հյուրանոց՝ ընդարձակ կանաչ տարածքով, արևադարձային այգիներով, մեծ բացօթյա լողավազանով և արևային տեռասներով։
  • Ճաշարաններ և հանգիստՀյուրերին սպասարկում են ռեստորան թարմ ծովամթերքով, բար՝ էկզոտիկ կոկտեյլներով, ինչպես նաև սպա կենտրոն՝ լիարժեք հանգստի և վերականգնման համար։
  • Հարմար տեղափոխությունՀյուրանոցը ամեն օր տրամադրում է անվճար Shuttle Bus դեպի Porto de Phuket առևտրի կենտրոն (մոտ 15 րոպե մեկ ուղղությամբ)։
  • Ում համար է հարմարԿատարյալ է ինչպես զույգերի համար ռոմանտիկ հանգստի, այնպես էլ ընտանիքների՝ երեխաներով։
  • ԱռավելությունՀյուրանոցը համատեղում է ժամանակակից հարմարավետությունը և հանգիստ միջավայրը՝ ծովափին անմիջական հասանելիությամբ։

Ազատ ժամանակ

18:00 — մայրամուտի դիմավորում մեր հյուրանոցի տանիքի գեղեցիկ Kora Beach Sky Lounge-ում

Խմիչքների հյուրասիրություն, ծանոթացում խմբի մասնակիցների հետ՝ նախաշեմին հետաքրքիր և անմոռանալի ճանապարհորդության

Ազատ երեկո

Գիշերակաց

  Նախաճաշ հյուրանոցում

 09։00 –  Ճանաչողական էքսկուրսիա Պհուկետի տեսարժան վայրերով

ՊհուկետԹաիլանդի ամենամեծ կղզին է՝ տեղակայված Անդամանյան ծովում

Այն հայտնի է իր գեղատեսիլ լողափերով, արևադարձային բնությամբ, բազմազան ժամանցով և մշակութային հարուստ ժառանգությամբ։

Պհուկետը առաջարկում է հանգիստ ամեն ճաշակի համար՝ ինչպես մեկուսացած հանգիստ՝ բնության գրկում, այնպես էլ ակտիվ հանգիստ՝ գիշերային կյանքով լի հանգստավայրերում։

09:00 — Մեկնում ենք հյուրանոցից մեր հարմարավետ ավտոբուսով։ Առջևում սպասվում է հետաքրքիր ու հագեցած օր՝ լի հիասքանչ տեսարաններով և նոր բացահայտումներով։

Առաջին կանգառը՝ «Windmill Hill Viewpoint» — հայտնի դիտակետ, որտեղից կբացվի հրաշք տեսարան դեպի կապուտակ անդամանդյան ծովը և շրջակայքի զարմանահրաշ լողափերը։

Շարունակում ենք դեպի «Վատ Չալոնգ» (Wat Chalong) տաճարային համալիր, որը Պհուկետի ամենահայտնի և մեծագույն բուդդայական սրբավայրն է։ Այստեղ կծանոթանանք տեղի հոգևոր մշակույթին, կայցելենք սրբազան սրահները և կհանգստանանք խաղաղ ու ներշնչող մթնոլորտում։

Այնուհետև կայցելենք «Օձերի ֆերմա» (Snake farm), որտեղ ամենախիզախները հնարավորություն կունենան դիտել տպավորիչ շոու կոբրաների մասնակցությամբ, լուսանկարվել էկզոտիկ օձերի հետ, իսկ ցանկության դեպքում՝ նույնիսկ համտեսել օձի արյուն՝ գիդի բացատրությամբ, թե ինչի համար է այն օգտագործվում

«Պհուկետի Հին Քաղաքում»  մեզ կսպասեն չինապորտուգալական ճարտարապետությամբ գունեղ շենքեր, նեղ փողոցներ և յուրահատուկ մթնոլորտ։ Միասին կզգանք անցյալի շունչը ու կբացահայտենք քաղաքային կյանքը

Հաջորդ կանգառը՝ Rang Hill Viewpoint — կբացվի տեսարան դեպի ամբողջ Պհուկետը։ Այստեղ նաև կհանդիպենք ազատ ապրող կապիկներին

Օրվա վերջում կայցելենք սրճարան, որտեղ ջրաշուշաններով լճակի կողքին կվայելենք հանգիստը, կարող ենք ճաշել և լուսանկարվել այս հեքիաթային միջավայրում

17:00 — Վերադարձ հյուրանոց

Ազատ ժամանակ և գիշերակաց

Օրվա առաջին կեսը՝ հանգիստ լողափին, արև, ծով և հաճելի մթնոլորտ

17:30 — տրանսֆեր դեպի Phuket FantaSea

18:00 — ժամանում և մուտք FantaSea, Թայլանդական կախարդական երեկո

Phuket FantaSea-ն պարզապես ներկայացում չէ, այլ ամբողջական թեմատիկ զվարճանքների պուրակ՝ հեքիաթային շոուներով, ավանդական արհեստներով և շքեղ ճաշկերույթով։
Այն բաժանվում է երեք մասերի՝ յուրաքանչյուրը իր կախարդանքով։

1) Փառատոնային գյուղ (Festival Village)

Այստեղ կարող եք զբոսնել գունագեղ ավանդական տաղավարներով, որտեղ
կտեսնեք՝

  • կաշվից փորագրված նկարներ,
  • օճառից պատրաստված օրխիդեաներ,
  • փայտե փղիկներ և ապակե արձանիկներ։

Փոքրիկ խանութներում կգտնեք թաիլանդական մետաքս, կաշվե իրեր, քարերով զարդեր ու հազվագյուտ հուշանվերներ։
Երեխաների համար՝ ատրակցիոններ, խաղային գոտիներ և փոքրիկ կենդանաբանական այգի՝ ալբինոս կենդանիներով, սողուններով և սպիտակ վագրերով։

2) Ոսկյա պալատ (Golden Palace / Golden Kinnaree Buffet Restaurant)

Հսկայական ռեստորան՝ մինչև 4 000 հյուրի համար՝ շվեդական սեղանի սկզբունքով։
Ճաշացանկը համադրում է եվրոպական համեղ ուտեստներ և թաիլանդական ազգային ուտեստների լավագույն տարբերակները։

Սրահը շքեղ է՝ ոսկեգույն արձաններով, փորագրված սյուներով և արքայական դահլիճի մթնոլորտով։

3) Քարե Փղերի պալատ (Palace of the Elephants)

Այստեղ անցկացվում է ամբողջ գունեղ շոուն։
Պալատը նման է հին քարե տաճարի՝ փղերի քանդակներով և ասիական դիցաբանության պատկերներով։

Շոուի սյուժեն՝ արքայազն Քամալի լեգենդը, ով սուրբ փղի օգնությամբ հաղթում է չար ոգիներին։
Տեսանելի են ավանդական պարեր, ակրոբատներ, ծաղրածուներ, իլյուզիոնիստներ, փղերի շոու և յուրահատուկ էֆեկտներ։
Ներկայացումը ընթանում է անգլերեն և թայերեն, բայց երաժշտությունը խոսում է զգացմունքների լեզվով։

22:30–23:00 – Տրանսֆեր դեպի հյուրանոց

Գիշերակաց

Նախաճաշ հյուրանոցում

Ազատ օր՝ հանգիստ լողափին

Վայելում ենք արևը, ծովի մեղմ շունչը և լիարժեք հանգիստը՝ մաքուր ավազի վրա։ Այս օրը ըստ մեր ծրագրի նախատեսված է լիցքաթափվելու համար։

Ցանկության դեպքում՝ մասնակցություն լրացուցիչ էքսկուրսիային՝ վաղ առավոտյան մեկնարկով.

Ավանդական էքսկուրսիա դեպի Khao Lak ազգային պարկ

Հեղինակային արկածային օր բնության գրկում՝ կենդանիների հետ շփում, ջունգլիների միջով զբոսանք և հանգիստ ջրվեժի մոտ։

Ծրագիր

  • ~06:00 — Մեկնում հյուրանոցից
  • Փղերով զբոսանք
  • Փղիկի զվարճալի շոու
  • Լող փղիկի հետ
  • Բամբուկե տափաստակներով նավարկություն գետի վրա
  • Ծովամթերքով համեղ լանչ
  • Ջրվեժի այցելություն և լող
  • Այց«Wat Suwan Kuha» քարանձավային տաճար, որտեղ բնակվում են կապիկներ

~16:00 — Վերադարձ հյուրանոց

Ազատ ժամանակ

Գիշերակաց

Նախաճաշ հյուրանոցում

Ազատ օր՝ հանգիստ լողափին — Վայելում ենք արևն ու ծովը

08:00–15:00 — Շոփինգ տուր (Ըստ ցանկության)

Շոփինգ տուրը ներառված է ուղևորության արժեքի մեջ, բայց ցանկացողները կարող են հանգստանալ լողափին և չմասնակցել։
Տեղացի գիդի ուղեկցությամբ կայցելենք Պհուկետի լավագույն խանութները՝ գտնելու լավագույն նվերները ձեզ ու ձեր հարազատներին։
Շրջագայության ընթացքում կտեսնենք՝

Բնական լատեքսի արտադրանքի կենտրոն

Օձերի ֆերմա և օձի բժշկության կենտրոն

Կեշյու ընկույզների վերամշակման գործարան

Մարգարիտի ֆերմա

Gems Gallery զարդերի կենտրոն

Գեղեցկության և առողջության կենտրոն

Դեղագործական և սննդային հավելումների կենտրոն՝ կետաձկան ենթամթերքների հիմքով

Գիշերակաց

  Նախաճաշ հյուրանոցում

Ծովային արկածներ ՊհիՊհի կղզիներում

Անմոռանալի օր՝ բացահայտելով ՊհիՊհի Դոն կղզի 

Կապիկների լողափ

Սնորգլինգի հրաշալի աշխարհը

Մայա Բեյ  — այստեղ նկարահանվել է հայտնի «The Beach» ֆիլմը Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ։

Պիլե լագունա

Վիկինգների քարանձավ 

և վերջում՝ Կայ կղզի՝ սպիտակ ավազ ու բյուրեղակն ջրերդրախտավայր հանգստի սիրահարների համար։

Ծրագրի ժամանակացույց

  • 09:00 – Հյուրանոցից տրանսֆեր դեպի նավամատույց
  • 10:00 – Թեթև ընդմիջում նավամատույցում և պատրաստվում ենք ծով դուրս գալուն
  • 11:30 – Հասնում ենք ՊհիՊհի Դոն կղզի , կայցելենք Կապիկների լողափը և սուզվենք ծովի թաքնված գանձերի մեջ
  • 13:00 – Համեղ ճաշ՝ շվեդական սեղան և ազատ ժամանակ՝ կղզու հրաշագեղ լողափերում լիցքաթափվելու համար
  • 14:30 – Մինչ նավով շրջենք Մայա Բեյում, Պիլի լագունայումև դիտենք Վիկինգների քարանձավը
  • 16:30 – Հանգստյան ժամեր Կայ կղզում՝ սպիտակ ավազ ու մաքուր ջրերով լողալու համար
  • 17:30 – Հետադարձ ուղեւորություն դեպի Պհուկետ
  • 18:00 – ժամանում նավամատույց և տրանսֆեր դեպի հյուրանոց

Ազատ ժամանակ

Գիշերակաց

  Նախաճաշհյուրանոցում

07:30 – Ելք հյուրանոցից

  Տրանսֆեր դեպի Պհուկետի օդանավակայան

 10:55 – Մեկնում Պհուկետից դեպի Սինգապուր

Տևողությունը՝ 1 ժամ 45 րոպե

13:40 – Ժամանում Սինգապուր

Սինգապուրգերժամանակակից, հիացմունքի արժանի և վառ քաղաքպետություն Արևելյան Ասիայում

Այն գտնվում է Մալաքքայի թերակղզու հարավային ծայրում և համարվում է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը 
Սինգապուրը հռչակված է իր արդյունավետ տնտեսությամբ, գլոբալ ընկերությունների կենտրոնով և բաց միջազգային շուկայով

Այստեղ You’ll feel safe — երկիրը առանձնանում է իր անվտանգությամբ, ծայրահեղ ցածր հանցագործության մակարդակով և խիստ օրենսդրությամբ

Մաքուր փողոցներ, կանաչ այգիներ, գերժամանակակից շենքեր ու կանոնապահ հասարակություն դարձնում են Սինգապուրը իդեալական օրինակ՝ ապագայի քաղաքների համար

Սինգապուրը ոչ միայն տեխնոլոգիական հրաշք է, այլ նաև մշակութային խաչմերուկ՝ ճապոնական, չինական, մալայզիական և հնդկական ազդեցություններով

Տրանսֆեր դեպի հյուրանոց (մոտ 30 րոպե)

Բնակեցում Hotel Mi Rochor 4

Hotel Mi Rochor 4ժամանակակից և հարմարավետ հյուրանոց Սինգապուրի կենտրոնում
Տեղակայված է մոտ Սինգապուրի արվեստի թանգարանին, մետրոյին և խանութներին։

  • Բացօթյա լողավազան 
  • Անվճար Wi-F
  • Սենյակներ օդորակիչով, հեռուստացույցով, սեյֆով և սեփական լոգասենյակով
  • Մաքուր և հարմար միջավայր

Հարմար է մեր խմբի համար թե՛ հանգստի, թե՛ ակտիվ օրակարգի դեպքում։

Ազատ ժամանակ

17:00 – Էքսկուրսիա «Սինգապուրի գիշերային լույսերը»

Ամենահետաքրքիրը մեկ գիշերում
Միասին կբացահայտենք Սինգապուրը գիշերով՝ զարմանալի, գունեղ ու հեքիաթային

Բարի գալուստ Սինգապուրի երեկոյան շրջայցին, որտեղ ամեն անկյուն լուսավորվում է նոր գույներով, իսկ քաղաքը սկսում է իր կախարդական կյանքը

Սկսում ենք շրջագայությունը դիտակետից, որտեղից կտեսնենք քաղաքի շքեղ երկնաքերերը և նույնիսկ Ինդոնեզիայի կղզիները:

Այնուհետև գնում ենք դեպի «Ծաղիկների Այգի»՝ քայլելու լողացող ծառերի կողքով։ Այցելում ենք Ծաղիկների Տունը և Ամպերի Անտառը՝ որտեղ բույսերն ապրում են մշտական գարնան մեջ

Կտեսնենք հսկա «գերծառերը»՝ ու կվայելենք կախարդական լուսային շոուն՝ կենդանի երաժշտությամբ: Իրական հեքիաթ՝ մեր աչքերի առաջ

Կանցնենք փայլուն ԴՆԹ կամուրջով ՝ ապշեցուցիչ ճարտարապետություն, լուսավորված գիշերային քաղաքում։

Իսկ վերջում մեզ սպասում է հիանալի լազերային շոու՝ Spectra Light & Water Show, որտեղ ջուրը, լույսը և երաժշտությունը միահյուսվում են հիասքանչ տեսարանի մեջ։

Տևողությունը՝ մոտ 4.5-5 ժամ

Վերադարձ հյուրանոց

Գիշերակաց

  Նախաճաշհյուրանոցում

10:00 – Ճանաչոքական Էքսկուրսիա Սինգապուրի Տեսարժան Վայրերով

Այս օրը սկսում ենք հանգիստ ու տպավորիչ զբոսանքով՝ որպեսզի ծանոթանանք Սինգապուրի պատմությանը, մշակույթին ու խորհրդանշաններին։

Սկսում ենք աշխարհում ամենամեծ աղբյուրից՝ Հարուստության շատրվան։ Այստեղ կարող ենք անցկացնել փոքրիկ բախտի ծիսակարգ՝ ըստ ֆենշուիի

Ուղևորվում ենք դեպի հին Սինգապուրը՝ տեսնելու Սուրբ Անդրեասի տաճարը, Քաղաքային խորհրդի շենքը, և միթոսային Մերլայոնը՝ քաղաքային խորհրդանիշը։

Կհանգստանանք և լուսանկարներ կանենք հայտնի ծովափնյա գծում՝ Esplanade-ի տարածքում՝ հիանալով Marina Bay Sands-ի տեսարանով։

Շարունակում ենք դեպի շքեղ բուդդայական տաճարը, որն իր մեջ է պահում Բուդդայի ատամի մասունքը։

Այնուհետև կայցելենք Չինական թաղամաս՝ նեղ փողոցներով, պատմական տներով և գունեղ խանութներով։

Օրվա վերջին կայցելենք նաև մեր հպարտությունը Սինգապուրում՝ Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Տևողությունը՝ մոտ 4.5 ժամ

Ազատ երեկո — Երեկոն ձերն է՝ վայելելու Սինգապուրը ձեր ռիթմով։

Գիշերակաց

  Նախաճաշ հյուրանոցում

Էքսկուրսիա՝ «Սինգապուրի կենդանաբանական այգի»

Ըստ ցանկության | 08:00 – 12:00

Սա պարզապես զբոսանք չէ, այլ իրական արկած, որտեղ կենդանիներն ապրում են բաց ու բնական միջավայրում՝ առանց վանդակների։

Այգին համարվում է աշխարհի լավագույններից մեկը՝
հիացնում է իր տարածքով, կազմակերպվածությամբ և բացառիկ կենդանատեսակներով:

Այստեղ կարելի է հանդիպել թե՛ արևադարձային անտառների բնակիչների, թե՛ հազվագյուտ ու վտանգված կենդանիների:

12:00 – համարների ազատում

12:15 – տրանսֆեր դեպի Սինգապուրի օդանավակայան (մոտ 30 րոպե)
Դեպի աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայաններից մեկը՝ Changi Airport։

Ազատ ժամանակ օդանավակայանում
Զբոսանք, լուսանկարներ և վերջին տպավորությունները՝ Սինգապուրի կախարդական մթնոլորտից

17:00 – թռիչք Սինգապուրից դեպի Կուալա Լումպուր

Տևողությունը՝ 1 ժամ 10 րոպե

18:10 – ժամանում Կուալա Լումպուր

Կուալա ԼումպուրՄալայզիայի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը՝ ժամանակակից ու բազմազան Ասիայի սրտում

Կուալա Լումպուրը ոչ միայն երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնն է, այլ նաև հարավարևելյան Ասիայի կարևորագույն մշակութային ու գործարար քաղաքներից մեկը

Քաղաքը հայտնի է իր շքեղ երկնաքարերով՝ հատկապես աշխարհահռչակ Petronas երկվորյակ աշտարակներով 
Բայց Կուալա Լումպուրը նաև հպարտանում է իր պատմական ժառանգությամբ՝ գաղութային ճարտարապետությամբ, հնագույն տաճարներով և կրոնական բազմազանությամբ

Այստեղ դուք կարող եք վայելել խաղաղ զբոսանքներ գեղեցիկ այգիներում և զբոսայգիներում, ինչպես նաև ձեռք բերել ամեն ինչ՝ աշխույժ խանութներից ու տոնավաճառներից

Քաղաքը իսկական դրախտ է համեղ ու բազմազան ասիական խոհանոցի սիրահարների համար՝ սկսած փողոցային ուտեստներից մինչև բարձրակարգ ռեստորաններ

Կուալա Լումպուրը՝ հիանալի համադրություն է հնագույնի ու նորարարի, արևելյան մշակույթի և ժամանակակից կյանքի միջև։

Տրանսֆեր դեպի հյուրանոց
(60
կմ, մոտ 1 ժամ 10 րոպե)՝ քաղաքային գեղեցիկ ճանապարհով։

20:30 – ժամանում և բնակեցում ibis Kuala Lumpur City Centre 4 հյուրանոցում

ibis Kuala Lumpur City Centre 4հարմարավետ ու ժամանակակից հյուրանոց Կուալա Լումպուրի սրտում

Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ ընդամենը 750մ հեռավորության վրա հանրահայտ Petronas երկվորյակ աշտարակներից
Հյուրանոցի տանիքում ձեզ սպասվում է շքեղ պեյզաժային լողավազան՝ հիասքանչ տեսարանով, ինչպես նաև առանձին մանկական լողավազան
Տարածքում գործում են 2 ռեստորան՝ տեղական և միջազգային խոհանոցով 
Առկա է անվճար Wi-Fi ողջ տարածքում

Բոլոր սենյակները հագեցած են՝

  • Օդորակիչ
  • 40-դյույմանոց հարթ էկրանով հեռուստացույց 
  • Քաղաքի տեսարանով պատուհաններ
  • Մինիբար
  • Սեփական լոգասենյակ՝ տրոպիկական ցնցուղով և անվճար հիգիենիկ պարագաներով

ibis KLCC-ը կատարյալ ընտրություն է թե՛ հանգստի, թե՛ գործնական այցերի համար՝ համատեղելով հարմարությունը, մաքրությունը և քաղաքային դինամիկան։

Այստեղ ամեն առավոտ սկսվում է բարձրահարկ տեսարանով, իսկ երեկոն ավարտվում է լույսերով փայլող քաղաքով։

Երեկոյան զբոսանք (ըստ ցանկության)

Խմբի ղեկավարի ուղեկցությամբ

կբացահայտենք Կուալա Լումպուրի երեկոյան կյանքը՝ քաղաքի լույսերը, ճարտարապետությունը և տեղական յուրահատկությունները

Գիշերակաց

  Նախաճաշ հյուրանոցում

10:00 – Ճանաչողական էքսկուրսիա Կուալա Լումպուրի տեսարժան վայրերով

Մեզ սպասվում է ծանոթություն Կուալա Լումպուրի հետ՝ քաղաք, որտեղ միահյուսվում են ժամանակակից ու պատմական ճարտարապետությունը, բազմազան մշակույթներն ու արևադարձային գույները

Շրջայցի ընթացքում կտեսնենք՝

Թագավորի պալատը (Istana Negara)

Տյան Հաու տաճարը – ամենամեծ և գունավոր բուդդայական տաճարներից մեկը

Ազգային մզկիթը (Masjid Negara)

Հին երկաթուղային կայարանը

Անկախության հրապարակը

Կենտրոնական շուկա – հիանալի վայր հուշանվերների համար

Petronas երկվորյակ աշտարակներ – Կուալա Լումպուրի խորհրդանիշը

Բատուի քարանձավներ

Բնության հրաշք և հինդուիստական սրբատեղի

Բատուի քարանձավները (Batu Caves) գտնվում են Կուալա Լումպուրի արվարձանում և համարվում են հինդուիստական ամենահռչակավոր սրբատեղիներից մեկը Հնդկաստանից դուրս։

Այստեղ ամեն տարի անցկացվում է Թայպուսամ փառատոնը (Thaipusam Festival)։

Մուտքի մոտ կտեսնենք հսկայական ոսկեզօծ Մուրուգան աստծո արձանը (Statue of Lord Murugan)։


Բարձրանալով 272 աստիճան, կհասնենք գլխավոր քարանձավը՝ շնչառություն կտրող բնական ժայռային կառույց, որը միաժամանակ կրոնական ու մշակութային մեծ արժեք ունի։

Վերադարձ հյուրանոց
Զբոսանքից հետո վերադառնում ենք հյուրանոց՝ փոքրիկ հանգստի ու պատրաստվելու համար։

Հրաժեշտի ընթրիք
Մեր գեղեցիկ ու հագեցած ուղևորության եզրափակիչ երեկոն։ Վայելում ենք համեղ ընթրիք, կիսվում ենք տպավորություններով ու միասին ամփոփում ենք այս յուրահատուկ ճանապարհորդությունը։

Գիշերակաց

06:00 – Լանչբոքսերի ստացում և ելք հյուրանոցից

Տրանսֆեր դեպի օդանավակայան (60 կմ, մոտ 1 ժամ 10 րոպե)

10:15 – Թռիչք Կուալա Լումպուրից դեպի Դոհա

Տևողությունը՝ 7 ժամ 45 րոպե

13:00 – Ժամանում Դոհա (Կատարի մայրաքաղաք)

Տրանզիտ՝ 7 ժամ 5 րոպե

Դոհայի ճանաչողական էքսկուրսիա (ըստ ցանկության)

Եթե պայմանները թույլ տան (ուշացումներ չլինեն) և խմբի անդամներն ունենան ցանկություն՝ մեզ սպասում է մոտ 3 ժամ տևողությամբ էքսկուրսիա Դոհայի տեսարժան վայրերով։
Նոր երկիր, նոր միջավայր ու արաբական ճարտարապետության հմայք՝ նույնիսկ կարճ ժամանակով:

Իսկ ովքեր կցանկանան հանգստանալ՝ կարող են վայելել ժամանակը հենց օդանավակայանում։
Միջազգային բրենդային խանութներ, գերժամանակակից տարածք և հարմարավետ սրահներ՝ Դոհայի օդանավակայանը (Hamad International Airport) համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և ամենահարմարավետ օդանավակայաններից մեկը։

Վերադարձ օդանավակայան

  20:05 – Մեկնում Դոհայից դեպի Երևան

Տևողությունը՝ 3 ժամ 10 րոպե

00:15 (+1) – Ժամանում Երևան
Բարի վերադարձ տուն՝ լի անմոռանալի հիշողություններով

  • Հիմնական ավիաթռիչքներ՝ Qatar Airways
    • ԹբիլիսիԴոհաՊհուկետ
    • Կուալա ԼումպուրԴոհաԵրևան
    • Սնունդը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները ներառված են
  • Ներքին ավիաթռիչքներ՝ Scoot Airlines
    • ՊհուկետՍինգապուր
    • ՍինգապուրԿուալա Լումպուր
  • Ուղեբեռ
    • 23 կգ (հիմնական ավիաթռիչքներ)
    • 20 կգ (ներքին ավիաթռիչքներ)
    • 7 կգ ձեռքի ուղեբեռբոլոր ավիաթռիչքների համար
  • Հյուրանոցների կացություն
    • Kora Beach Resort Phuket 5 – 6 գիշեր, նախաճաշ
    • Hotel Mi Rochor Singapore 4 – 2 գիշեր, նախաճաշ
    • ibis KLCC Malaysia 4 – 2 գիշեր, նախաճաշ
  • Տուրեր և էքսկուրսիաներ
    • էքսկուրսիա Պհուկետում
    • էքսկուրսիա Սինգապուրում
    • Էքսկուրսիա Կուալա Լումպուրում
    • Էքսկուրսիա Բաթու քարանձավում
    • Phuket FantaSea շոու + ընթրիք
    • Շոփինգ տուր Պհուկետում տեղացի գիդի ուղեկցությամբ
    • Էքսկուրսիա արագընթաց նավով՝ Phi-Phi կղզիներ, Maya Bay, Pile lagoon, Khai կղզի, Monkey beach, Viking քարանձավ + սնորքլինգ (նախաճաշ, լանչ, զողացուցիչ ըմպելիքներ նավի մեջ)
    • Էքսկուրսիա Սինգապուրի գիշերային լույսերով՝ ներառյալ մուտքի տոմսեր (Gardens by the Bay, Marina Bay Deck)
  • Հրաժեշտի ընթրիք Կուալա Լումպուրում
  • Բոլոր տրանսֆերները մեր անձնական տրանսպորտով
  • Բոլոր էքսկուրսիաները մեր ռուսախոս լիցենզավորված տեղաբնակ գիդերով
  • Աուդիոսարքավորումների տրամադրում քաղաքային էքսկուրսիաների ժամանակ
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Թեյավճարներ բոլոր վարորդներին և գիդերին
  • Հայ խմբի ղեկավարի ուղեկցություն և աջակցում ամբողջ տուրի ընթացքում

Թաիլանդի մուտքի վիզա – 2200 բատ (~67 $) (վճարվում է տեղում)

Լրացուցիչ էքսկուրսիաներ, ըստ ցանկության՝

Khao Lak (17.11) – 80 $ – 100 $

Սինգապուրի կենդանաբանական այգի (22.11) – 100 $

1 անձի համար երկտեղանի բնակեցմամբ (Double/Twin) – 2850$
1 անձի համար մեկտեղանի բնակեցմամբ (Single) – 3850$

Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ 50%-ի չափով։

Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։

Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը և կապ հաստատելով ցանկացած գործընկեր տուրիստական գործակալության հետ։

    $
    Անձանց քանակ
    Կաո Լակ (17.11)
    $80
    Սինգապուրի կենդանաբանական այգի (22.11)
    $100