🌊 Հարգելի Զբոսաշրջիկներ
📍 Մեզ սպասվում է անմոռանալի ճանապարհորդություն Միջերկրական ծովով
🛥️ Կսուզվենք Իտալիայի,Ֆրանսիայի և Իսպանիայի հիասքանչ քաղաքների մթնոլորտում, կվայելենք գեղեցիկ տեսարաններ և կծանոթանանք պատմական հուշարձաններին։ Այս գրագետ կազմված ճանապարհորդությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ 7 քաղաքների հետ և միաժամանակ վայելել բարձրակարգ հանգիստը։
Տևողությունը՝ 10 օր (հոկտեմբերի 26 — նոյեմբերի 4)
Նավ՝ MSC Orchestra 5★
Երթուղի՝ Երևան → Հռոմ → Ջենովա → Մարսել → Բարսելոնա → Իբիցա → Կալիարի → Հռոմ → Երևան
Ժամանակակից կրուիզային հանրանավի վրա կզգանք ջերմ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում և բազմազան զվարճանքներ։ Կվայելենք ամեն րոպեն,և կստեղծենք անմոռանալի հիշողություններ։
20:10 – հանդիպում Զվարթնոց օդանավակայանում
23:10 – մեկնում Երևանից դեպի Հռոմ (տևողությունը՝ 4 ժամ 25 րոպե)
00:35(+1) – ժամանում Հռոմ (Իտալիայի մայրաքաղաք)
Հռոմը Իտալիայի և Լացիո մարզի մայրաքաղաքն է, ինչպես նաև երկրի ամենամեծ քաղաքը։ Այն գտնվում է Տիբեր գետի վրա, Ապենինյան թերակղզու կենտրոնական մասում։ Հռոմը հայտնի է իր հարուստ պատմությամբ, այդ թվում՝ Հին Հռոմի ժամանակաշրջանով, երբ այն մեծ կայսրության կենտրոնն էր։ Այսօր Հռոմը կարևոր զբոսաշրջային և մշակութային կենտրոն է, ինչպես նաև վարչական կենտրոն։
Տրանսֆեր դեպի հյուրանոց
02։00 – բնակեցում հյուրանոցում
Գիշերակաց
Նախաճաշ հյուրանոցում
12:00 – ելք հյուրանոցից
Տրանսֆեր դեպի Չիվիտավեկյայի նավահանգիստ (88 կմ՝ 1 ժամ 20 րոպե)
13:30 – ժամանում նավահանգիստ
MSC Orchestra—ն MSC Musica-ի քույր նավն է, որը իր գործունեությունը սկսել է 2007 թվականին և արդեն հասցրել է գերել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած միլիոնավոր ուղևորների։
Վիրտուալ նավային շրջագայություն
Ծանոթացում հանրանավի հետ՝ խմբի ղեկավարի ուղեկցությամբ
19:00 – հանրանավի մեկնում
Ընթրիք ռեստորանում, ծանոթացում խմբի մասնակիցների հետ
Ազատ երեկո
Գիշերակաց
08:00 – ժամանում Ջենովայի նավահանգիստ (Իտալիա) (կանգառ՝ 10 ժամ)
Նախաճաշ
Ջենովան քաղաք է Հյուսիսային Իտալիայում, Լիգուրիա մարզի մայրաքաղաքը, որը գտնվում է Ջենովայի ծոցի ափին՝ Լիգուրյան ծովում
Այն Իտալիայի ամենամեծ նավահանգիստն է և Միջերկրական ծովի ամենամեծերից մեկը։
Միջնադարում Ջենովան հզոր ծովային հանրապետություն էր։
Այսօր այն կարևոր զբոսաշրջային կենտրոն է՝ հարուստ պատմությամբ և ճարտարապետությամբ ։
Մեզ սպասվում է հեղինակային էքսկուրսիա Ջենովայի պատմության միջով։
Նեղ փողոցներ, հին եկեղեցիներ, շքեղ պալատներ…
Պատմություններ, լեգենդներ, սոցիալական և քրեական նորություններ՝ այնպիսի փաստեր, որոնց մասին «լռում» են տուրիստական ուղեկցորդները։
Էքսկուրսիայի ընթացքում մենք կտեսնենք․
Piazza De Ferrari` Ջենովայի գլխավոր հրապարակն է, որը գտնվում է հին քաղաքի և ժամանակակից բիզնես կենտրոնի միջև։ Այն քաղաքի սիրտն է, որտեղ հատվում են պատմությունը, մշակույթը և արդիականությունը։ Հրապարակի կենտրոնում է գտնվում հայտնի Պիաջոյի շատրվանը, որը դարձել է քաղաքի խորհրդանիշներից մեկը։
Palazzo di San Giorgio` պատմական շենք է, որը գտնվում է Ջենովայում։ Այն կառուցվել է 13-րդ դարում և ծառայել է որպես ծովային գրասենյակ և առևտրականների ու նավաստիների հանդիպման վայր։ Այսօր այս շենքը Ջենովայի նավահանգստի գլխավոր գրասենյակն է և տարբեր մշակութային միջոցառումների անցկացման վայր։
Cattedrale di San Lorenzo` քաղաքի գլխավոր եկեղեցին է, որը կառուցվել է մոտ 1098 թվականին 5-րդ կամ 6-րդ դարի ավելի վաղ կառուցված բազիլիկայի տեղում։ Մայր տաճարը հայտնի է իր սև ու սպիտակ շերտավոր վահանակներով, գոթական դարպասներով և կարևոր մասունքներով, ինչպիսին է Սակրո Կատինոն, որը համարվում է Վերջին ընթրիքի գավաթը։
Piazza Banchi` Ջենովայի պատմական հրապարակն է, որը հայտնի է որպես հին հացահատիկի շուկայի վայր։ Այն վերակառուցվել է 1398 թվականի հրդեհից հետո և ներառում է Լոջիա Մերկանտին, Սան Պիետրո ին Բանկի եկեղեցին և Իտալիայի ամենահին ֆոնդային բորսան, որը հիմնադրվել է 1855 թվականին։
Porta Soprana, որը հայտնի է նաև որպես Porta di Sant’Andrea՝ Ջենովայի միջնադարյան պարիսպների պահպանված դարպասներից մեկն է, որը հայտնի է որպես «Բարբարոսայի պատեր»։ Դրանք գտնվում են հին քաղաքի արևելյան մասում և ծառայել են որպես քաղաքի մուտքերից մեկը։ Պորտա Սոպրանան կարևոր պատմական հուշարձան է և Ջենովայի պաշտպանական ուժի խորհրդանիշ։
Ջենովայի Դոժերի պալատը, որը հայտնի է որպես Palazzo Ducale` Ջենովայի Հանրապետության քաղաքական և վարչական կենտրոնն էր, որը ծառայում էր որպես դոժերի նստավայր և տարբեր պետական մարմինների նստավայր։ Այժմ այն թանգարան և մշակութային կենտրոն է, որտեղ անցկացվում են ցուցահանդեսներ և միջոցառումներ։
Chiesa del Gesù (ավելի ճշգրիտ՝ Church of Santi Ambrogio and Andrea) գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Պիացցա Մատեոտիում, Պիացցա դե Ֆերարայից ոչ հեռու։ Սա նույն հրապարակն է, որտեղից կարելի է տեսնել դքսական պալատը և Ջենովայի կուրիայի արքեպիսկոպոսի պալատը։
Եվ շատ, շատ ավելի հետաքրքիր բաներ։
Էքսկուրսիան կտևի մոտ 3 ժամ։
Վերադարձ հանրանավ մինչև 17:00
18:00 – հանրանավի մեկնում
Ազատ երեկո
Գիշերակաց
08:00 – ժամանում Մարսելի նավահանգիստ (կանգառ՝ 10 ժամ)
Նախաճաշ
Մարսելը Ֆրանսիայի ամենամեծ քաղաքներից մեկն է և Պրովանս—Ալպեր—Կոտ դ‘Ազուր տարածաշրջանի մայրաքաղաքը։
Այն Միջերկրական ծովի ամենամեծ նավահանգիստն է, որը գտնվում է երկրի հարավ—արևելյան մասում՝ Լիոնի ծոցի ափին։
Մարսելը Ֆրանսիայի ամենահին և ամենաբազմազգ քաղաքն է, որն ունի թափառական հարավային բնավորություն։
Մեր զբոսավարը մեզ կծանոթացնի Մարսելի հիմնադրման պատմությանը, ցույց կտա քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի պատմական հուշարձաններ և կպատմի դրանց մասին
Մենք կայցելենք քաղաքի կենտրոնը և զբոսանավերի նավահանգիստը։ Առավոտյան՝ մինչև ժամը 12:00, ափին կգործի տեղական ձկնաշուկան, որտեղ կվաճառվեն թարմ,նույնիսկ կենդանի ձկներ ու ծովամթերք։
Կայցելենք նաև Մարսելի խորհրդանշական վայրերը՝ կանգ կառնենք հիասքանչ քաղաքապետարանի շենքի մոտ, կտեսնենք քաղաքի ամենահին տունը (1535 թ.), և կշրջենք Պանիեի գեղատեսիլ թաղամասում։
Մենք նաև կայցելենք 17-րդ դարի Սուրբ Հովհաննեսի ամրոցը, որից հետո կկարողանանք հիանալ Թանգարանի բնօրինակ և շատ գեղեցիկ շենքով.
Այնուհետև մենք կնստենք քաղաքի տրամվայը, կզգանք մեզ ինչպես տեղացիներ, և կայցելենք նաև Լոնգշամի պալատը (19-րդ դարի քաղաքացիական ճարտարապետության գլուխգործոց).
Էքսկուրսիան կտևի մոտ 4 ժամ։
Վերադարձ հանրանավ մինչև 17:00
18:00 – հանրանավի մեկնում
Ազատ երեկո
Գիշերակաց
09:00 – ժամանում Բարսելոնայի նավահանգիստ (Կատալոնիա, Իսպանիա) (կանգառ՝ 10 ժամ)
Նախաճաշ
10:00 – էքսկուրսիա Բարսելոնայում (ռուսախոս լիցենզավորված զբոսավար)
Բարսելոնան Իսպանիայի խոշոր քաղաք է, Կատալոնիայի ինքնավար մարզի
մայրաքաղաքը , որը գտնվում է Միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափին։ Այն կարևոր արդյունաբերական և առևտրային կենտրոն է և Եվրոպայի ամենաշատ այցելվող զբոսաշրջային քաղաքներից մեկը ։
Բարսելոնայի բնակչությունը կազմում է մոտ 1.6 միլիոն մարդ, իսկ մետրոպոլիտենային տարածքի բնակչությունը՝ ավելի քան 5 միլիոն։
Սկսում ենք մեր էքսկուրսիան Մոնժուիկ բլուրից (170 մ բարձրություն), որպեսզի հիանանք քաղաքի հիասքանչ համայնապատկերով, որը հատկապես կախարդական է առավոտյան։
Մոնժուիկ բլուրը Բարսելոնայի հիասքանչ լեռներից մեկն է, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ,գեղեցիկ այգիներով և տպավորիչ տեսարժան վայրերով ։
Այն կարևոր դեր է խաղացել քաղաքի պատմության մեջ՝ ծառայելով 1929 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի և 1992 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման վայր։ Բլրի անունը ենթադրաբար նշանակում է «հրեական լեռ» ։
Այնուհետև կայցելենք`
Կատալոնիայի ազգային արվեստի թանգարանը (MNAC) Բարսելոնայի ամենամեծ թանգարանն է, որը գտնվում է Մոնժուիկի պալատում, այն կառուցվել է 1929 թվականի միջազգային ցուցահանդեսի համար։ Թանգարանը հայտնի է կատալոնական արվեստի լայնածավալ հավաքածուով, որը ներառում է միջնադարյան գեղանկարչություն, մոդեռնիստական աշխատանքներ և լուսանկարչական հավաքածուներ։
1929 թվականի Բարսելոնայի համաշխարհային ցուցահանդեսի տաղավարները, մասնավորապես Լյուդվիգ Միս Վան Դեր Ռոեի կողմից նախագծված գերմանական տաղավարը, մոդեռնիստական ճարտարապետության հիմնական օրինակներ են։ Տաղավարը պարզապես ցուցասրահ չէր, այլ ճարտարապետական գաղափարների մանիֆեստ՝ մարմնավորված մինիմալիզմի, նոր նյութերի օգտագործման և բաց հատակագծի մեջ։
Բարսելոնայի Իսպանիայի հրապարակը քաղաքի ամենահայտնի և ամենամեծ հրապարակներից մեկն է, որը գտնվում է Մոնժուիկ լեռան ստորոտում։Այն կարևոր տրանսպորտային միջոց է և վայր, որտեղ կարելի է տեսնել Ազգային պալատը և Կախարդական շատրվանը։ Հրապարակը շրջանաձև է և շրջապատված է տպավորիչ շենքերով, այդ թվում՝ «Արենա Բարսելոնա» առևտրի կենտրոնով (նախկինում ցլամարտի ասպարեզ):
Սագրադա Ֆամիլիա, Իսպանիայի Բարսելոնա քաղաքի նշանավոր ճարտարապետական տեսարժան վայր է։ Անտոնիո Գաուդիի կողմից նախագծված այս տաճարը հայտնի է իր յուրօրինակ ոճով, որը համատեղում է գոթիկայի և մոդեռն ոճի տարրերը, և այն փաստով, որ դրա շինարարությունը դեռևս անավարտ է։
Իսպանացի մեծ ճարտարապետ Անտոնիո Գաուդին հարուստ ժառանգություն է թողել, հիմնականում Բարսելոնայում։ Նրա ամենահայտնի գործերն են այնպիսի բնակելի շենքեր, ինչպիսիք են Casa Batlló-ն, Casa Milà-ն (նաև հայտնի է որպես La Pedrera) և Casa Vicens-ը։ Նաև հիշատակության արժանի են Գուելի այգին և Սագրադա Ֆամիլիան, որոնք նրա աշխատանքի կարևոր օբյեկտներ են։
Բարսելոնայի Հաղթական կամարը, որը հայտնի է որպես (L’Arc de Triomf), կառուցվել է 1888 թվականին՝ որպես Պարկ դե լա Սյուտադելյայում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր մուտքը։ Ի տարբերություն ռազմական հաղթանակները նշելու համար կանգնեցված ավանդական հաղթական կամարների, Բարսելոնայի կամարը խորհրդանշում է խաղաղ առաջընթացը, գիտությունը, մշակույթը և տնտեսական զարգացումը։ Կամարը կառուցված է նեոմավրիտանական ոճով՝ կարմիր աղյուսից և հարուստ կերպով զարդարված է քանդակներով և բարձրաքանդակներով։
Parc de la Ciutadella (Ciutadella Park) կանաչ օազիս է, որը գտնվում է քաղաքի սրտում: Այն կառուցվել է 19-րդ դարի ընթացքում։ Այգում կա փոքրիկ լիճ, շատրվան և լայն մարգագետիններ, որտեղ կարող եք նստել, հանգստանալ և վայելել ձեր օրը։ Սյուտադելլա այգում է գտնվում նաև Կատալոնիայի խորհրդարանը։
Բարսելոնայի ֆրանսիական կայարանը, որը պաշտոնապես կոչվում է Estació de França, քաղաքի գլխավոր երկաթուղային կայարաններից մեկն է։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ, Բարսելոնետա շրջանում։Կայարանը հայտնի է իր ճարտարապետությամբ և նրանով որ նա վերգետնյա կայարան է՝ ի տարբերություն Բարսելոնայի մյուս կայարանների մեծ մասի, որոնք գտնվում են գետնի տակ։
Բարսելոնայի Հին նավահանգիստը (Port Vell) բացարձակ հին տեսք չունի։ Սա զարմանալի չէ, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այն լրջորեն վերակառուցվել է, գրեթե վերածնվել։ Նույն տեղում նախկինում նավահանգիստ է եղել (բնականաբար, դրա համար էլ այն կոչվում է Հին), բայց 20-րդ դարի մեծ մասի ընթացքում այն նավահանգստային տարածք էր, որը հիմնականում նախատեսված էր սպասարկման համար։
Էքսկուրսիան կտևի մոտ 6 ժամ։
Վերադարձ հանրանավ մինչև 18:00
19:00 – հանրանավի մեկնում
Ազատ երեկո
Գիշերակաց
11:30 – ժամանում Իբիցա կղզի (Իսպանիա) (կանգառ՝12 ժամ)
Զբոսանք Իբիցա կղզում խմբի ղեկավարի ուղեկցությամբ
18:15 – Aftersun Boat Party (ըստ ցանկության)
Ի՞նչ է սա
Ամեն ինչ ներառված է․
Նավի վրա լինում է մինչև 300–350 մարդիկ, ովքեր մայրամուտի ժամանակ պարում են Իբիցայի թեժ հիթերի տակ։
Նրանցից մեկը կարող ես լինել հենց դու!
Իբիցան, որը հայտնի է նաև որպես Իվիսա, կղզի է Միջերկրական ծովում և Բալեարյան կղզիների (Իսպանիա) մաս է կազմում։
Այն հայտնի է իր կենսուրախ գիշերային կյանքով, դիսկոտեկներով և էլեկտրոնային երաժշտության ակումբներով , որոնք գրավում են երիտասարդներին ամբողջ աշխարհով։
Բացի այդ, Իբիցան առաջարկում է հիասքանչ լողափեր, գեղատեսիլ բնություն, հարուստ մշակութային ժառանգություն և հանգստի համար կատարյալ անաղմուկ անկյուններ։
Վերադարձ հանրանավ մինչև 22:30
Ազատ երեկո
Գիշերակաց
Օր ծովում
Հանգիստ հանրանավի վրա
Այս նավի վրա դուք կարող եք հանգստանալ շքեղ սպա կենտրոնում, սուզվել ջրային վայելքի մեջ՝ լողալով լողավազաններում, այցելել կենդանի երաժշտությամբ համերգների կամ թատրոն, կատարել հաճելի գնումներ նավի խանութներում, պահպանել մարզավիճակը ֆիթնես կենտրոնում, կարող եք փորձել ձեր հաջողությունը շքեղ կազինոյում, իսկ երեկոյան՝ պարել դիսկոտեկում կամ պարզապես զբոսնել նավի զբոսայգով և վայելել ծովային տեսարանների կախարդանքը։
Գիշերակաց
08:00 – ժամանում Կալիարիի նավահանգիստ (Սարդինիա, Իտալիա) (կանգառ՝ 9 ժամ)
Նախաճաշ
09:00 – էքսկուրսիա Կալիարիում (ռուսախոս լիցենզավորված զբոսավար)
Կալիարին Սարդինիայի մայրաքաղաքն է և Միջերկրական ծովի ափի ամենահին քաղաքներից մեկը։ Այն ձևավորվել է դեռ փյունիկեցիների ժամանակներում՝ մ.թ.ա. 9-8-րդ դարերում։
Մենք կշրջենք այս հմայիչ, ծովային քամիով լի քաղաքի փողոցներով,
Կկանգնենք գեղատեսիլ բլուրներում՝ համայնապատկերային հարթակներով,
Կհիանանք Մոլենտարյուս բնական այգով, որտեղ ապրում են ավելի քան 200 տեսակների թռչյուններ, այդ թվում՝ վարդագույն ֆլամինգոներ։
Բացի այդ, մենք կտեսնենք․
14-րդ դարից ի վեր այստեղ պահվում է անգին հրաշագործ մասունք՝ Ամենասուրբ Աստվածածնի նրբագեղ փայտե արձանը։
Կաստելո թաղամասը հայտնի է իր հզոր բաստիոններով և աշտարակներով, որոնք ժամանակին պաշտպանում էին քաղաքը հարձակումներից։ Այսօր այդտողից բացվում է հիասքանչ համայնապատկերային տեսարաններ Կալիարիի և Միջերկրական ծովի վրա :
Կալյարիի թագավորական պալատը, որը հայտնի է նաև որպես Պալացո Ռեջիո կամ Պալացո Վիչերեալե, պատմական շենք է, որը ծառայել է որպես Սարդինիայի թագավորի ներկայացուցչի նստավայր Արագոնյան, Իսպանական և Սավոյական տիրապետության ժամանակ։ Այժմ այն Կալիարի մայրաքաղաքի կենտրոնն է։ Պալատը գտնվում է պատմական Կաստելլո թաղամասում։ 1799-ից 1815 թվականներին պալատը թագավորական ընտանիքի և արքունիքի պաշտոնական նստավայրն էր։
Կալիարիի Սուրբ Մարիամի տաճարը քաղաքի գլխավոր քրիստոնեական եկեղեցին է և Կալիարիի միտրոպոլիտի նստավայրը։ Շինարարությունը սկսվել է 1258 թվականին, և տաճարը բազմաթիվ վերակառուցումների է ենթարկվել։ Այն տարբեր ճարտարապետական ոճերի խառնուրդ է, ինչը այն դարձնում է եզակի հուշարձան։
Էքսկուրսիան կտևի մոտ 4 ժամ։
Վերադարձ հանրանավ մինչև 16:00
17:00 – հանրանավի մեկնում
Ազատ երեկո
Գիշերակաց
08:00 – ժամանում Չիվիտավեկյայի նավահանգիստ
Նախաճաշ
09:00 – ելք հանրանավից
Տրանսֆեր դեպի Հռոմի հյուրանոց (88 կմ, մոտ 1 ժամ 20 րոպե)
10:30 – ժամանում հյուրանոց
Ուղեբեռների բեռնաթափում
Հանդիպում զբոսավարի հետ
Այս էքսկուրսիայի ընթացքում մենք կտեսնենք քաղաքի ամենանշանավոր վայրերը՝
Կոլիզեյը, որը հայտնի է նաև որպես Ֆլավիոսի ամֆիթատրոն, հին ամֆիթատրոն է Հռոմում, որը կառուցվել է մ.թ. 70-80 թվականների միջև։ Այն Հին Հռոմի ամենահայտնի և խորհրդանշական շենքերից մեկն է, ինչպես նաև Հռոմի և Իտալիայի խորհրդանիշը։ Կոլիզեյը գլադիատորական կռիվների, կենդանիների որսի և այլ ներկայացումների, ինչպիսիք են ծովային մարտերը վայր էր։
Հռոմեական ֆորումը կամ Forum Romanum-ը, Հին Հռոմի սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքի կենտրոնն էր։ Գտնվելով Պալատինյան և Կապիտոլիումյան բլուրների միջև՝ այն ծառայել է որպես հանրային հավաքների, դատական լսումների, կրոնական արարողությունների և առևտրային գործարքների անցկացման վայր։ Այսօր այն հնագիտական տարածք է, որտեղ կարող եք տեսնել տաճարների, բազիլիկների, հաղթական կամարների և այլ շինությունների մնացորդներ, որոնք մի ժամանակ շրջապատել են ֆորումը։
Պանթեոնը հին հռոմեական տաճար է, որը նվիրված է բոլոր աստվածներին, որը պահպանվել է մինչ օրս և ճարտարապետության ակնառու օրինակ է։ Այն հայտնի է իր հսկայական գմբեթով և կենտրոնում գտնվող անցքով (օկուլուս), որի միջով լույս է թափանցում։ Ավելի ուշ այն վերածվեց քրիստոնեական եկեղեցու։
Պիացցա Նավոնան գեղեցիկ և աշխույժ հրապարակ է, որը գտնվում է Հռոմի սրտում։ Այն հայտնի է իր ապշեցուցիչ բարոկկո ճարտարապետությամբ, կենսունակ մթնոլորտով և հարուստ պատմությամբ։ Դոմիտիանոսի հին մարզադաշտի տեղում կառուցված Պիացցա Նավոնան հռոմեական ամենահայտնի և ամենամեծ հրապարակներից մեկն է։
Իսպանական աստիճանները ( իտալ. ՝ Scalinata di Trinità dei Monti ), հայտնի մեծ սանդուղք է Հռոմում, որը բաղկացած է 135 աստիճաններից, որոնք միացնում են Իսպանական աստիճանները (Piazza di Spagna) և Trinità dei Monti եկեղեցին։ Այն Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և սիրված վայր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար։
Տրևի շատրվանը (իտալերեն՝ Fontana di Trevi) Հռոմի ամենամեծ և ամենահայտնի շատրվանն է, բարոկկոյի ակնառու օրինակ։ Այն հարակից է Պոլի պալատին և իրենից ներկայացնում է ճարտարապետական և քանդակագործական շքեղ կոմպոզիցիա։ Շատրվանի կենտրոնում գտնվում է ծովային ջրերի տիրակալ Նեպտունի արձանը՝ շրջապատված ծովային ձիերով, տրիտոններով և այլ առասպելական արարածներով։ Տրևի շատրվանը հայտնի է իր գեղեցկությամբ, ինչպես նաև Հռոմ վերադառնալու համար դրա մեջ մետաղադրամներ նետելու ավանդույթով։
Մենք կայցելենք նաև Հռոմի ամենագեղեցիկ եկեղեցիները՝ բացահայտելով նրանց պատմությունը։
Էքսկուրսիան կտևի է մոտ 4 ժամ։
15։00 – վերադարձ և բնակեցում հյուրանոցում
Ազատ երեկո
Հրաժեշտի ընթրիք
Գիշերակաց
Նախաճաշ
Վատիկանը աշխարհի ամենափոքր պետությունն է, որը գտնվում է Հռոմի տարածքում։ Այն Հռոմի պապի նստավայրն է և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կենտրոնը։ Վատիկանն ունի եզակի կարգավիճակ՝ լինելով և՛ պետական, և՛ կրոնական կենտրոն։
Մեր ճամփորդության վերջին օրը կբացահայտենք Վատիկանը։
Մեր էքսկուրսիան կսկսվի Castel Sant’Angelo և Հրեշտակների կամուրջ — ից։
Այնուհետև կհասնենք Պիացա Սան Պիետրո՝ անցնելով հայտնի Passetto di Borgo—ն, որը կապում է Վատիկանը և Կաստել Սանտ Անջելոն։
Մենք կայցելենք Սուրբ Պետրոսի հրապարակ՝ կաթոլիկության սիրտը։
Կվայելենք Միքելանջելոյի,Բերնինիի և Կանովայի գլուխգործոցները։
Կզգանք Բազիլիկայի պատմությունը իր հետաքրքիր պատմություններով։
Էքսկուրսիան կտևի մոտ 3 ժամ։
12:00 – ելք հյուրանոցից
Տրանսֆեր դեպի օդանավակայան (30 կմ, մոտ 40 րոպե)
15:40 – մեկնում Հռոմից դեպի Երևան (տևողությունը 3 ժամ 55 րոպե)
22:30 – ժամանում Երևան
| Բնակության տեսակ՝ | Երկտեղանոց | Մեկտեղանոց |
|---|---|---|
| Ներքին կայուտա | €1,850 | €2,850 |
| Պատուհանով կայուտա | €1,950 | €3,150 |
| Պատշգամբով կայուտա | €2,050 | €3,300 |
Արժեքը նախատեսված է մեկ անձի համար։
Բոլոր կայուտաները հագեցած են ունիվերսալ Double/Twin մահճակալով։
զարգացման փուլում / սնունդ — նախաճաշ
սնունդ — լրիվ սննդով (FB)
զարգացման փուլում / սնունդ — նախաճաշ
Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝50%-ի չափով։
Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։
Ամրագրումը կարող եք կատարել, մեր բոլոր գործընկեր տուրիստական ընկերություններից։
Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդությունում, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։