ԱՄԱՆՈՐԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ?! 🇬🇷
Հայտնի Konstantinos Argiros-ի և այլ աստղերի մասնակցությամբ ?!
Այո՛ – այո՛, միասին դիմավորենք 2026 թվականը Աթենքում
Բարձրակարգ 《The Stanley》 հյուրանոց
Անմոռանալի Ամանորյա երեկո Kentro Athinon-ում՝
Կոնստանտինոս Արգիրոսի և շատ այլ հայտնիների ռիթմերի ուղեկցությամբ
Հայ գիդի ուղեկցությամբ շրջայցեր Աթենքի գլխավոր տեսարժան վայրերում
Հունական ավանդական երեկոներ, պարեր ու երաժշտություն
Այցելություն Հայկական Առաջնորդանիստ Եկեղեցի
Նավարկություն դեպի Էգինա կղզի
Եվ իհարկե՝ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐՆԵՐ տուրի բոլոր մասնակիցներին՝
Grouptour.am տուրօպերատորի կողմից
Շտապե՛ք, տեղերը խիստ սահմանափակ են։
03։35 – մեկնում Երևանից
Տևողությունը՝ 2 ժ․ 55 ր․
04։30 – ժամանում Աթենք (Հունաստանի մայրաքաղաք)
Տրանսֆեր դեպի քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոց
Տևողությունը՝ 50 ր․
06:00 – բնակեցում The Stanley 4* հյուրանոցում
The Stanley Hotel — շքեղ 4* հյուրանոց, որը համարվում է քաղաքի ամենասիրված և հարմարավետ հյուրանոցներից մեկը։ Այն գտնվում է Աթենքի կենտրոնում՝ մետրոյի անմիջական հարևանությամբ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հասնել քաղաքի բոլոր գլխավոր տեսարժան վայրերին։
Մեր համարները ամրագրված են վաղ ժամանումով, և խումբը կարող է անմիջապես մտնել համարներ։
Ազատ ժամանակ՝ հանգստի համար.
Կարող եք հանգստանալ հյուրանոցում, կամ դուրս գալ և զբոսնել Աթենքի տոնական փողոցներով, վայելել քաղաքի Նոր տարվան նախորդող ուրախ մթնոլորտը, շքեղ զարդարված հրապարակներն ու լույսերով ողողված պողոտաները։
Այս ժամանակահատվածը նախատեսված է հանգստի, քաղաքի տոնական մթնոլորտը վայելելու և երեկոյան մեծ տոնակատարությանը պատրաստվելու համար։
22։00 – տրանսֆեր դեպի Kentro Athinon
Տևողությունը՝ 10 ր․
Այս տարի մեր խումբը Նոր տարին կդիմավորի ոչ թե սովորական վայրում, այլ հենց Աթենքի ամենահայտնի բեմահարթակներից մեկում՝ Kentro Athinon–ում։ Սա քաղաքի մշակութային և ժամանցային կյանքի սիրտն է, որտեղ յուրաքանչյուր երեկո վերածվում է իսկական շոուի։
Մենք կդառնանք հանդիսատես ու միաժամանակ մասնակից տոնի, որտեղ բեմ դուրս կգա Հունաստանի ամենահայտնի երգիչներից մեկը՝ Կոնստանտինոս Արգիրոսը։ Նրա էներգետիկ ելույթները, սիրելի հիթերը և տոնական մթնոլորտը կդարձնեն մեր Նոր տարվա գիշերը անմոռանալի։
Աթենքի գիշերային կյանքը կհայտնվի իր ողջ շքեղությամբ․ երաժշտություն, լույսեր, պար և զվարճանք՝ մինչև առավոտ։
Սա կլինի առանձնահատուկ հնարավորություն մեր խմբի համար՝ միասին դիմավորելու 2026 թվականը Հունաստանի սրտում՝ անմոռանալի տպավորություններով։
04։00-05:00 – տրանսֆեր դեպի հյուրանոց
Մենք նշել ենք ընդհանուր վերադարձի ժամը, սակայն նրանք, ովքեր ցանկանան, կարող են վերադառնալ հյուրանոց ավելի շուտ։ Իսկ նրանք, ովքեր կցանկանան շարունակել մնալ ու վայելել տոնական մթնոլորտը, կարող են վերադառնալ հյուրանոց իրենց նախընտրած ժամին։
Մինչև երեկո խմբին տրամադրված է ազատ ժամանակ․ հնարավորություն կլինի հանգստանալ և վերականգնվել Նոր տարվա աշխույժ տոնակատարությունից հետո։
Օրվա երկրորդ կեսին մեզ սպասվում է առաջին ծանոթությունը Աթենքի կենտրոնական հատվածի հետ՝ միասին մեր լիցենզավորված տեղացի հայ գիդի հետ։
Գիշերային զբոսանքը մեզ կտանի քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերով՝ լի պատմությամբ, լույսերով ու հունական մթնոլորտով։
Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք․
Պլակա — Աթենքի ամենահին և գունեղ թաղամասերից մեկը, որը գտնվում է Ակրոպոլիսի ստորոտում։ Հայտնի է իր նեղ փողոցներով, ավանդական տներով, հնագույն եկեղեցիներով և հյուրասեր տավեռնաներով։ Պլակայում կարելի է զգալ քաղաքի հին հունական շունչը և միաժամանակ վայելել աշխույժ ժամանակակից մթնոլորտը։
Հունական աղորա — Աթենքի ամենակարևոր հնագիտական տարածքներից մեկը, որը հին ժամանակներում եղել է քաղաքի քաղաքական, առևտրական և հասարակական կյանքի կենտրոնը։ Այստեղ են գտնվել վարչական շենքեր, տաճարներ և շուկաներ։ Ամենահայտնի կառույցներից է Հեփեստոսի տաճարը, որը լավագույնս պահպանված հին հունական տաճարներից է։
Հեփեստոսի տաճար — Աթենքի ամենալավ պահպանված հին հունական տաճարներից մեկը, որը կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարում։ Նվիրված է հետաքննության և արհեստների աստված Հեփեստոսին։ Տաճարը գտնվում է Հին Ագորայի տարածքում և առանձնանում է իր դասական դորիական ճարտարապետությամբ։
Մոնաստիրակի — Աթենքի ամենագունեղ և աշխույժ թաղամասերից մեկը։ Հայտնի է իր շուկայով, հին գույքի խանութներով, սրճարաններով և ռեստորաններով։ Այստեղ կարելի է վայելել ինչպես քաղաքի պատմական ճարտարապետությունը, այնպես էլ ժամանակակից կյանքը։ Մոնաստիրակին նաև հայտնի է իր հրապարակով, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Ակրոպոլիս։
Մետրոպոլիտան եկեղեցի — Աթենքի գլխավոր ուղղափառ տաճարը, կառուցված է 19-րդ դարում։ Այն առանձնանում է իր նեոբյուզանդական և նեոռոմանական ճարտարապետական ոճերի համադրությամբ։ Եկեղեցին համարվում է քաղաքի հոգևոր կենտրոնը, որտեղ անցկացվում են կարևոր պետական և եկեղեցական արարողություններ։
Էրմու փողոց — Աթենքի ամենահանրահայտ առևտրային փողոցներից մեկը։ Այն ձգվում է Սինտագմա հրապարակից մինչև Մոնաստիրակի և հայտնի է իր բրենդային խանութներով, բուտիկներով և նվերների սրահներով։ Էրմուն համարվում է քաղաքի գլխավոր շոփինգի վայրերից մեկը։
Ստոյա Ատալա — Աթենքի հին Ագորայի ամենատպավորիչ վերակառուցված կառույցներից մեկը։ Սկզբնապես կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում Պերգամոնի թագավոր Ատալոս II-ի կողմից։ 1950-ականներին ամբողջությամբ վերակառուցվել է և այսօր ծառայում է որպես Հունական Ագորայի թանգարան, ներկայացնելով քաղաքի հին պատմությունն ու մշակույթը։
Զափիոն — Աթենքի ամենանշանակալի նեոկլասիկ շենքերից մեկը, կառուցված է 19-րդ դարում։ Այն նախատեսված էր առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի համար և մինչ այսօր ծառայում է որպես մշակութային միջոցառումների ու պաշտոնական հանդիսությունների կենտրոն։ Շենքը գտնվում է Ազգային այգու հարևանությամբ և առանձնանում է իր տպավորիչ ճակատով և սյունաշարերով։
Ավանդական հունական ռեստորան – որտեղ մեզ կսպասեն ազգային երգեր և պարեր՝ ստեղծելով անկրկնելի մթնոլորտ։
Պատրաստ եղեք հայտնվելու Աթենքի սրտում, քաղաք, որտեղ պատմությունը շնչում է յուրաքանչյուր անկյունում։
Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք․
Էվզոն պահակախումբը — Աթենքի ամենատպավորիչ խորհրդանշական ավանդույթներից մեկը։ Ազգային զգեստներով պահակները՝ իրենց հայտնի սպիտակ փեշերով և կարմիր գլխարկներով, կատարում են պաշտոնական պահակախմբի փոփոխության արարողությունը, որը միշտ գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը։
Վարչապետի նստավայր — Աթենքի ամենակարևոր պետական շենքերից մեկը, որը ծառայում է որպես Հունաստանի վարչապետի պաշտոնական նստավայր։ Կառուցվել է 1920-ական թվականներին և հայտնի է իր նեոկլասիկ ճարտարապետությամբ։ Այսօր այստեղ անցկացվում են երկրի բարձրագույն քաղաքական հանդիպումները և ընդունելությունները։
Պանաթենիական մարզադաշտ — Աթենքի ամենապատմական մարզադաշտերից մեկը, որը հայտնի է որպես 1896 թ․ առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի վայր։ Մարզադաշտը ամբողջությամբ կառուցված է սպիտակ մարմարից և համարվում է աշխարհի միակ նմանատիպ շինությունը, որն այսօր էլ օգտագործվում է հանդիսավոր միջոցառումների համար։
Խորհրդարան և Անհայտ զինվորի հուշարձան — Աթենքի ամենապատմական ու խորհրդանշական վայրերից մեկը։ Շենքը սկզբնապես կառուցվել է որպես թագավորական պալատ, իսկ այսօր ծառայում է որպես Հունաստանի Խորհրդարանի նստավայր։ Նրա դիմաց գտնվում է Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ Էվզոն պահակախումբը կատարում է պահակախմբի պաշտոնական փոփոխության արարողությունը։
Հնագույն համալսարան, Ազգային գրադարան և Գիտությունների ակադեմիա — Աթենքի մշակութային եռյակ համալիրն է, որը համարվում է նեոկլասիկ ճարտարապետության լավագույն օրինակներից։ Հունաստանի ազգային և Կապոդիստրիայի համալսարանը, Ազգային գրադարանը և Գիտությունների ակադեմիան ոչ միայն կրթական ու գիտական կենտրոններ են, այլև քաղաքի պատմական ու մշակութային խորհրդանիշներ։
Զևսի տաճար և Ադրիանոսի կամար — Աթենքի ամենապատմական հուշարձաններից են։ Զևսի տաճարը հին աշխարհի ամենամեծ տաճարներից էր, նվիրված Օլիմպիական աստծուն, իսկ Ադրիանոսի կամարը, կառուցված մ.թ.ա. II դարում, խորհրդանշում է Աթենքի բաժանումը հին և նոր քաղաքի միջև
Իկարոսի, լորդ Բայրոնի և Կոլոկոտրոնիսի հուշարձաններ — Աթենքի տարբեր անկյուններում կարելի է տեսնել այս խորհրդանշական արձանները, որոնք կապված են ինչպես հին հունական դիցաբանության, այնպես էլ Հունաստանի ազատագրական պայքարի ու եվրոպական մշակույթի հետ։ Իկարոսի հուշարձանը խորհրդանշում է թռիչքի և ազատության ձգտումը, լորդ Բայրոնի արձանը՝ բանաստեղծի սերը Հունաստանի նկատմամբ և նրա մասնակցությունը ազատագրական պայքարին, իսկ Կոլոկոտրոնիսի արձանը՝ ազգային հերոսի պայքարը անկախության համար։
Աթենքի քաղաքապետարան և Համաձայնության հրապարակ — քաղաքի կենտրոնական և ամենաշատ այցելվող վայրերից։ Քաղաքապետարանի շենքը կառուցված է 19-րդ դարում և համարվում է Աթենքի վարչական կյանքի սիրտը։ Նրա մոտ գտնվում է Համաձայնության հրապարակը (Omonia Square), որը հայտնի է իր շատրվաններով, աշխույժ միջավայրով և տրանսպորտային հանգույցի կարևոր դերով։
Պերիկլեսի հուշարձան — նվիրված է Աթենքի ամենափառավոր քաղաքական և ռազմական գործիչներից մեկին։ Պերիկլեսի ղեկավարության ժամանակ կառուցվել է Ակրոպոլիսը, և քաղաքը վերածվել է հին աշխարհի մշակութային ու քաղաքական կենտրոնի։ Հուշարձանը հիշեցնում է նրա դերը Աթենքի «ոսկե դարաշրջանի» ստեղծման մեջ։
Ակրոպոլիս — Աթենքի ամենափառավոր խորհրդանիշը և ամբողջ Հունաստանի պատմական սիրտը։ Ակրոպոլիսը, կառուցված բարձր բլրի վրա, եղել է քաղաքի կրոնական ու քաղաքական կենտրոնը։ Այստեղ գտնվում են հին աշխարհի ամենահայտնի ճարտարապետական կոթողները՝ Պարթենոնը, Էրեխթեոնը, Աթենա Նիկեի տաճարը և Պրոպիլեյաները, որոնք մինչ այսօր զարմացնում են իրենց վեհությամբ ու կատարելությամբ։
Հնարավորություն հանգստանալու կամ զբոսնելու քաղաքի տոնական փողոցներով։
Մեր հայ զբոսավարի հետ կծանոթանանք Աթենքի հայկական համայնքի պատմությանը, հոգևոր ու մշակութային ժառանգությանը։
Բացի այդ՝ որպեսզի զգանք քաղաքի և երկրի իրական առօրյան ու մթնոլորտը, մենք կայցելենք Աթենքի մետրո՝ անցնելով ընդամենը 5 կայարան
Տևողությունը՝ 15 ր․
Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի — Աթենքի հայկական համայնքի հոգևոր կենտրոնը։ Եկեղեցին ոչ միայն պաշտամունքի վայր է, այլև մշակութային ու կրթական կենտրոն, որտեղ իրականացվում են համայնքային միջոցառումներ, հոգևոր արարողություններ և ազգային տոնախմբություններ։
Այս օրը նախատեսված է հանգստի և ինքնուրույն զբոսանքների համար։ Կարող եք բացահայտել Աթենքը ձեր նախընտրած ձևով՝ շրջել քաղաքի տոնական փողոցներում, վայելել սրճարանների ու խանութների աշխույժ մթնոլորտը կամ պարզապես հանգստանալ։
10:00 – Ելք հյուրանոցից
Տրանսֆեր դեպի Պիրեյի նավահանգիստ
Տևողությունը՝ 30 ր․
Մեկնում նավով դեպի Էգինա կղզի
Տևողությունը՝ 1 ժ․
12:00 – ժամանում Էգինա (Հունական մարգարիտ)
Էգինա — կղզի, որը հայտնի է իր պիստակի պուրակներով, գեղեցիկ ավազե լողափերով և հին տաճարներով։ Այստեղ կարող եք զգալ հունական կղզու հանգիստ մթնոլորտը և վայելել ծովային տեսարանները։
Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք․
Ագիոս Նեկտարիոս եկեղեցի — Էգինայի ամենահայտնի ուխտավայրերից մեկը և ամբողջ Հունաստանի կարևորագույն սրբավայրերից։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Նեկտարիոսին՝ XX դարի ամենահարգված սրբերից մեկին, որը համարվում է հիվանդների և կարիքավորների պահապան։ Ամեն տարի այստեղ այցելում են հազարավոր ուխտավորներ ամբողջ աշխարհից՝ աղոթելու և օրհնություն ստանալու համար։
16:00 – վերադարձ նավով Պիրեյի նավահանգիստ
Տևողությունը՝ 1 ժ․
17:00 – ժամանում Պիրեյ նավահանգիստ
Ազատ ժամանակ
Հնարավորություն կունենանք զբոսնելու Պիրեյի գեղեցիկ նավահանգստային ամբարտակով՝ մայրամուտի շողերի ներքո, վայելելով վերջին պահերը Հունաստանում։
Կվայելենք հաճելի միջերկրածովյան մթնոլորտը գեղեցիկ ռեստորաններում՝ ամփոփելով մեր ճանապարհորդությունը ջերմ ու հիշարժան նոտայով։
18:30 – Տրանսֆեր դեպի Աթենքի օդանավակայան
Տևողությունը՝ 1 ժ․
22։00 – մեկնում Աթենքից
Տևողությունը՝ 2 ժ․ 35 ր․
02։35(+1) – ժամանում Երևան
Վիզայի վճար՝ 32․000 դրամ (վճարվում է վիզաների կենտրոնում)
Երկտեղանի բնակեցում հյուրանոցում (Double/Twin) — 1290€
Մեկտեղանի բնակեցում հյուրանոցում (Single) — 1590€
Շքեղ հյուրանոց, որը համարվում է քաղաքի ամենասիրված և հարմարավետ հյուրանոցներից մեկը։ Այն գտնվում է Աթենքի կենտրոնում՝ մետրոյի անմիջական հարևանությամբ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հասնել քաղաքի բոլոր գլխավոր տեսարժան վայրերին։
Հյուրանոցն առաջարկում է ժամանակակից դիզայնով, գեղեցիկ կահավորված և լիովին հարմարավետ սենյակներ՝ ապահովելով հանգստի բարձր մակարդակ։ Սենյակներում կա ամեն անհրաժեշտ պայման՝ սկսած կլիմա-կոնտրոլից և մինչև նորագույն տեխնիկա։
The Stanley Hotel-ի տանիքից բացվում է շքեղ տեսարան դեպի Ակրոպոլիս և Լիկավիտոս բլուր։ Այստեղ կարող եք վայելել լողավազանը, արևային տեռասը և հիանալի կոկտեյլներ՝ Աթենքի հիասքանչ պանորամայի ներքո։
Հյուրանոցն ունի տարբեր ռեստորաններ, որտեղ մատուցվում են միջերկրածովյան և միջազգային խոհանոցի ուտեստներ։ Տանիքի ռեստորանը հայտնի է իր ոչ միայն ճաշատեսակներով, այլև անզուգական տեսարաններով։
Ֆիտնես սրահ, սաունա, կոնֆերանս սրահներ, 24ժամյա սպասարկում և հյուրասիրական ծառայություններ։
The Stanley Hotel-ը համադրում է ժամանակակից հարմարավետությունը, բարձրակարգ սպասարկումը և բացառիկ տեղակայությունը, դարձնելով այն իդեալական ընտրություն Աթենքում կացության համար։
Մեր համարները ամրագրված են վաղ ժամանումով, և խումբը կարող է անմիջապես մտնել համարներ։
Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ 50%-ի չափով։
Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։
Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդության համար՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը և կապ հաստատելով ցանկացած գործընկեր տուրիստական գործակալության հետ։