Մեր յուրահատկությունը

Մենք Grouptour.am-ն ենք, որը մասնագիտացած է B2B ձևաչափով հեղինակային խմբային տուրերի կազմակերպման մեջ: Համագործակցելով տուրիստական գործակալությունների հետ աշխարհի տարբեր անկյուններից՝ մենք օգնում ենք նրանց առաջարկել իրենց հաճախորդներին հարմարավետ և շահավետ ճանապարհորդություններ։ Մենք պլանավորում ենք ճանապարհորդության յուրաքանչյուր փուլի կազմակերպում՝ ձեր տուրը հասանելի և մատչելի դարձնելու համար: Ի՞նչ ենք մենք առաջարկում:

Ճամփորդությունը մեզ հետ սկսվում է երթուղու պլանավորումից և շարունակվում մինչև ձեր ապահով վերադարձը տուն։ Մենք հոգ ենք տանում ամեն քայլի համար։

Ճամփորդությունը մեզ հետ սկսվում է երթուղու պլանավորումից և շարունակվում մինչև ձեր ապահով վերադարձը տուն։ ։

  • երթուղիների և էքսկուրսիաների ընտրություն.
  • ⁠տրանսֆերների, թռիչքների և կացության կազմակերպում.
  • ⁠խմբի աջակցություն ամբողջ տուրի ընթացքում:

Խմբի հետ յուրաքանչյուր տուրի ժամանակ ներկա է ուղեկցող անձ, որը մասնակիցների հետ բնակվում է նույն վայրում՝ կարգավորելով բոլոր հնարավոր խնդիրները: Սա մեզ թույլ է տալիս բացառել երրորդ կողմի ծառայությունների լրացուցիչ ծախսերը և, այդպիսով, զգալիորեն նվազեցնել տուրի արժեքը:

Ի՞նչն է մեզ առանձնացնում:

Բոլոր էքսկուրսիաները կազմակերպվում են լիցենզավորված և փորձառու գիդերի կողմից: Մենք բացառում ենք միջնորդներին, և էքսկուրսիաների արժեքը ձևավորվում է միայն տրանսպորտի և ուղեկցորդի ծառայությունների արժեքից, ինչը թույլ է տալիս մեզ առաջարկել ավելի ցածր գին՝ առանց որակի կորստի։

Մենք միշտ հետևում ենք հստակ սահմանված ծրագրին, կազմակերպում ենք հանգիստ, համատեղ միջոցառումներ և էքսկուրսիաներ: Միևնույն ժամանակ,մենք ստեղծում ենք ազատության, հարմարավետության և բարեկամության մթնոլորտ։ Մեր ուղևորությունները մարդկանց միավորում է, նրանք հաճախ վերադառնում են ընկերացած և միասին պլանավորում իրենց մյուս ճանապարհորդությունը։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք արդարացնել մեր հաճախորդների սպասելիքները՝ նրանց պարգևելով դրական տպավորություններ և անմոռանալի հիշողություններ: Մեզ հետ յուրաքանչյուր ճանապարհորդություններում դուք կգտնեք ոչ միայն հետաքրքիր երթուղիներ, այլև հաճելի մթնոլորտ, որը ուղևորությունը վերածում է իրական արկածի:

Grouptour.am-ի հետ յուրաքանչյուր ճանապարհորդություն ոչ միայն նոր վայրերի, այլև նոր ընկերների մասին է։ Մենք միավորում ենք մարդկանց, ստեղծում վստահության մթնոլորտ և տուրը դարձնում վառ ու հիշարժան։ Միացեք մեր ճանապահրորդություններին և միասին կբացահայտենք աշխարհը։