Շրի Լանկա

$1750
1
Գնեք տուրիստական գործակալությունից
Դուք կարող եք ամրագրել ձեր տեղը մեր գործընկեր տուրիստական ​​գործակալությունների միջոցով
2
Կատարաման երաշխիք
Երաշխավորված, կազմակերպված և անվտանգ ճամփորդություն:
Խմբի ղեկավար
Փորձառու խմբի ղեկավարը կուղեկցի խմբին ամբողջ ուղևորության ընթացքում
Խմբի չափ
20-30 անձ
Հարմարավետ և ընկերական միջավայր՝փոքր խմբով։
Տարիք
5-75
Երթուղին հարմար է երեխաներ ունեցող ընտանիքների և տարբեր տարիքի չափահաս զբոսաշրջիկների համար։
Արժեք
$1750
Հասանելի են մի քանի կացության տարբերակներ։
Սկիզբ
05.03.2026
Ավարտ
15.03.2026
Տևողություն
11 oր 10 գիշեր
Երթուղի
Կոլոմբո, Դամբուլա, Կանդի, Նուվարա Էլիյա, Բենտոտա, Գալլե

Շրջագայության մասին

Հարգելի ճանապարհորդներ
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Մարտի 8-ի առթիվ մեր կազմակերպված յուրահատուկ ճանապարհորդությանը,որը գարնան լավագույն սկիզբ է “անմոռանալի պահերով և ջերմ հիշողություններով։

Ձեզ սպասվում է՝

🌴 Էկզոտիկ մթնոլորտ՝ լի նոր զգացողություններով և գեղեցկությամբ,

⛰️ Հանգստի և արկածի իդեալական համադրություն,

🌿 Բնության հետ ներդաշնակություն և ուժերի վերականգնում։

👉 Միացե՛ք մեզ այս գարնանային կախարդական ուղևորության մեջ։

09:20 – հանդիպում Զվարթնոց օդանավակայանում

12։20 – մեկնում Երևանից դեպի Շարջա

Տևողությունը՝ 2 ժամ 55 րոպե

15։15 – ժամանում Շարջայի օդանավակայան

Տրանզիտ՝ 5 ժամ 25 րոպե

20։40 – մեկնում Շարջայից դեպի Կոլոմբո (Շրի Լանկայի մայրաքաղաք)

Տևողությունը՝ 4 ժամ 25 րոպե

02:35 – ժամանում Կոլոմբո

Տրանսֆեր դեպի Դամբուլլա քաղաք

Տևողությունը՝ 133 կմ, մոտ 3 ժամ

06։30-07։00 – ժամանում և բնակեցում Sigiriana Resort by Thilanka 5* հյուրանոցում / 2 գիշեր

Sigiriana Resort by Thilanka 5*

Դամբուլայի սրտում գտնվող այս շքեղ հանգստավայրը շրջապատված է բրնձի դաշտերով և մանգոյի այգիներով։ Այն համատեղում է ժամանակակից հարմարություններն ու բնության խաղաղ մթնոլորտը, ստեղծելով վերականգնման և հանգստի կատարյալ միջավայր։ Հանգստավայրը աչքի է ընկնում իր փարթամ այգիներով և տեղական ֆոլկլորի յուրահատուկ շնչով։ Մանգոյի ծառերի թարմությունը և բնության կանաչ գույները ստեղծում են խաղաղ օազիս, որտեղ հեշտ է թարմացնել միտքը, մարմինը և հոգին։
Sigiriana Resort by Thilanka-ն հանգստի յուրահատուկ փորձ է՝ բնության լռության ու խաղաղության մեջ, հեռու քաղաքի աղմուկից։

️️ Նախաճաշ

Հանգիստ, ազատ ժամանակ

12:00 – Գյուղացիական արկածային էքսկուրսիա Սիգիրիա (Rural adventure tour to Sigiriya)

Մի հետաքրքիր փորձառություն, որը բացահայտում է Շրի Լանկայի ավանդական կյանքն ու բնության հմայքը։
Էքսկուրսիան ներառում է 3 մաս․

Սայլերով ուղևորություն

Հին ժամանակների ոճով՝ երկակնանի սայլերով, ինչպես գյուղացիները էին անում, երբ մեքենաները դեռ նորություն էին։

Կատամարանով զբոսանք լճում

Ծառերով և տերևներով պատված լճի վրա հանգիստ զբոսանք,
լոտոսի ծաղիկների հավաքում և բնության դիտում։
Եթե բախտը ժպտա, հնարավոր է հանդիպել ափին հանգրվանած կոկորդիլոսներին։

Խոհարարական վարպետություն
‍

Ազգային հագուստով կանայք կպատրաստեն ավանդական Շրի Լանկայի ուտեստներ՝ հին քարե վառարանում։ Մենք նույնպես կմասնակցենք և կվայելենք համեղ դեգուստացիան։

15:00 – Էքսկուրսիա դեպի Սիգիրիա ժայռ (Excursion to Sigiriya Rock)

Սիգիրիայի էքսկուրսիայի ընթացքում կբացահայտվի Շրի Լանկայի ամենահայտնի պատմական հուշարձանը՝ Սիգիրիա ժայռը , որը հաճախ անվանում են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»։

Այցի ընթացքում սպասվում է․

Միջնադարյան ամրոցի մնացորդներ

Վառ գունավոր պատանկարներ

Գեղեցիկ այգիներ և լողավազաններ

Բարձրացում ժայռի գագաթ՝ հիասքանչ

համայնապատկերը վայելելու համար

Այս ուղևորությունը համատեղում է պատմություն, մշակույթ և բնություն, ստեղծելով անմոռանալի հիշողություններ։

19:00 – Վերադարձ հյուրանոց

Ընթրիք

Ազատ երեկո️

Գիշերակաց

Նախաճաշ

08:00 – ելք հյուրանոցից

Էքսկուրսիոն օր

Դամբուլլա քարանձավային տաճար (Dambulla cave temple)

Դամբուլլա քարանձավային տաճարը, որը հայտնի է նաև որպես Դամբուլլա Ոսկե տաճար, քարանձավային տաճարային համալիր է, որը գտնվում է Շրի Լանկայի կենտրոնում ։Այն հայտնի է որպես երկրի ամենամեծ և լավագույնս պահպանված քարանձավային տաճարային համալիր։

Հինգ քարանձավների ներսում կան․

  • 150-ից ավելի Բուդդայի արձաններ,
  • Շրի Լանկայի թագավորների և աստվածությունների արձաններ,
  • Բուդդայական որմնանկարներ, որոնք զբաղեցնում են ավելի քան 2100քմ տարածք։
Պիննավելա փղերի ապաստարան (Pinnawala elephant orphanage)

Պիննավալան հայտնի փղերի ապաստարան և վերականգնողական կենտրոն է, որը գտնվում է Շրի Լանկայում։
Այն հիմնադրվել է 1975 թվականին՝ վայրի բնության մեջ գտնված որբ, լքված և վիրավոր փղերի խնամքի համար։

Այսօր ապաստարանը դարձել է հանրաճանաչ զբոսաշրջային վայր, որտեղ այցելուները կարող են․

  • Կերակրել փղերին
  • Միասին լոգանք ընդունել
  • Մոտիկից շփվել փղերի հետ
Համեմունքների և խոտաբույսերի այգի Այուրվեդա (Spice garden Ayurveda)

Այուրվեդան՝ «կյանքի գիտություն», կիրառվում է Շրի Լանկայում արդեն 3000 տարի։ Այն հիմնված է մարմնի, մտքի և հոգու հավասարակշռության պահպանման վրա։
Այուրվեդիկ բուժման մեջ մեծ դեր ունեն բնական խոտաբույսերն ու համեմունքները, որոնք օգնում են բուժել և կանխարգելել հիվանդությունները։
Այգին համարվում է շրիլանկացիների յուրօրինակ գյուտ, որը հետագայում տարածվել է նաև Հարավարևելյան Ասիայի այլ երկրներում։
Այն իրենից ներկայացնում է տարածք, բաժանված մարգերի և հատվածների, որտեղ աճում են տարբեր խոտաբույսեր և համեմունքներ՝ կարծես փոքր բուսաբանական այգի։
Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են համեմունքները աճում և ինչ տեսք ունեն, մինչ դրանք վերածվում են մեզ ծանոթ անուշաբույր փոշիների։

Այգում կարելի է բացահայտել․

  • Բնական դեղամիջոցներ ռևմատիզմի, ցածր իմունիտետի, ավելորդ քաշի և հիպերտոնիայի դեմ,
  • Մաշկի և մազերի խնամքի բնական յուղեր ու կոսմետիկ միջոցներ,
  • 3000 տարվա իմաստություն, հավաքված բուսական բաղադրատոմսերում։

17։00-18։00 – ժամանում և բնակեցում Կանդի քաղաքում գտնվող Thilanka Hotel 5* հյուրանոցում / 1 գիշեր

Thilanka Hotel 5*

Կանդիի կանաչ բլուրների և լճի գեղատեսիլ տեսարանների մեջ Thilanka Hotel-ը համադրում է բնության խաղաղությունը և ժամանակակից հարմարությունները։ Այն գտնվում է Kandy Lake-ի ափին, ընդամենը մի քանի րոպե հեռու Սուրբ Ատամի Տաճարից, դարձնելով այն իդեալական վայր՝ մշակույթն ու հանգիստը համատեղելու համար։
Հարմարություններ․Lողավազան՝ հիասքանչ տեսարանով, spa և ֆիթնես կենտրոն,կանաչ այգիներ և ռեստորան՝տեղական ու միջազգային խոհանոցով։

️Սենյակներ․Հարմարավետ և լուսավոր սենյակներ՝ պատշգամբներով և գեղատեսիլ տեսարաններով դեպի լիճ կամ այգի։

Ընդհանուր տպավորություն․ Thilanka Hotel-ը Կանդիում հանգստի և ներդաշնակության անկյուն է, որտեղ կարելի է վայելել բնության գեղեցկությունը, որակյալ սպասարկումը և հանգստանալ քաղաքի աղմուկից հեռու։

Ընթրիք

Ազատ երեկո

Գիշերակաց

Նախաճաշ

08:00 – ելք հյուրանոցից

Էքսկուրսիոն օր

Բուդդայի Սուրբ Ատամի Տաճար (Sri Dalada Maligawa)

Սուրբ Ատամի մասունքի տաճարը բուդդայական սրբավայր է, որը գտնվում է Կանդի քաղաքում ։
Այն համարվում է բուդդայական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝«Կանդիի հին քաղաք» անվանումով։

Տաճարում պահվում է Բուդդայի ատամի մասունքը, որը բացառիկ կարևորություն ունի բուդդիստների համար։

Թագավորական բուսաբանական այգի (Royal Botanic Gardens, Peradeniya)

Թագավորական բուսաբանական այգին, որը գտնվում է Կանդի քաղաքի մոտակայքում, համարվում է Ասիայի ամենամեծ և ամենագեղեցիկ այգիներից մեկը։Այն հայտնի է իր հարուստ բուսական հավաքածուով, որտեղ աճում է ավելի քան 4000 տեսակ բույս, ներառյալ օրխիդեաներ,համեմունքներ, բուժիչ բույսեր և պալմեր ։
Այգին զբաղեցնում է 147 ակր (0,59 կմ²) տարածք և գտնվում է ծովի մակարդակից 460 մ բարձրության վրա, ինչը նրան տալիս է առանձնահատուկ կլիմա և հիասքանչ տեսարաններ։

Ամբուլուվավա աշտարակ, կրոնական համալիր (Ambuluwawa Tower, Religious Complex)

Ամբուլուվավան Շրի Լանկայի եզակի կրոնական համալիրն է, որը տեղակայված է Գամպոլա լեռան գագաթին ️

Այստեղ ներկայացված են կղզու չորս հիմնական կրոնները՝

  • ️Բուդդիզմ
  • ️Հինդուիզմ
  • ️Իսլամ
  • ️Քրիստոնեություն

48 մետր բարձրությամբ այս աշտարակը տպավորիչ է իր պարուրաձև յուրօրինակ դիզայնով և բացում է շրջակա բնության հիասքանչ համայնապատկերային տեսարանը։

Ռամբոդա ջրվեժ (Ramboda Waterfall)

Ռամբոդա ջրվեժը Շրի Լանկայի ամենագեղեցիկ վայրերից մեկն է,որը գտնվում է Նուվարա Էլիայի լեռներում։

Բարձրությունը՝ 109 մետր

Տեղակայումը՝ Ռամբոդա լեռնանցքում, ծովի մակարդակից 945 մետր բարձրության վրա։

Ռամբոդան համարվում է Շրի Լանկայի 11-րդ ամենաբարձր ջրվեժը և աշխարհի 729-րդ ամենաբարձրը։

Ջրվեժը կազմված է երկու առվակից, որոնք ձևավորվել են Պունա Օյա և Պունդալու Օյա գետերի կողմից, իսկ ներքևում դրանք միաձուլվում են՝ ստեղծելով հիասքանչ ջրային հոսք։
Այն գտնվում է A5 մայրուղու կողքին, ինչը այն դարձնում է հեշտությամբ հասանելի Կանդիի և Նուվարա Էլիայի միջև ճանապարհորդող զբոսաշրջիկների համար

19։00 – ժամանում և բնակեցում Նուվարա Էլիյա քաղաքում գտնվող Aralia Red 4* հյուրանոցում/1 գիշեր

Araliya Red 4*

Araliya Red-ը Նուվարա Էլիյաի ամենաշքեղ և ճանաչված հյուրանոցներից մեկն է։ Հյուրանոցի տանիքից բացվում է հիասքանչ 360° պանորամային տեսարան, որտեղից երևում են թեյի անծայրածիր դաշտերը, լեռները և քաղաքը։

Հյուրանոցը համադրում է գաղութային ոճի հմայքն ու ժամանակակից դիզայնը, ստեղծելով շքեղ և հարմարավետ միջավայր։ Այստեղ հյուրերը կարող են վայելել բարձրակարգ սպասարկում, հարմարավետ սենյակներ և յուրօրինակ բնապատկերներ, իսկ մթնոլորտը հարմար է ուժերի վերականգնման և ոգեշնչող պահերի համար։

️Ընթրիք
Ազատ երեկո
Գիշերակաց

Նախաճաշ

08:00 – ելք հյուրանոցից

Էքսկուրսիոն օր

Թեյի պլանտացիաներ

Շրի Լանկայի թեյի պլանտացիաները, հայտնի որպես Ցեյլոնյան թեյ, տարածված են հսկայական բարձրավանդակներում️, որտեղ կլիման և հողը իդեալական են թեյ աճեցնելու համար։Առաջին թեյի պլանտացիան հիմնադրվել է 1867 թվականին շոտլանդացի Ջեյմս Թեյլորի կողմից Լուլեկոնդերայում։

Այսօր այցելելու ամենահայտնի պլանտացիաները գտնվում են՝ Նուվարա Էլիա,Կանդի,Էլլա շրջաններում։Շրի Լանկան առանձնանում է նրանով, որ թեյը դեռևս հավաքվում է ձեռքով, ինչը պահպանում է նրա բարձր որակը և յուրահատուկ համը։

Թեյի գործարան

Շրի Լանկայի թեյի գործարանները այն վայրերն են, որտեղ թարմ թեյի տերևները վերամշակվում են տարբեր տեսակների թեյերի՝ սև, կանաչ և բուսական ։ Դրանք երկրի թեյի արդյունաբերության կարևոր մասն են, իսկ Շրի Լանկան համարվում է աշխարհի խոշորագույն թեյի արտահանողներից մեկը։Թեյի գործարան այցելելը զբոսաշրջիկների համար հայտնի փորձառություն է, որտեղ կարելի է տեսնել թեյի պատրաստման ամբողջ գործընթացը՝ տերևների հավաքումից մինչև փաթեթավորում, ինչպես նաև վայելել թարմ պատրաստված Ցեյլոնյան թեյի համտես։

️ Նուվարա Էլիյա քաղաք

Գտնվելով Շրի Լանկայի սրտում ՝ Նուվարա Էլիան հայտնի է որպես «Փոքր Անգլիա», իր զով կլիմայի և բրիտանական գաղութային ճարտարապետության շնորհիվ։ Այն կղզու ամենաբարձր քաղաքն է, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1868 մ բարձրության վրա։
Քաղաքը առանձնանում է իր թեյի պլանտացիաներով, գեղատեսիլ լանդշաֆտներով և համարվում է զբոսաշրջության ու հանգստի հայտնի ուղղություն։

Գնացք Էլլայից դեպի Դեմոդարա

Շրի Լանկայի երկաթուղիները,որոնք կառուցվել են բրիտանացիների կողմից,սկզբում նախատեսված էին բարձրավանդակներից Կոլոմբո թեյ և սուրճ տեղափոխելու համար։ Առաջին երկաթուղային գիծը բացվել է 1864 թվականին և կապել է Կոլոմբոն-Ամբեպուսայի հետ։ Հետագայում կառուցվեցին բազմաթիվ ճյուղեր և նոր գծեր, այդ թվում՝ Հյուսիսային գիծը, Ափամերձ գիծը և այլ ուղղություններ։Այսօր Շրի Լանկայի երկաթուղային ցանցը հայտնի է իր գեղատեսիլ երթուղիներով, որոնցից ամենահայտնին Կանդի – Էլլա հատվածն է՝ համարվելով աշխարհի ամենագեղեցիկ երկաթուղային ճանապարհներից մեկը։

9 կամարով կամուրջ

Ինը կամարներով կամուրջը, որը հայտնի է նաև որպես «Երկնքի կամուրջ», Շրի Լանկայի ամենահայտնի երկաթուղային կառույցներից է։ Այն բաղկացած է ինը քարե կամարներից և գտնվում է Էլլա և Դեմոդարա քաղաքների միջև։Կամուրջը հայտնի է իր գեղատեսիլ տեսարաններով և դարձել է հանրաճանաչ զբոսաշրջային վայր, որտեղ այցելուները սիրով դիտում են գունեղ գնացքների անցնելը կանաչապատ լեռների ֆոնին։

17։00 – Տրանսֆեր դեպի ծովափնյա հիմնական հյուրանոց

Տևողությունը՝ 133 կմ, մոտ 3 ժամ

21։00-22։00 – ժամանում և բնակեցում ծովափնյա 4*-5* հյուրանոցում / 5 գիշեր
(ընթացքի մեջ է)

Ընթրիք

Ազատ երեկո️

Գիշերակաց

Հանգիստ Հնդկական օվկիանոսի ափին
Ձեզ սպասվում է հանգիստ շքեղ լողափերին՝ արև, ավազ և ջերմություն։ ️️

Ցանկության դեպքում հավելյալ էքսկուրսիաներ՝

Սաֆարի Բենտոտայի գետով

Կրիաների ֆերմա

Այցելություն Կանդի Վիխարա տաճար

Սերֆինգ

Դայվինգ

Ջրային սպորտերի տարբեր տեսակներ

Ձեր հանգիստը կարող է լինել ինչպես հանգստացնող և հանդարտ, այնպես էլ լի արկածներով ու նոր փորձերով։

Նախաճաշ

️️ Առավոտյան հանգիստ լողափին

12:00 – ելք հյուրանոցից

Էքսկուրսի դեպի Գալլե քաղաք

Տևողությունը՝ 68 կմ, մոտ 1 ժամ 15 րոպե

Գալլե քաղաք և նավահանգիստ

Գալլեն Շրի Լանկայի հարավ-արևմուտքում գտնվող պատմական քաղաք և նավահանգիստն է ։ Այն հանդիսանում է Հարավային նահանգի մայրաքաղաքը և առանձնանում է հոլանդացիների կողմից կառուցված հին ամրոցով , որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ։

Քաղաքը հայտնի է իր գեղեցիկ լողափերով,գեղատեսիլ բնությամբ և հարուստ պատմությամբ,որն արտացոլում է պորտուգալական,հոլանդական և բրիտանական գաղութային ճարտարապետության տարրերը։

18:00 – տրանսֆեր դեպի Կոլոմբո (Շրի Լանկայի մայրաքաղաք)

Տևողությունը՝ 130 կմ, մոտ 2 ժամ 15 րոպե

️️ 20։30 – հրաժեշտի ընթրիք ռեստորանում

23։30 – տրանսֆեր դեպի Կոլոմբոյի օդանավակայան

Տևողությունը՝ մոտ 1 ժամ

03։25 – մեկնում Կոլոմբոյից դեպի Շարջա

Տևողությունը՝ 4 ժամ 40 րոպե

06։35 – ժամանում Շարջայի օդանավակայան

Տրանզիտ՝ 1 ժամ 40 րոպե

08։15 – մեկնում Շարջայից

Տևողությունը՝ 3 ժամ 15 րոպե

11։30 – ժամանում Երևան

  • Եկկողմանի ավիատոմսեր՝ Air Arabia
    • Երևան – Շարջա – Կոլոմբո
    • Կոլոմբո – Շարջա – Երևան
  • Ուղեբեռ
    • 20 կգ ուղեբեռ
    • 7 կգ ձեռքի ուղեբեռ
  • Հյուրանոցների կացություն
    • Sigiriana Resort by Thilanka 5 ★ – 2 գիշեր, նախաճաշ + ընթրիք
    • Hotel Thilanka Hotel 4 ★ – 1 գիշեր, նախաճաշ + ընթրիք
    • Araliya Red 4 ★ – 1 գիշեր, նախաճաշ + ընթրիք
    • Oվկիանոսի ափին գտնվող 1- ին գիծ 4 ★ կամ 5 ★ – 5 գիշեր, նախաճաշ + ընթրիք
  • Բոլոր էքսկուրսիաները ﬔր ռուսախոս լիցենզավորված տեղաբնակ գիդերով
  • Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները ըստ ծրագրի
  • Բոլոր տրանսֆերները ﬔր անձնական տրանսպորտով
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Հրաժեշտի ընթրիք Կոլոմբոյում
  • Աուդիոսարքավորուﬓերի տրամադրում էքսկուրսիաների ժամանակ
  • Թեյավճարներ բոլոր վարորդներին և գիդերին
  • Հայ խմբի ղեկավարի ուղեկցություն և աջակցում ամբողջ տուրի ընթացքում
  • Շրի Լանկա մուտքի վիզա (էլեկտրոնային) – 52$
  • Սիգիրիա ժայռի վերելք – 36$

Մեկ անձի համար՝ երկտեղանոց բնակարանում՝ $1,750
Մեկ անձի համար՝ մեկտեղանոց բնակարանում՝ $2,400

2 գիշեր, նախաճաշ + ընթրիք

1 գիշեր, նախաճաշ + ընթրիք

1 գիշեր, նախաճաշ + ընթրիք

5 գիշեր, նախաճաշ + ընթրիք

Ճամփորդության ամրագրման համար հարկավոր է կատարել կանխավճար՝ 50%-ի չափով։

Մնացորդը պետք է վճարվի թռիչքից առնվազն 30 օր առաջ։

Ամրագրումը կարող եք կատարել բոլոր մեր գործընկեր տուրիստական ընկերություններից։

Ձեր տեղը կարող եք ամրագրել մեր ցանկացած ճամփորդությունում, գործընկեր-տուրիստական գործակալության միջոցով՝ սեղմելով «Ամրագրել» կոճակը։

    $
    Անձանց քանակ
    Սիգիրիա ժայռի վերելք
    $36