Կրուիզ Պարսից ծոցով / MSC Euribia 5*

€1590
1
Գնեք տուրիստական գործակալությունից
Դուք կարող եք ամրագրել ձեր տեղը մեր գործընկեր տուրիստական ​​գործակալությունների միջոցով
2
Կատարաման երաշխիք
Երաշխավորված, կազմակերպված և անվտանգ ճամփորդություն:
Խմբի ղեկավար
Փորձառու խմբի ղեկավարը կուղեկցի խմբին ամբողջ ուղևորության ընթացքում
Խմբի չափ
20-30 անձ
Հարմարավետ և ընկերական միջավայր՝ առանց մեծ խմբերի:
Տարիք
5-75
Երթուղին հարմար է ընտանիքների և տարբեր տարիքի զբոսաշրջիկների համար
Արժեք
€1590
Հասանելի են մի քանի կացության տարբերակներ։
Սկիզբ
23.01.2026
Ավարտ
31.01.2026
Տևողություն
9 oր 8 գիշեր
Երթուղի
Դուբայ, Դոհա, Բահրեյն, Աբու Դաբի, Սիր Բանի Յաս կղզի

Շրջագայության մասին

Հարգելի ուղևորներ,

Մեզ սպասվում է անմոռանալի ճանապարհորդություն Պարսից ծոցով։

Մենք կսուզվենք ԱՄԷ-ի, Քաթարի և Բահրեյնի հիասքանչ քաղաքների մթնոլորտում, կբացահայտենք շքեղ ժամանակակից ճարտարապետությունը և կծանոթանանք հին արաբական ավանդույթներին։ Այս ճանապարհորդությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել 5 եզակի ուղղություններ և միևնույն ժամանակ վայելել պրեմիում որակի հանգիստ։

Տևողությունը: 9 օր (հունվարի 23 – 31)
Նավ: MSC Euribia 5★
Երթուղի: Երևան → Դուբայ → Դոհա → Բահրեյն → Աբու Դաբի → Սիր Բանի Յաս կղզի → Դուբայ → Երևան

Ամենանոր և էկոլոգիապես անվնաս MSC Euribia հանրանավի վրա մենք կզգանք համաշխարհային մակարդակի հարմարավետություն, բացառիկ սպասարկում և բազմազան ժամանց։ Կվայելենք յուրաքանչյուր պահ և կստեղծենք անմոռանալի հիշողություններ՝ բացահայտելով Պարսից ծոցի գանձերը։

14:55 – Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում

17:55 – Մեկնում Երևանից (տևողությունը՝ 2 ժամ 55 րոպե)

20:50 – Ժամանում Շարջա (ԱՄԷ)

Տրանսֆեր և բնակեցում Դուբայի 4* / 5* հյուրանոցում

Դուբայ

Դուբայ (Dubai) — ժամանակակից հրաշք Մերձավոր Արևելքում։

Բարձրահարկ շենքերի, շքեղ հյուրանոցների, անապատի և ծովափերի համադրությունը ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ։

Այստեղ կարելի է վայելել և՛ հին արևելյան շուկաների հմայքը, և՛ ապագայի տեխնոլոգիաներով կառուցված քաղաքի ճոխությունը։

Դուբայը հիանալի ուղղություն է տարվա բոլոր եղանակներին՝ հանգստի, շոփինգի և անսպառ տպավորությունների համար։

Ազատ ժամանակ

Երեկոյան զբոսանք քաղաքի կենտրոնով՝ խմբի ղեկավարի ուղեկցությամբ

Գիշերակաց հյուրանոցում

Նախաճաշ հյուրանոցում

09:00 – Ելք հյուրանոցից

Էքսկուրսիա Դուբայի տեսարժան վայրերով

Դուբայի տեսարժան վայրերի էքսկուրսիա

Սկսում ենք մեր ճանապարհորդությունը Դուբայ քաղաքում, Դուբայ Ֆրեյմի պատվանդանի մոտ, որը գտնվում է քաղաքի անցյալի և ապագայի սահմանագծին։

Ֆոտոստոպ՝ Ապագայի թանգարանի (Museum of the Future) շենքի մոտ, որը համարվում է 21-րդ դարի ամենագեղեցիկ ճարտարապետական նախագծերից մեկը։

Այց Մադինաթ Ջումեյրա համալիր, որը հաճախ անվանում են «Դուբայյան Վենետիկ»։ Քայլարշավ Սուք Մադինաթ շուկայում՝ հայտնի Բուրջ Ալ Արաբ հյուրանոցի հարևանությամբ։

Տրանսֆեր դեպի արհեստական Պալմ Ջումեյրա կղզի

Ֆոտոստոպ՝ կղզու ալիքաբեկի վրա՝ հիասքանչ տեսարանով դեպի Դուբայ Մարինա և դիտակետային անիվը (Dubai Eye)

Ֆոտոստոպ Դուբայի Էմիրի պալատի հրապարակում։

Տրանսֆեր դեպի Դուբայի նավահանգիստ

Բնակեցում MSC Euribia 5* հանրանավի վրա

Երթուղի՝ Դուբայ – Դոհա – Բահրեյն – Օր ծովում – Աբու Դաբի – Սիր Բանի Յաս – Դուբայ

Ծանոթացում հանրանավին՝ խմբի ղեկավարի ուղեկցությամբ

MSC Euribia – Ժամանակակից շքեղություն ծովի վրա

MSC Euribia հանրանավը MSC Cruises-ի ամենանոր և տեխնոլոգիապես զարգացած նավերից է՝ ներկայացված 2023 թվականին։ Այն կրում է անունը հունական աստվածուհի Էվրիբիայի պատվին, որը խորհրդանշում է ծովերի ու քամիների ուժը և իշխանությունը։

Այս հանրանավը համարվում է MSC-ի ամենաէկոլոգիական նավը, քանի որ գործում է հեղուկ բնական գազի (LNG) վառելիքով՝ նվազեցնելով ծխային արտանետումները և պաշտպանելով ծովային միջավայրը։

Հարմարություններ և ժամանց

Ավելի քան 10 ռեստորան և բար՝ ներառյալ բուֆետներ, թեմատիկ ռեստորաններ և à la carte սրահներ

Թատրոն և շոու-ծրագրեր ամեն երեկո՝ միջազգային երաժշտությամբ և պարային ներկայացումներով

Լողավազաններ և ջրային պարկ (AquaPark)՝ ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար

MSC Aurea Spa – գեղեցկության և հանգստի իրական օազիս

Առևտրի գոտի և զբոսաշրջային փողոց (Galleria Euribia)՝ ծածկված հսկայական LED տանիքով

Ժամանցային կենտրոններ և մանկական ակումբներ՝ բոլոր տարիքների համար

Ժամանակակից մարզասրահ, սպորտային դահլիճներ և բաց տեռասներ

Էկո-նավարկություն ապագայի ոճով

MSC Euribia-ն նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր ուղևոր զգա իրեն հարմարավետ, ապահով և ոգեշնչված՝ ինչպես հանգստի, այնպես էլ նոր վայրեր բացահայտելու ընթացքում։

Այս նավը միավորում է շքեղություն, էկոլոգիական մտածողություն և եվրոպական ոճ, դարձնելով յուրաքանչյուր ճամփորդություն իսկապես անմոռանալի փորձ։

20:00 – հանրանավի մեկնում Դուբայի նավահանգստից

Ազատ երեկո

Գիշերակաց

08:00 – հանրանավի ժամանում Դոհայի նավահանգիստ (կանգառ՝ 10 ժամ)

Նախաճաշ

09:00 – Էքսկուրսիա Դոհայի տեսարժան վայրերով

Դոհա – Արևելքի մարգարիտը

Դոհան՝ Քաթարի մայրաքաղաքը, համարվում է Մերձավոր Արևելքի ամենաժամանակակից և շքեղ քաղաքներից մեկը։

Այստեղ հին արաբական ավանդույթներն ու ապագայի ճարտարապետությունը միահյուսվում են ներդաշնակությամբ։

Քաղաքը տպավորում է իր ապակյա երկնաքերերով, ոսկեգույն մզկիթներով, շքեղ առևտրի կենտրոններով և ավանդական շուկաներով՝ որտեղ բուրում են համեմունքները, իսկ արծիվներն ու ուղտերը հիշեցնում են արաբական ժառանգությունը։

Դոհան հրաշալի ուղղություն է նրանց համար, ովքեր փնտրում են մշակույթ, արև, ծովափ և բացառիկ շքեղություն։

Էքսկուրսիայի հիմնական կետերը

Ֆոտոստոպ՝ FIFA 2022-ի հսկայական ինստալյացիայի մոտ՝ քաղաքի հորիզոնի տեսարանով։

Քաթարի մշակութային գյուղ  — Բացօթյա մշակութային համալիր՝ թատրոններով, պատկերասրահներով և սրճարաններով։

Կապույտ մզկիթ – Քաթարի առաջին մզկիթը, կառուցված կանանց կողմից։

Ոսկե մզկիթ – փայլուն շինություն՝ պատված ոսկեգույն տասնյակ մանրաշերտերով։

Ամֆիթատրոն – ոգեշնչված հին Հունաստանի և Հռոմի ճարտարապետությունից։

Galeries Lafayette – շքեղ առևտրի կենտրոն՝ եվրոպական շքեղ ոճով։

Մարգարիտ կղզի և Քանատ Կվարիր թաղամաս – ջրանցքներ և պաստելային գույներով շենքեր՝ վենետիկյան ոճով։

Պորտո Արաբիա  – շքեղ մարինա՝ տեսարաններով դեպի յախտաներ։

Լուսայլ  – ժամանակակից և խելացի քաղաք՝ Քաթարի նոր սիմվոլներից մեկը։

Իկոնիկ աշտարակներ Մզկիթի ձևով – նոր շենքեր՝ Դոհայի հորիզոնի զարդը։

Ջուխան  – թաղամաս՝ հայտնի իր շքեղ քարերով և բյուրեղներով։

Սուք Վաքիֆ  – հին արևելյան շուկա՝ բուրավետ համեմունքներով, նվերներով և ազգային ոճի խանութներով։

Ստելլա «Ոսկե մատ» – հանրահայտ վայրը՝ ֆոտոյի և շուկայի խորհրդանիշի համար։

Արծիվների շուկա (Falcon Souq) – եզակի վայր, որտեղ կարելի է տեսնել և լուսանկարել հզոր արծիվներին։

Ուղտեր և ձիեր – ավանդական կանգառներ շուկայի սրտում։

Վերադարձ հանրանավ՝ մինչև 17:00

18:00 – հանրանավի մեկնում Դոհայի նավահանգստից

Ազատ երեկո

Գիշերակաց

08:00 – հանրանավի ժամանում Բահրեյնի նավահանգիստ (կանգառ՝ 11 ժամ)

Նախաճաշ

09:00 – զբոսանք Բահրեյնի տեսարժան վայրերով՝ ըստ ցանկության

Բահրեյն – Արաբական ավանդույթ և ժամանակակից կյանք

Բահրեյնը՝ Թագավորություն Պարսից ծոցի ափին, համարվում է պատմական ու ժամանակակից աշխարհի յուրահատուկ համադրություն։

Այստեղ կարելի է տեսնել ինչպես հին տաճարներ ու շուկաներ, այնպես էլ ժամանակակից երկնաքերեր և շքեղ առևտրի կենտրոններ։

Վերադարձ հանրանավ՝ մինչև 18:00

19:00 – հանրանավի մեկնում Բահրեյնի նավահանգստից

Ազատ երեկո

Գիշերակաց

Հանգիստ հանրանավի վրա

Այս օրը նախատեսված է լիարժեք հանգստի համար․ կարող եք վայելել արևը նավի բաց տաղավարներում, լողալ լողավազաններում, այցելել սպա կամ պարզապես հանգստանալ շքեղ միջավայրում՝ լսելով ալիքների մեղմ ձայնը։

07:00 – հանրանավի ժամանում Աբու Դաբիի նավահանգիստ (կանգառ՝ 14 ժամ)

Նախաճաշ

08:30 – Էքսկուրսիա Աբու Դաբիի տեսարժան վայրերով

Աբու Դաբի

Աբու Դաբին՝ ԱՄԷ-ի մայրաքաղաքը, համարվում է ժամանակակից ճարտարապետության և արաբական ավանդույթների ներդաշնակ միավորում։ Քաղաքը տպավորում է իր մեծածավալ մզկիթներով, կանաչ պուրակներով, մարինաներով և անսահմանափակ շքեղությամբ։

Էքսկուրսիայի երթուղի

Շեյխ Զայեդի մեծ մզկիթ – աշխարհի ամենամեծ մզկիթներից մեկը՝ սպիտակ մարմարե հիասքանչ ճարտարապետությամբ

Նախագահական պալատ (Քասր Ալ Ուաթան) – հիասքանչ պալատ՝ ցուցադրելով արաբական ժառանգությունն ու արհեստագործությունը

Capital Gate – աշխարհի ամենաթեքված շենքը՝ 18 աստիճան թեքությամբ

Ալ Բաթին պալատային թաղամաս – էքսկլուզիվ բնակելի տարածք՝ շքեղ վիլլաներով

Քորնիշ ծովափնյա բուլվար – հիասքանչ ծովափնյա զբոսայգի՝ Պարսից ծոցի տեսարաններով

Էթնիկ գյուղ – ավանդական բեդուինական գյուղ՝ ցուցադրելով էմիրաթների մշակույթն ու արհեստները

Ալ Հոսն պալատ-ամրոց (Քասր Ալ Հոսն) – Աբու Դաբիի ամենահին շենքը և պատմական ամրոցը

Հանգիստ լողափին – 2-3 ժամ ազատ ժամանակ՝ ծովափին հանգստանալու համար

Ճանապարհին մենք կտեսնենք նաև քաղաքի գործնական թաղամասը և Խորհրդանիշների հրապարակը։

Վերադարձ հանրանավ՝ մինչև 20:00

21:00 – հանրանավի մեկնում Աբու Դաբիի նավահանգստից

Ազատ երեկո

Գիշերակաց

08:00 – հանրանավի ժամանում Սիր Բանի Յաս կղզի (կանգառ՝ 10 ժամ)

Նախաճաշ

Հանգիստ լողափին

Սիր Բանի Յաս կղզի – հանգստի օր

Սիր Բանի Յաս կղզին ԱՄԷ-ի ամենահիասքանչ վայրերից մեկն է՝ շրջապատված փիրուզագույն ջրերով և սպիտակավուն ավազներով։

Այս օրը նախատեսված է լիարժեք ծովային հանգստի համար․ կարող եք լողալ, արևայրուք ընդունել, վայելել հանգստավետ մթնոլորտը և բաց ծովի խաղաղությունը։

Վերադարձ հանրանավ՝ մինչև 17:00

18:00 – հանրանավի մեկնում Սիր Բանի Յասից

Ազատ երեկո

Գիշերակաց

09:00 – հանրանավի ժամանում Դուբայի նավահանգիստ (կանգառ՝ 23 ժամ)

Ազատ օր Դուբայում

Երեկոյան՝ ուղևորություն դեպի Բուրջ Խալիֆա, որտեղից կվայելեք քաղաքի հմայիչ տեսարանը գիշերային լույսերի ներքո։

Այնուհետև՝ Դուբայ Մոլի գիշերային շատրվանների շոուի դիտում, որը համարվում է աշխարհի ամենահիասքանչ ջրային ներկայացումներից մեկը։

Հավելյալ էքսկուրսիաներ՝ ըստ ցանկության

Ապագայի թանգարան (Museum of the Future)

Դուբայ Միրաքլ Գարդեն (Dubai Miracle Garden)

Դուբայ Մոլի ակվարիում (Dubai Mall Aquarium)

Ազատ երեկո

Գիշերակաց

04:00 – Ելք հանրանավից

Տրանսֆեր դեպի Շարջայի օդանավակայան

08:05 – Մեկնում Շարջայից (տևողությունը՝ 3 ժամ 15 րոպե)

11:20 – Ժամանում Երևան

  • Երկկողմանի ավիատոմսեր Երևան–Շարջա–Երևան (Air Arabia)
  • Ուղեբեռ – 20 կգ
  • Ձեռքի ուղեբեռ – 7 կգ (55 x 40 x 20 սմ)
  • Կացություն Դուբայի 4/5* հյուրանոցում (1 գիշեր, սնունդ՝ նախաճաշ)
  • Կացություն MSC Euribia 5* հանրանավում (7 գիշեր, սնունդ՝ All Inclusive, առանց ալկոհոլային խմիչքների)
  • Հյուրանոցային հարկերի վճարում
  • Նավահանգստային տուրքեր
  • Հանրանավի սպասարկման վճարներ
  • Բոլոր տրանսֆերները՝ մեր անձնական ավտոբուսներով
  • Բոլոր էքսկուրսիաները՝ լիզենզավորված տեղաբնակ գիդերի հետ
  • Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները՝ ըստ ծրագրի
  • Հայ խմբի ղեկավարի ուղեկցում և աջակցություն ամբողջ տուրի ընթացքում
  • Առողջական ապահովագրություն
  • Աուդիոսարգավորումների տրամադրում բոլոր էքսկուրսիաների ժամանակ
  • Թեյավճարներ վարորդներին և գիդերին
  • Արժեքի մեջ ներառված են բոլոր ծախսերը, բացի հավելյալ էքսկուրսիաներից, ուորցից կարող եք օգտվել ըստ ցանկության Ձեր ազատ օրը Դուբայում

Ընթացքի մեջ

MSC Euribia 5★ – Ժամանակակից շքեղություն ծովի վրա

MSC Euribia հանրանավը MSC Cruises-ի ամենանոր և տեխնոլոգիապես առաջադեմ նավերից է՝ ներկայացված 2023 թվականին։ Անվանված հին հունական աստվածուհի Էվրիբիայի պատվին, որը խորհրդանշում էր ծովերի, քամիների և եղանակի ուժը և իշխանությունը, այս հիասքանչ նավը միավորում է ժամանակակից տեխնոլոգիաները և տեսլականի դիզայնը՝ հրավիրելով հյուրերին վայելել ապագայի ճանապարհորդությունները։

Էկոլոգիական առաջատարություն

MSC Euribia համարվում է MSC-ի ամենաէկոլոգիապես մաքուր նավը՝ աշխատելով հեղուկ բնական գազի (LNG) վառելիքով, որը զգալիորեն նվազեցնում է ծխային արտանետումները և պաշտպանում ծովային միջավայրը։ Կայունության նկատմամբ այս հանձնառությունը յուրաքանչյուր ճանապարհորդությունը դարձնում է ոչ միայն շքեղ, այլև էկոլոգիապես պատասխանատու։

Նավի բնութագրեր

Տարողություն՝ 4,810 ուղևոր (առավելագույն տարողությունը՝ 6,327)
Տաղավարներ՝ 18 տաղավար (15՝ ուղևորների համար հասանելի, 11՝ կայուտներով)
Անձնակազմ՝ 1,704 պրոֆեսիոնալ աշխատակից

Սննդի գերազանցություն

14 ռեստորան և սննդի վայր, այդ թվում՝ 5 հիմնական ճաշասրահ և 5 սպեցիալիզացված ռեստորան

Ընտրված սպեցիալիզացված ռեստորաններ՝

  • Butcher’s Cut – Պրեմիում ամերիկյան սթեյքհաուս
  • Kaito Sushi Bar – Ավթենտիկ ճապոնական սուշի փորձ
  • Kaito Teppanyaki – Կենդանի ճապոնական թեփանյակի պատրաստում
  • Hola! Tacos & Cantina – Լատինական Ամերիկայի և մեքսիկական խոհանոց
  • Jean-Philippe Maury Pastry & Chocolate Bar – Պարգևներով արժանացած հրուշակեղեն և շոկոլադե արտադրանք
  • Marketplace Buffet – Միջազգային խոհանոց ծովի տեսարաններով, աշխատում է 20 ժամ օրական

21 լաունջ և բար ամբողջ նավում, այդ թվում՝

  • Masters of the Seas – Բրիտանական ոճի պաբ
  • Helios Wine Maker – Գինու բար գիտակների համար
  • Attic Club – Պարային և գիշերային կյանքի վայր

Ժամանց և շոուներ

Թատրոն և շոուներ – Պրոֆեսիոնալ ներկայացումներ ամեն երեկո միջազգային երաժշտությամբ և պարային հանդեսներով

Carousel Lounge – Նվիրված հատուկ տարածք 12 Cirque du Soleil ցիրկային ակրոբատիկ շոուների համար շաբաթական, 120 նստատեղով ընթրիքների և 290 լրացուցիչ նստատեղով խմիչքների համար

The Galleria Euribia – Ծածկած պրոմենադ ծովի վրա ամենաերկար և հիասքանչ LED գմբեթով, որը ստեղծում է զարմանալի տեսողական փորձ դինամիկ էկրաններով

Լողավազաններ և ջրային հարմարություններ

5 հիանալի լողավազան, որոնք կարող են հարմարավետությամբ տեղավորել ավելի քան 1,000 հյուր, ներառյալ ծովի վրա ամենամեծ և բարդ ջրային պարկերից մեկը

Լողավազանների հատկանիշներ՝

  • Atmosphere Pool – 25 մետր (80 ոտք) երկարությամբ հիմնական լողավազան
  • Bamboo Pool – 10 մետր (33 ոտք) երկարությամբ փակ լողավազան անցքավոր տանիքով
  • Horizon Pool – Նավի փոփոխիչ մասում գտնվող, ծովի վրա ամենամեծ բաց տաղավարային լողավազանային տարածք
  • 9 բացօթյա ջակուզի (հիդրոմերսաժային լոգարաններ)

Ocean Cay Aqua Park

Գունեղ ջրային պարկ լեցուն շրջվող դույլերով, ջրային ցողունիչներով, ցայտերի գոտիներով և երեք հուզիչ ջրային սահարաններով՝ մեծահասակների և բարձրության պահանջները բավարարող երեխաների համար

MSC Aurea Spa – Գեղեցկության և հանգստի օազիս

MSC Aurea Spa-ն հանգստի, առողջության և գեղեցկության աշխարհ է՝ բացառիկ ջերմային գոտով՝ սաունայով, գոլորշային լոգարանով և ջակուզիով, պրոֆեսիոնալ մազերի և եղունգների սրահով և վարսավիրանոցով

Ժամանակակից բալիական ոճի սպա՝ նախագծված մարմնի և հոգու վերականգնման համար՝

  • Ավթենտիկ մերսման ընթացակարգեր
  • Գեղեցկության թերապիաներ
  • Ջերմային սենյակի մուտք
  • Առողջացման ծրագրեր

Սպորտ և ժամանց

Sportplex – Բազմաֆունկցիոնալ սպորտային և ժամանցային կենտրոն՝

  • Ժամանակակից ֆիթնես կենտրոն Technogym սարքավորումներով
  • Բասկետբոլի հրապարակ
  • Վոլեյբոլի հրապարակ
  • Սպորտային միջոցառումներ և դասընթացներ օրվա ընթացքում
  • Երեկոյան վեչերներ և պարային միջոցառումներ

Ընտանեկան և մանկական հարմարություններ

Յոթ սենյակ՝ ամբողջովին նվիրված տարբեր տարիքային խմբերի երեխաներին և դեռահասներին՝ անվերջ ժամանցով

Ավելի քան 100 ժամ կենդանի ժամանց յուրաքանչյուր ճանապարհորդության ընթացքում երեխաների և դեռահասների համար՝ կազմակերպված MSC Cruises ակումբների կողմից

MSC Foundation Youth Centre – Կայուն ապագայի և էկոլոգիական կրթության վրա կենտրոնացած միջոցառումներ

Ժամանց՝

  • Ինը օրիգինալ ընտանեկան խաղային շոու յուրաքանչյուր ճանապարհորդության ընթացքում
  • Տարիքին համապատասխան ծրագրեր բոլոր խմբերի համար
  • Հատուկ տարածություններ դեռահասների համար լրացուցիչ միջոցառումներով

Առևտուր և ծառայություններ

Առևտրային թաղամաս – TimeVallée շքեղ ժամացույցների բուտիկ՝ տարբեր շքեղ ժամացույցների բրենդներով, ինչպես նաև անմաքս առևտուր՝ զարդերով, կոսմետիկայով, նվերներով և առաջին անհրաժեշտության ապրանքներով

Կազինո – Մեծ խաղային գոտի՝ սլոտ մեքենաներով, սեղանի խաղերով և սպորտային բարով

Արվեստի գերազանցություն

MSC Euribia-ն առաջին MSC նավն է, որը ներկայացնում է հիասքանչ արվեստի աշխատանքներ իր կեղևի վրա՝ ստեղծված միջազգային արվեստի մրցույթի միջոցով։ Նավը ցուցադրում է բազմաթիվ օրիգինալ արվեստի գործեր իր ներքին տարածություններում՝ վերածելով ինքը նավը լողացող պատկերասրահի։

Տեխնոլոգիա և նորարարություն

  • Ինտերակտիվ LCD հեռուստացույցներ բոլոր կայուտներում
  • Բարձր արագությամբ Wi-Fi կապ
  • Առաջադեմ կեղտաջրերի մաքրման համակարգ
  • Ժամանակակից նավարկության և անվտանգության համակարգեր
  • Մոբայլ հավելված նավի վրա նավարկության և ամրագրման համար

MSC Euribia-ն նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր ուղևոր զգա իրեն հարմարավետ, ապահով և ոգեշնչված՝ լինի դա հանգիստ կամ նոր ուղղությունների ուսումնասիրություն։ Այս նավը միավորում է շքեղությունը, էկոլոգիական գիտակցությունը և եվրոպական ոճը՝ դարձնելով յուրաքանչյուր ճանապարհորդությունը իսկապես անմոռանալի փորձ, որը վերաիմաստավորում է ճանապարհորդությունների ապագան։

Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝50%-ի չափով։

Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։

Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդությունում, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։

    Անձանց քանակ